«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
5 մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2000 թվականի N 224
քաղ. Երևան
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ԵՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայ օգնության ֆոնդի և Համահայկական երիտասարդական հիմնադրամի կողմից` սոցիալապես անապահով ուսանողների, երիտասարդ ընտանիքների, հաշմանդամ ուսանող ազատամարտիկների սոցիալական կարիքները հոգալու, երիտասարդական, գիտական, մշակութային, կրթական ծրագրերի իրականացման, երիտասարդության բազմաբնույթ հիմնախնդիրների լուծման համար դրամական միջոցներ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում Հայ օգնության ֆոնդի կողմից Համահայկական երիտասարդական հիմնադրամին տրամադրվող սննդամթերքի իրացումը որակել որպես մարդասիրական օգնության ծրագրերի հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագիր:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության կանոնակարգման լրացուցիչ միջոցառումների մասին» N 562 որոշման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |