Գլխավոր տեղեկություն
Համար
N 225
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2002-06.08.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.210
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.08.2022

040.0225.11.03.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 2002 թվականի N 225
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ WGS-84 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միջազգային գեոդեզիական և քարտեզագրական ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում 2002 թվականից ներդնել WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝

ա) 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգի ներդրման աշխատանքների իրականացման նպատակով կազմել ծրագիր և ժամանակացույց՝ դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության հետ: WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգին անցնելու հետ կապված աշխատանքներն ավարտել 2004 թվականին.

բ) բանակցել Համաեվրոպական կոորդինատային համակարգի կենտրոնական բյուրոյի հետ՝ Համաեվրոպական կոորդինատային համակարգին (EUREF) միանալու համար.

գ) կոորդինատային նոր համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ առաջարկություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 11-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.08.2022, N 1189-Ն 06.08.2022, N 225
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան