«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2000 թվականի N 366
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 299 որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «5. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը պակասեցնել 13475,1 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 01 խմբի 07 ենթախմբի «1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» բաժնի «ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն» տողով նախատեսված գումարը` այն հաստատելով ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 6-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված |
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կենտրոնական ապարատի պահպանման համար նախատեսված ծախսերի ավելացումն ըստ տնտեսագիտական դասակարգման
| ||
Հոդվածի անվանումը | Գումարը (հազ. դրամ) | |
| ||
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ | 13475.1 | |
այդ թվում` |
||
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ | 13475.1 | |
այդ թվում` |
||
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ | 8093.4 | |
Ընթացիկ տրանսֆերտներ | 2289.0 | |
այդ թվում` |
||
պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 2289.0 | |
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր | 3092.7 | |
այդ թվում` |
||
Ապրանքների ձեռքբերում | 1725.5 | |
այդ թվում` |
||
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր | 1725.5 | |
այդ թվում` |
||
գրասենյակային ապրանքներ և նյութեր | 1725.5 | |
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ | 33.6 | |
Տրանսպորտային ծառայությունների վճար | ||
Կապի ծառայությունների վճար | 697.0 | |
Կոմունալ ծառայությունների վճար | 636.6 | |
այդ թվում` |
||
էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր | 630.0 | |
ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր | 6.6 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|