Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (13.04.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.05.02/12(425)
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.04.2012
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 ապրիլի 2012 թ.

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն   Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ  N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» N 193 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ 7-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 193 որոշմամբ հաստատված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի 7-րդ կետով սահմանված է, որ քաղաքաշինության ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության են ենթակա նախատեսվող այն շենքերի, կառույցների, համալիրների և այլնի շինարարությունը, որոնց ցուցանիշները գերազանցում են 1500 քառ. մետր կառուցապատման մակերեսը:

«Կառուցապատման մակերես» արտահայտությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերությամբ «նախատեսվող գործունեությունը» պարզաբանվում է որպես կառուցում, վերակառուցում, իսկ 4-րդ հոդվածի 1-ին մասի ժ) կետով սահմանված է, որ քաղաքաշինության ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա են սահմանային չափը գերազանցող շենքեր, կառույցներ, համալիրներ և այլ նախատեսվող գործունեություն, այն է՝ կառուցում, վերակառուցում:

Հարցի հստակեցման նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 193 որոշմամբ հաստատված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափեր»-ի 7-րդ կետում ամրագրված «Կառուցապատման մակերես»-ը կառուցապատման համար տրամադրված տարածքում շենքի, կառույցի, համալիրի և այլնի բուն շինությամբ զբաղեցված տարածքի մակերեսն է:

 

Ա. Հարությունյան