Գլխավոր տեղեկություն
Համար
N 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.01.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.01.18/5(180) Հոդ.61
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.01.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունվարի 2002 թվականի N 4

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 426 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 29-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 426 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 4-րդ կետն ու 6-րդ կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է».

բ) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման լիցենզավորման կարգը (կցվում է)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 4-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունվարի 7-ի N 4 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման լիցենզավորման

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզավորման հետ կապված վարչական հարաբերությունները և վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի ձևը (կցվում է):

2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ, որում նշվում են՝

ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.

բ) վիճակախաղի անվանումը.

գ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

բ) հայտատուի իրավասու մարմնի որոշումը տվյալ վիճակախաղի կազմակերպման և անցկացման մասին.

գ) իրային շահումների դեպքում՝ մատակարարի հետ կնքված պայմանագիրը կամ իրային շահումների առկայության մասին տեղեկանք՝ ըստ քանակի, տեսակի և արժեքի.

դ) վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը՝ 2 օրինակից, հաստատված հայտատուի կառավարման բարձրագույն մարմնի կողմից։ Կանոնակարգում պետք է արտացոլվեն՝

հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.

վիճակախաղի անվանումը.

վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը.

վիճակախաղի խաղարկության անցկացման հրապարակման կարգը.

վիճակախաղի տոմսի գինը.

շահումների բաշխումը՝ ըստ շահումների տեսակների և չափի (բացառությամբ տոտալիզատորի), իսկ ոչ խաղարկությամբ վիճակախաղի դեպքում՝ նաև ըստ քանակի.

վիճակախաղի խաղարկությունների անցկացման հաճախականությունը.

վիճակախաղի խաղարկությունների անցկացման վայրը.

վիճակախաղի տոմսի նկարագիրը.

շահումները տալու վայրը, ժամկետը.

վիճակախաղի կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները.

վիճակախաղի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները.

ե) վիճակախաղի տոմսի նմուշի աշխատանքային օրինակը.

զ) վիճակախաղի կազմակերպման համար հայտատուի վերջին հաշվետու ժամանակաշրջանի՝ օրենքով սահմանված հաշվապահական հաշվետվությունները:

4. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում նշանակում է քննարկում՝ հայտատուին առնվազն 7 օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեն), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ հայտատուի ներկայացուցչի ներկայությունից:

5. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

6. Վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու դեպքում նախքան դրա կիրառումը դիմում է լիազոր մարմին` դրանք համաձայնեցնելու համար՝ փոփոխությունները ներկայացնելով 2 օրինակից:

7. Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ մերժելու մասին: Որոշման պատճենը 3 օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է վիճակախաղի կազմակերպչին:

8. Եթե լիազոր մարմինն ընդունել է սույն կարգի 6-րդ կետին համապատասխան ներկայացված հայտը վերապահումով բավարարելու մասին որոշում, ապա հայտատուն պարտավոր է այդ որոշման պատճենն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության մեկ օրինակը:

9. Լիազոր մարմինը կազմակերպչի կողմից վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին չի տալիս իր համաձայնությունը, եթե՝

ա) ներկայացված փոփոխությունները չեն բավարարում սույն կարգի և «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները,

բ) փոփոխությունների կատարումը կվտանգի մասնակիցների շահերը:

10. Ներկայացված փոփոխությունները մերժելու մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

11. Վիճակախաղի կազմակերպիչը՝

ա) վիճակախաղի տոմսերի իրացումն սկսելուց 10 օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում վիճակախաղի տոմսի վերջնական նմուշը.

բ) կանոնադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում մեկամսյա ժամկետում դրա մասին ծանուցում է լիազոր մարմնին՝ ներկայացնելով այդ փոփոխությունները կամ լրացումները:

12. Վիճակախաղի կազմակերպչի կողմից լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացված գովազդի վերաբերյալ համաձայնությունը (կամ անհամաձայնությունը) լիազոր մարմինը տալիս է 10-օրյա ժամկետում:

 

Ձև

 

 

Տրված է
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի 200  թվականի
_________ -ի ____ -ի N  հրամանով
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի տեղակալ
___________________
Կ.Տ.

Ներմուծեք նկարագրությունը_19798

Գրանցման համարը ___________

ՎԽ-

Կազմակերպության անվանումը

________________________

Տրված է __________________

____ ______________ -ի 200_թ.

Գործողության ժամկետը ________

անժամկետ