Գլխավոր տեղեկություն
Համար
N 80
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.02.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.02.28/3(101)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 փետրվարի 2000 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2000 թվականի N 80
քաղ. Երևան

 

Վ. ԳԵՐԳԻԵՎԻՆ ԵՎ Ա. ԼԻԽԱՆՈՎԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միջնորդություն հարուցել Հայաստանի Հանրապետության Նախագահի առջև հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Վալերի Աբեսալիի Գերգիևին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, իսկ Մանկական հիմնադրամների միջազգային միության նախագահ, գրող Ալբերտ Անատոլիի Լիխանովին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 19-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Սարգսյան