Գլխավոր տեղեկություն
Համար
N 578
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.09.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.10/23(121)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.09.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 2000 թվականի N 578
քաղ. Երևան

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Լուսակերտի գյուղական համայնքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Շիրակի մարզի Լուսակերտի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Շիրակի մարզի Լուսակերտի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 54430 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Շիրակի մարզի Լուսակերտի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
սեպտեմբերի 20-ի N 578 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված Շիրակի մարզի Լուսակերտի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման հետ

 

__________________________________________________________________

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

__________________________________________________________________

1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000

այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
30000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

8400

3. Կապի ծառայության վճարներ

1000 

4. Տրանսպորտի ծառայության վճարներ

5000

5. Գրասենյակային ծախսեր

1000

__________________________________________________________________

ընդամենը

45400

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(1117 ընտրող + 1117 x 0,05) x 5 դրամ

5865

__________________________________________________________________

Ընդամենը

51265

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Ա. Մանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան