Գլխավոր տեղեկություն
Համար
N 469
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.08.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.29/20(118)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2000 թվականի N 469
քաղ. Երևան

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարումն ապահովելու և պետական ձեռնարկությունների ու անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հանրապետական նշանակության ավտոճանապարհների նորոգման և նախագծման աշխատանքների պետական պատվերը տեղադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների ու անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին 2000 թվականի ֆինանսավորման ենթակա ծախսերը N 5 հավելվածի N 1 աղյուսակի 12 խմբի 03 ենթախմբի «1. Հանրապետական, մարզային և միջպետական նշանակության ավտոճանապարհների վերականգնում» տողով նախատեսված 3140760,0 հազ. դրամը և 12 խմբի 03 ենթախմբի «2. Հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերականգնման աշխատանքների նախագծում» տողով նախատեսված 32820,0 հազ. դրամը բաշխել համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) հանրապետական նշանակության ավտոճանապարհների նորոգման և նախագծման աշխատանքների համար ըստ օբյեկտների նախատեսված գումարներում ներառված են նախագծման, հեղինակային հսկողության և այլ աշխատանքների հետ կապված ծախսերը.

բ) հանրապետական նշանակության ավտոճանապարհների նորոգման և նախագծման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է միայն ճշտված նախահաշվային փաստաթղթերի առկայության, սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքների ու կատարված աշխատանքների և ծախսերի մասին կապալառուի ու պատվիրատուի կողմից հաստատված կատարողական ակտերի հիման վրա կազմված տեղեկանքի համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթի կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի «ե» ենթակետով սահմանված` մրցույթի անցկացման մասին հայտարարության և առաջարկությունների ընդունման մեկամսյա ժամկետը նշված ճանապարհների նորոգման աշխատանքների մրցույթների անցկացման համար սահմանել 10 օր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
օգոստոսի 11-ի N 469 որոշման

 

 

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների եվ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հանրապետական նշանակության ավտոճանապարհների նորոգման եվ նախագծման աշխատանքների անվանացանկը` ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի

 

NN
ը/կ

Ճանապարհահատվածը

Մարզի անվանումը

Ճանապարհա-
հատվածի
երկարությունը
(կմ)

Նորոգվող ճա-
նապարհահատ-
վածի երկա-
րությունը (կմ)

Նորոգման արժեքը

հետազոտման
նախնական
արդյունքներով
(հազ. դրամ)

նախահաշվային
(հազ. դրամ)

  Ա/Ճ/Հ-3/ Երևան-Գառնի-Գեղարդ          

1.

Հատված կմ 15+200-21+500

Կոտայք

6.3

4.3

130120.9

173705.2

2.

Հատված կմ 21+800-29+800

Կոտայք

8.0

8.0

237387.6

308756.6

3.

Հատված կմ 32+800-38+090

Կոտայք

5.3

5.3

333714.3

214066.9

  Ընդամենը  

19.6

17.6

701222.8

696528.9

  Ա/Ճ/Հ-8/Երևան-Արտաշատ-Այգավան          

4.

Հատված կմ 0+000-1+500 և կմ 2+600-9+700

Արարատ

8.6

8.6

451264.6

367955.5

5.

Հատված կմ 9+700-25+600

Արարատ

15.9

10.4

594742.7

391993.3

  Ընդամենը  

24.5

19.0

1046007.3

759948.8

  Ա/Ճ/Հ-13/Էջմիածին-Մասիս          

6.

Հատված կմ 0+000-3+800 կմ 4+000-10+800

Արարատ

10.6

10.6

312217.2

312217.2

  Ընդամենը  

10.6

10.6

312217.2

312217.2

  Ս/Ճ/Հ-30/Մ4-Ճամբարակ-Դրախտիկ          

7.

Հատված կմ 0+000-8+600

Տավուշ

8.6

8.6

254782.2

288599.1

8.

Հատված կմ 26+500-28+000, կմ 34+600-36+700 և կմ 37+600-40+200

Գեղարքունիք

6.2

6.2 185203.8 272102.9
  Ընդամենը  

14.8

14.8

439986.0

560702.0

  Ա/Ճ/Հ-32/Գյումրի-Կապս-Ամասիա          

9.

Հատված կմ 9+600-11+500 և կմ 18+100-21+800

Շիրակ

5.6

5.6

167262.6

270600.8

  Ընդամենը  

5.6

5.6

167262.6

270600.8

  Ա/Ճ/Հ-43/Մ2-Գնդեվազ-Ջերմուկ          

10.

Հատված կմ 0+000+5+400

Վայոց ձոր

5.4

5.4

280163.4

149355.3

11.

Հատված կմ 10+200-11+500 և կմ 11+900-

Վայոց ձոր

6.5

6.5

193901.1

203358.1

  Ընդամենը  

11.9

11.9

474064.5

352713.4

  Ընդամենը` նորոգում  

87.0

79.5

3140760.0

2952711.1

  Նախագծային աշխատանքներ      

32820.0

32820.0

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

87.0

79.5

3173580.0

2985531.1

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Ա. Մանուկյան