Գլխավոր տեղեկություն
Համար
N 152
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.03.07/9(184) Հոդ.146
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 փետրվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 փետրվարի 2002 թվականի N 152
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի կառավարման բարելավման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի համաձայնությունը՝ մինչև 2002 թվականի ապրիլի 1-ը՝ սահմանված կարգով «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպել՝ «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունները միացնելով «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն։

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հաղորդող և բաշխիչ էլեկտրական ցանցերը տարանջատելու մասին» N 1069 որոշմամբ նախատեսված 110 ԿՎ լարման ենթակայանների հանձնման-ընդունման գործընթացն ավարտել մինչև 2002 թվականի հունվարի 31-ը։

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ սահմանված կարգով իրականացնել և 2002 թվականի առաջին եռամսյակում ավարտել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության շենքերի, շինությունների և տարածքների պետական գրանցման գործընթացը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 21-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան