Գլխավոր տեղեկություն
Համար
N 563
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.09.2000-05.06.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.10/23(121)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2000 թվականի N 563
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 407 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոն էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 166 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Կ Ա Զ Մ

 

«ԵրԵՎանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության ԵՎ «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման մրցութային հանձնաժողովի

 

Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Դ. Վարդանյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
Վ. Մովսեսյան - ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախարար (համաձայնությամբ)
Վ. Հարությունյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (համաձայնությամբ)
Ս. Ավագյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Կ. Բալայան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Հ. Բաբուխանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Գ. Գասպարյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Վ. Գրիգորյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Գ. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Մ. Մալխասյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ».

 

բ) որոշման վերնագրում և տեքստում «Կենտրոն էլեկտրացանց» բառերը փոխարինել «Կենտրոնական էլեկտրացանց» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան