Գլխավոր տեղեկություն
Համար
N 127
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.03.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.04.05/6(104)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.03.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2000

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2000 թվականի N 127
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 260 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացիական ավիացիայում օդանավերի էշելոնավորման ֆուտային համակարգի ներդրումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միավորների միջազգային համակարգի միավորների կիրառման, դրանց անվանումների և պայմանանշանների մասին» N 260 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).

բ) որոշման N 4 հավելվածից հանել «սնդիկի սյան միլիմետր» տողը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

 

   Հավելված N 3
ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 30-ի N 260 որոշման

           

Կիրառման համար ժամանակավորապես թույլատրելի արտահամակարգային միավորները

 

Մեծության անվանումը

Արտահամակարգային միավորը

միավորի
անվանումը

պայմանանշանը

արտահայտումը միավորների
միջազգային համակարգի
միավորներով

կիրառման
ոլորտը

միջազգային   հայերեն

1

2

3

4

5

6

Երկարություն

ծովային մղոն

n mail

մղ

1852 m (ճշգրիտ)

ծովային նավագնացություն
և օդագնացություն

Երկարություն (ուղղաձիգ)

ֆուտ

ft

ֆուտ

0.3048 m

օդագնացություն

Զանգված

կարատ

-

կար

2x104 kg (ճշգրիտ)

թանկարժեք քարերի և մարգարիտների համար

Գծային խտություն

տեքս

tex

տեքս

1x106 kg/m(ճշգրիտ)

մանածագործական արդյունաբերություն

Արագություն

հանգույց

kn

հնգց

0.514(4) m/s

ծովային նավագնացություն և օդագնացություն

Արագացում

գալ

Gal

Գալ

0.01 m/s

ծանրաչափություն
Պտտման հաճախականություն պտույտ վայրկյանում պտույտ րոպեում r/s
r/min
պտ/վ
պտ/րոպ.
1 s1 
1/60s1 =0.016(6)s1
 

Ճնշում

բար
սնդիկի սյան
միլիմետր
bar
mm Hg
բար
սնդ. ս. մմ
 1x105 Pa
133.332 Pa
 

|

1

2

3

4

5

6

Լոգարիթմական
մեծության
(համանուն
մեծությունների
չափազուրկ
հարաբերության
բնական լոգարիթմը)
նեպեր Np Նպ 1Np=0.868...
B=8.686...dB
Կապի գծերում էլեկտրական ազդանշանների մարումը չափելու ժամանակ

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

Շ. Կարամանուկյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան