«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2000 թվականի N 419
քաղ. Երևան
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում աճեցված գյուղատնտեսական մթերքի առանձին տեսակների իրացման և արտահանման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ 2000 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2001 թվականի մարտի 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի մաքսային սահմանի անցումային կետերով Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի, կաղամբի և խաղողի փոխադրման նպատակով մուտք գործող մինչև 20 տոննա բեռնատարողությամբ` Վրաստանի Սադախլո, Մանգլիսի, Բակուրիանի, Դմանիսի շրջաններում և Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի, Բորժոմի, Գորի, Զուգդիդի, Ցխենվալի, Թելավի քաղաքներում գրանցված դատարկ (չբեռնված) ավտոտրանսպորտային միջոցներն ամբողջությամբ ազատվում են այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարից:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներին սույն որոշման 1-ին կետով սահմանված արտոնությանը համարժեք արտոնություն տրամադրելու հարցով բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ դիմել Վրաստանի պետական կառավարման համապատասխան մարմիններին:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |