Գլխավոր տեղեկություն
Համար
N 460
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.08.2000-29.08.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.29/20(118)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2000 թվականի N 460
քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման ապահովման ու պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հանրակրթական դպրոցների շենքերի հիմնանորոգման ծախսերի պետական պատվերի տեղադրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հիմնանորոգման ենթակա հանրակրթական դպրոցների անվանացանկը` ըստ պատվիրատուների (կցվում է):

2. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հանրակրթական դպրոցների շենքերի հիմնանորոգման համար ըստ օբյեկտների նախատեսված գումարներում ներառված են նախագծման, վերանորոգման, հետազոտման, ուսումնասիրությունների, պատվիրատուի, հեղինակային հսկողության և այլ աշխատանքների հետ կապված ծախսերը:

3. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հանրակրթական դպրոցների շենքերի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել միայն հաստատված նախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում ու կատարված աշխատանքների և ծախսերի մասին տեղեկանքի համաձայն` կապալառուի կողմից կազմված ու պատվիրատուի կողմից հաստատված կատարողական ակտերի հիման վրա, ընդ որում` 25 տոկոս կանխավճարը տրամադրել անմիջապես, իսկ նախատեսված հիմնանորոգման աշխատանքների կատարման արժեքի 10 տոկոսի ֆինանսավորումն իրականացնել կատարողական ակտերի վերջնական ձևակերպումից հետո:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի «ե» ենթակետով սահմանված` մրցույթի անցկացման մասին հայտարարության և առաջարկությունների ընդունման մեկամսյա ժամկետը (նշված դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մրցույթների անցկացման համար) սահմանել 15 օր:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված անվանացանկի` ըստ պատվիրատուների նշված «այլ դպրոցներ» տողերով նախատեսված գումարների բաշխումն ըստ հանրակրթական դպրոցների:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մարզպետներից ու Երևանի քաղաքապետից ստացված առաջարկությունները քննարկել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ և երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ` «այլ դպրոցներ» տողերով նախատեսված գումարների բաշխման մասին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
օգոստոսի 10-ի N 460 որոշմամբ

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների եվ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հիմնանորոգման ենթակա հանրակրթական դպրոցների

 

NN
ը/կ

Դպրոցի անվանումը

Գումարը
(մլն դրամ)

1

2

3

Երևանի քաղաքապետարան 202.500
1. N 8 միջնակարգ դպրոց 5.000
2. N 30 միջնակարգ դպրոց 2.500
3. N 39 միջնակարգ դպրոց 6.500
4. N 67 միջնակարգ դպրոց 2.500
5. N 71 միջնակարգ դպրոց 5.572
6. N 80 միջնակարգ դպրոց 2.500
7. N 114 միջնակարգ դպրոց 10.000
8. N 100 միջնակարգ դպրոց 5.700
9. N 185 միջնակարգ դպրոց 6.000
10. N 192 միջնակարգ դպրոց 2.500
11. N 6 միջնակարգ դպրոց 2.000
12. N 43 միջնակարգ դպրոց 2.500
13. N 47 միջնակարգ դպրոց 2.000
14. N 60 միջնակարգ դպրոց 7.170
15. N 167 միջնակարգ դպրոց 4.000
16. N 66 միջնակարգ դպրոց 2.500
17. N 74 միջնակարգ դպրոց 5.000
18. N 110 միջնակարգ դպրոց 10.000
19. N 115 միջնակարգ դպրոց 2.500
20. N 137 միջնակարգ դպրոց 2.500
21. N 154 միջնակարգ դպրոց 2.500
22. N 186 միջնակարգ դպրոց 5.200
23. N 151 միջնակարգ դպրոց 6.237
24. N 81 միջնակարգ դպրոց 2.500
   այլ դպրոցներ 97.121
Արագածոտնի մարզպետարան 55.100
25. Ներքին Բազմաբերդ գյուղի միջնակարգ դպրոց 10.000
26. Պարտիզակ գյուղի ութամյա դպրոց 5.100
27. Զարինջա գյուղի միջնակարգ դպրոց 12.000
28. Գեղարոտ գյուղի միջնակարգ դպրոց 3.000
29. Արագածոտն գյուղի միջնակարգ դպրոց 6.000
  այլ դպրոցներ 19.000
Արարատի մարզպետարան 91.000 
30. Երասխավան գյուղի միջնակարգ դպրոց 14.000
31. Վեդու N 3 միջնակարգ դպրոց 32.000
32. Արտաշատի N 6 միջնակարգ դպրոց 20.000
33. Լուսառատ գյուղի միջնակարգ դպրոց 15.000
  այլ դպրոցներ 10.000
Արմավիրի մարզպետարան 86.500
34. Վաղարշապատի N 12 միջնակարգ դպրոց 12.000
35. Մրգաշատի N 2 միջնակարգ դպրոց 4.000
36. Արմավիր գյուղի միջնակարգ դպրոց 3.700
37. Այգեշատ գյուղի միջնակարգ դպրոց 3.500
38. Նորապատ գյուղի միջնակարգ դպրոց 10.000
39. Ծիածան գյուղի միջնակարգ դպրոց 3.900
40. Վաղարշապատի N 11 միջնակարգ դպրոց 10.000
41. Զարթոնք գյուղի միջնակարգ դպրոց 3.200
42. Արտամետ գյուղի ութամյա դպրոց 4.900
  այլ դպրոցներ 31.300
Գեղարքունիքի մարզպետարան 88.000
43. Վարդաձոր գյուղի միջնակարգ դպրոց 12.000
44. Գավառի N 8 միջնակարգ դպրոց 3.000
45. Գավառի N 9 միջնակարգ դպրոց 4.000
46. Մարտունու N 2 միջնակարգ դպրոց 7.000
47. Մեծ Մարսիկ գյուղի միջնակարգ դպրոց 13.000
48. Գեղհովտի N 1 միջնակարգ դպրոց 7.000
49. Ծովինար գյուղի ութամյա դպրոց 8.000
50. Կարմիրգյուղ գյուղի N 1 միջնակարգ դպրոց 4.000
51. Լճաշեն գյուղի միջնակարգ դպրոց 4.000
52. Զոլաքար գյուղի N 1 միջնակարգ դպրոց 6.000
53. Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոց 5.000
54. Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց 6.000
55. Մադինա գյուղի միջնակարգ դպրոց 9.000
Լոռու մարզպետարան 124.000
56. Սարահարթ գյուղի միջնակարգ դպրոց 22.000
57. Վանաձորի N 29 միջնակարգ դպրոց 12.000
58. Սվերդլով գյուղի միջնակարգ դպրոց 7.500
59. Թումանյան գյուղի միջնակարգ դպրոց 7.000
60. Շնող գյուղի միջնակարգ դպրոց 6.000
61. Քարկոփ գյուղի միջնակարգ դպրոց 6.000
62. Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոց 6.000
63. Ուռուտ գյուղի միջնակարգ դպրոց 6.000
64. Ալավերդու N 8 միջնակարգ դպրոց 5.800
65. Վանաձորի N 26 միջնակարգ դպրոց 4.000
66. Վանաձորի N 10 միջնակարգ դպրոց 3.000
67. Վանաձորի N 13 միջնակարգ դպրոց 3.000
68. Վանաձորի N 6 միջնակարգ դպրոց 4.000
69. Վանաձորի N 5 միջնակարգ դպրոց 1.000
70. Հագվի գյուղի ութամյա դպրոց 2.000
71. Շամուտ գյուղի ութամյա դպրոց 1.500
72. Քարինջ գյուղի միջնակարգ դպրոց 1.500
73. Նեղոց գյուղի ութամյա դպրոց 1.500
74. Այգեհատ գյուղի ութամյա դպրոց 1.200
  այլ դպրոցներ 23.000
Կոտայքի մարզպետարան 98.600
75. Նոր Հաճնի N 1 միջնակարգ դպրոց 8.000
76. Հրազդանի N 9 միջնակարգ դպրոց 7.000
77. Քաղսի գյուղի միջնակարգ դպրոց 6.000
78. Զառ գյուղի միջնակարգ դպրոց 13.000
79. Բուժական գյուղի միջնակարգ դպրոց 10.000
80. Ֆանտան գյուղի միջնակարգ դպրոց 11.500
81. Պռոշյան գյուղի միջնակարգ դպրոց 4.100
82. Աբովյանի վարժարան 5.000
83. Հրազդանի N 1 օժանդակ գիշերօթիկ դպրոց 4.000
84. Աբովյանի N 7 օժանդակ գիշերօթիկ դպրոց 7.000
85. Աղավնաձոր գյուղի միջնակարգ դպրոց 5.000
  այլ դպրոցներ 18.000
Շիրակի մարզպետարան 88.300
86. Լեռնակերտ գյուղի միջնակարգ դպրոց 7.000
87. Մեծ Մանթաշ գյուղի միջնակարգ դպրոց 5.000
88. Մարալիկի N 1 միջնակարգ դպրոց 10.000
89. Իսահակյան գյուղի միջնակարգ դպրոց 7.000
90. Գուսանագյուղ գյուղի միջնակարգ դպրոց 5.000
91. Գյումրիի N 23 միջնակարգ դպրոց 8.000
92. Սառնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոց 20.000
93. Գյումրիի N 19 միջնակարգ դպրոց 5.300
94. Բերդաշեն գյուղի միջնակարգ դպրոց 6.000
95. Բենիամին գյուղի միջնակարգ դպրոց 5.000
96. Գառնառիճ գյուղի միջնակարգ դպրոց 3.000
97. Արդենիս գյուղի միջնակարգ դպրոց 3.000
  այլ դպրոցներ 4.000

Սյունիքի մարզպետարան

78.200
98. Կապանի N 7 միջնակարգ դպրոց 11.000
99. Մեղրու N 1 միջնակարգ դպրոց 9.000
100. Խոտ գյուղի միջնակարգ դպրոց 8.000
101. Եղվարդ գյուղի միջնակարգ դպրոց 4.000
102. Լեհվազ գյուղի միջնակարգ դպրոց 9.000
103. Քարաշեն գյուղի միջնակարգ դպրոց 10.000
104. Շիկահող գյուղի միջնակարգ դպրոց 6.200
105. Հարժիս գյուղի միջնակարգ դպրոց 12.000
106. Դավիթ Բեկ գյուղի միջնակարգ դպրոց 9.000

Վայոց ձորի մարզպետարան

 34.500
107. Վայքի N 2 միջնակարգ դպրոց 14.000
108. Գետափ գյուղի միջնակարգ դպրոց 17.800
  այլ դպրոցներ 2.700

Տավուշի մարզպետարան

57.000
109. Թեղուտ գյուղի միջնակարգ դպրոց 12.000
110. Իջևանի N 4 միջնակարգ դպրոց 11.000
111. Բերդի N 4 միջնակարգ դպրոց 8.000
112. Արծվաբերդ գյուղի միջնակարգ դպրոց 10.000
113. Գետահովիտ գյուղի միջնակարգ դպրոց 8.000
114. Չինչին գյուղի միջնակարգ դպրոց 8.000
 ՀՀ կրթության և գիտության նախարարություն 23.300
115. Երևանի N 112 միջնակարգ դպրոց 5.000
116. Թույլ տեսնող երեխաների գիշերօթիկ դպրոց 3.800
117. Ստեփանավանի N 21 գիշերօթիկ դպրոց 2.500
118. Նուբարաշենի հատուկ գիշերօթիկ դպրոց 5.000
119. Երևանի N 8 օժանդակ գիշերօթիկ դպրոց 3.000
120. Երևանի հենաշարժողական խախտում ունեցող
երեխաների գիշերօթիկ դպրոց
4.000
Ընդամենը 1027.000