Գլխավոր տեղեկություն
Համար
N 793
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.12.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.31/32(98)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 1999 թվականի N 793
քաղ. Երևան

 

Ն. Պ. ԼԱՎՅՈՐՈՎԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միջնորդություն հարուցել Հայաստանի Հանրապետության Նախագահի առջև 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտ Նիկոլայ Պավելի Լավյորովին Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան