Գլխավոր տեղեկություն
Համար
N 684
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.10.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.31/25(123)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
25 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 25 հոկտեմբերի 2000 թվականի N 684
քաղ. Երևան

 

2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «2000 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) 2000 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.

բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազություններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող, զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

ա) 2000 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջադրված մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային հանձնաժողովները համալրել համապատասխան բժիշկ մասնագետներով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ռենտգեն (ֆլյուորո) լուսանկարահանում, ինչպես նաև տարբեր տիպի պատվաստումներ կատարելու նպատակով հատկացնել անհրաժեշտ դեղորայք և լուսանկարչական նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի անվտանգ փոխադրումը.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևան քաղաքի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով իրականացվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 2000 թվականի աշնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:

14. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 25-ի N 684 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

հանրապետական զորակոչային հանձնաժողովի

 

Ս. Սարգսյան -

ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Մ. Հարությունյան -

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Հարությունյան

ՀՀ զինվորական կոմիսար

Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարար

Կ. Պետրոսյան -

ՀՀ ազգային անվտանգության նախարար

Բ. Նազարյան - ՀՀ գլխավոր դատախազ

Ա. Մկրտչյան -

ՀՀ առողջապահության նախարար

Է. Մադաթյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Է. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ս. Ալանակյան - ՀՀ վարչապետի խորհրդական

Վ. Հարությունյան

- ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ

Գ. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Ա. Մանուկյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 25-ի N 684 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների

 
_____________________________________________________________

Տարածաշրջանի և
զինկոմիսարիատի անվանումները

  Հանձնաժողովների անդամները

_____________________________________________________________

1

 

 

2

_____________________________________________________________

Երևան
Արաբկիրի
Մաշտոցի
Կենտրոնի
Նոր Նորքի
Շահումյանի
Շենգավիթի
Էրեբունու
Ա. Բազեյան
Յու. Խաչատուրով
- Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Երևան քաղաքի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության Երևանի կայազորի բաժնի պետ
- Երևան քաղաքի ներքին գործերի վարչության պետ
- Էրեբունու թաղային համայնքի ղեկավար
- Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար

_____________________________________________________________

 Արագածոտն

Աշտարակի
Ապարանի
Թալինի

Հ. Կարապետյան
Մ. Գրիգորյան

- Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Արագածոտնի մարզի դատախազ
- Աշտարակի քաղաքապետ
- Ապարանի քաղաքապետ
- Թալինի քաղաքապետ

_____________________________________________________________

Արարատ  

Արտաշատի
Արարատի
Մասիսի

Հ. Աբրահամյան
Ա. Աղաբեկյան


 

- Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Արարատի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի տեղակալ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Արտաշատի քաղաքապետ
- Արարատի քաղաքապետ
- Մասիսի քաղաքապետ

_____________________________________________________________

Արմավիր

Արմավիրի
Վաղարշապատի 
(Էջմիածնի) 
Ա. Հերոյան
Ս. Մարտիրոսյան
 


- Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ հանձնարարությունների գծով գեներալ
- Արմավիրի մարզի դատախազ

- ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ 
- մարզային ներքին գործերի վարչության պետ 
- Արմավիրի քաղաքապետ
- Վաղարշապատի (Էջմիածնի) քաղաքապետ

_____________________________________________________________

Գեղարքունիք

Գավառի
Մարտունու
Սևանի
Վարդենիսի
Ճամբարակի (Կրասնոսելսկի)
Վ. Հակոբյան

- Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)  
- բանակային կորպուսի հրամանատար 
- Գեղարքունիքի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Սևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ 

- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Գավառի քաղաքապետ
- Մարտունու քաղաքապետ
- Սևանի քաղաքապետ
- Վարդենիսի քաղաքապետ
- Ճամբարակի քաղաքապետ

_____________________________________________________________

Լոռի

Վանաձորի
Սպիտակի
Ստեփանավանի

Տաշիրի
Թումանյանի

Հ. Քոչինյան - Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ) 
- բանակային կորպուսի հրամանատար
- Վանաձոր քաղաքի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Վանաձորի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Վանաձորի քաղաքապետ
- Սպիտակի քաղաքապետ
- Ստեփանավանի քաղաքապետ
- Տաշիրի քաղաքապետ
- Թումանյանի քաղաքապետ
- Ալավերդու քաղաքապետ

_____________________________________________________________

Կոտայք

Կոտայքի (Աբովյան)
Հրազդանի
Չարենցավանի
Նաիրիի (Եղվարդ)

Ս. Ստեփանյան
Ա. Մելոյան

- Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարության վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահ
- Կոտայքի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Կոտայքի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Աբովյանի քաղաքապետ
- Հրազդանի քաղաքապետ
- Չարենցավանի քաղաքապետ
- Եղվարդի քաղաքապետ

_____________________________________________________________

Շիրակ

Գյումրիի
Արթիկի
Աշոցքի
Անիի
Ախուրյանի

Ֆ. Փիրումյան
Գ. Մելքոնյան

- Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Գյումրի քաղաքի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Շիրակի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Գյումրիի քաղաքապետ
- Արթիկի քաղաքապետ
- Մարալիկի քաղաքապետ

_____________________________________________________________

Սյունիք

Կապանի
Գորիսի
Սիսիանի
Մեղրու

Է. Բարսեղյան - Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- բանակային կորպուսի հրամանատար
- Սյունիքի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Զանգեզուրի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Կապանի քաղաքապետ
-Գորիսի քաղաքապետ
- Սիսիանի քաղաքապետ
- Մեղրու քաղաքապետ

_____________________________________________________________

Վայոց ձոր

Եղեգնաձորի
Վայքի

Պ. Մանուկյան -Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- բանակային կորպուսի հրամանատար
- Վայոց ձորի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի տեղակալ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Եղեգնաձորի քաղաքապետ
- Վայքի քաղաքապետ

_____________________________________________________________

Տավուշ

Իջևանի

Տավուշի (Բերդի)
Նոյեմբերյանի

Ա. Ղուլարյան
Մ. Գ. Գրիգորյան

-Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Տավուշի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Իջևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Իջևանի քաղաքապետ
- Դիլիջանի քաղաքապետ
- Բերդի քաղաքապետ

_____________________________________________________________

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Ա. Մանուկյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 25-ի N 684 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

կենտրոնական բժշկական հանձնաժողովի

 

Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Խաչատուրյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար

Ա. Զեյնալյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Է. Բաղդասարյան - թերապևտ

Մ. Թորոսյան - հոգեբույժ

Գ. Հովհաննիսյան - նյարդաբան

Ա. Մուրադյան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ

Զ. Տեր-Ավետիքյան - վիրաբույժ

Լ. Շահինյան - ակնաբույժ

Խ. Խաչիկյան - մաշկավեներոլոգ

Ջ. Ավետիսյան - հանձնաժողովի քարտուղար

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Ա. Մանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան