«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2000 թվականի N 576
քաղ. Երևան
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎՈՂ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2000 թվականի օգոստոսի 1-ին ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև գյուղատնտեսական ապրանքների անհատույց տրամադրման 416 (B) ծրագրի մասին» համաձայնագրին (այսուհետև` համաձայնագիր) համապատասխան ու Հայաստանի Հանրապետություն ներկրվող պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 20-օրյա ժամկետում ընտրել`
ա) պահառու` կնքելով պահատվության պայմանագիր.
բ) աճուրդային կարգով պարենային ցորեն իրացնող գործակալ` կնքելով գործակալության պայմանագիր:
2. Համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրվելիք պարենային ցորենի ներմուծումը, պահպանությունը, գործակալի գործունեությունը և հանրապետության տարածքում դրա իրացումը որակել որպես մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագիր:
3. Սահմանել, որ`
ա) պարենային ցորենի մեկ տոննայի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի որոշմամբ, որը համաձայնեցվում է Եվրահանձնաժողովի պարենային ապահովության ծրագրի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ներկայացուցիչների հետ: Պարենային ցորենի մեկ տոննայի աճուրդային վաճառքի մեկնարկային գինը պետք է սահմանվի ոչ ցածր, քան պարենային ցորենի պարիտետային գինն է (CIP, պահատվության վայր, մինչաճուրդային վճար, պահպանության ծախս), եթե այլ բան չի համաձայնեցվում Եվրահանձնաժողովի հետ.
բ) պարենային ցորենի աճուրդային վաճառքը գործակալն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված կարգով.
գ) համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ցորենի իրացումից գոյացող միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 18-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|