Գլխավոր տեղեկություն
Համար
N 82
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.03.2000-02.09.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.02.28/3(101)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.08.2010

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 23 փետրվարի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2000 թվականի N 82
 քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին միանվագ նպաստ տրամադրելու կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին տրամադրվող միանվագ նպաստի չափը սահմանել 5000 դրամ:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին տրամադրվող միանվագ նպաստի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Հատուկ կացարան» պետական հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվում:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան


 



Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
փետրվարի 23-ի N 82 որոշմամբ


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ


 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին «Փախստականի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի «բ» կետով նախատեսված միանվագ նպաստ տրամադրելու կարգը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին միանվագ նպաստը տրամադրվում է դրամական նպաստի տեսքով:

3. Միանվագ դրամական նպաստը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին իր կեցության հետ կապված ծախսերը հոգալու նպատակով` մինչև նրա կարգավիճակի վերաբերյալ որոշման ընդունումը:

4. 14 տարին լրացած` Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողը միանվագ դրամական նպաստ ստանալու համար պետք է հատուկ կացարան տեղափոխվելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնի դիմում:

14 տարին չլրացած անձանց համար միանվագ նպաստ ստանալու մասին դիմումը տրվում է նրանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից:

5. 14 տարին չլրացած անձանց միանվագ դրամական նպաստը տրվում է նրանց ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին միանվագ դրամական նպաստը տրամադրվում է նրան հատուկ կացարանից ժամանակավոր կացարան տեղափոխելու նախօրյակին:

7. Հատուկ կացարանում գտնվելու ժամանակահատվածում փախստականի կարգավիճակ հայցելու մասին դիմումի վերջնական մերժման դեպքում (ներառյալ բողոքարկման գործընթացի ավարտը) Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին չի տրամադրվում միանվագ դրամական նպաստ: