Գլխավոր տեղեկություն
Համար
N 305
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.06.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.06.22/13(111)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2000 թվականի N 305
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 64 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 12-ի «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» N 64 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 17-ի N 240 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանն ու» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի հինգերորդ պարբերության մեջ «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը» բառերով.

գ) որոշմամբ հաստատված կարգի 5, 6, 12, 13, 17, 18, 23, 24, 25, 26, 28, 38 և 40-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան