«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 1998 թվականի N 643
քաղ. Երևան
«ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Անհետաձգելի համարել «Համայնքների վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային հողերի օտարման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը և առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին նշված օրենքի նախագիծը քննարկել և քվեարկել մեկամսյա ժամկետում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 22-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|