Գլխավոր տեղեկություն
Համար
N 1203
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.12.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.15/40(172) Հոդ.993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 դեկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2001 թվականի N 1203
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 181,500.0 դրամ` Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Ոռոգման համակարգերի զարգացման ծրագիրն իրականացնելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածը), որից` 250 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` որպես նշված ծրագրին Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությունն ապահովելու համար, իսկ մնացած գումարը` նշված ծրագրի ֆինանսավորման նպատակով Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը 2001 թվականին տրամադրվելիք վարկի միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 5-ի N 1203 որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրերի և կատարողների անվանումները

«ՀՀ 2001 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում վերաբաշխում

ՀՀ կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման N 5 հավելվածում փոփոխություն

խումբը

ենթա-
խումբը

 

չորրորդ եռամսյակ

 

 

 

 

 

08

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ  ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

(114,675.0)

(114,675.0)

 

05

Այլ ծրագրեր

(114,675.0)

(114,675.0)

 

 

այդ թվում՝

 

 

 

 

4. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Համայնքային զարգացման ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն*

(114,675.0)

(114,675.0)

 

 

Երևանի քաղաքապետարան

(114,675.0)

(114,675.0)

 

 

 

 

 

10

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ,  ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

(22,825.0)

(22,825.0)

 

02

Հողերի բարելավման աշխատանքներ

(22,825.0)

(22,825.0)

 

 

այդ թվում՝

 

 

 

 

3. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Պատվարների անվտանգության ծրագրին ՀՀ կառավարության մասնակցության*

(22,825.0)

(22,825.0)

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

(22,825.0)

(22,825.0)

 

 

 

 

 

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

137,500.0

137,500.0

 

 

այդ թվում՝

 

 

 

06

Այլ ծրագրեր

137,500.0

137,500.0

 

 

այդ թվում՝

 

 

 

 

7. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող
Սոցիալական ներդրումների երկրորդ ծրագիր

(44,000.0)

(44,000.0)

 

 

ՀՀ կառավարություն

(44,000.0)

(44,000.0)

 

 

 

 

 

 

 

11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

181,500.0

181,500.0

 

 

ՀՀ կառավարություն

181,500.0

181,500.0

 

Ծանոթագրություն:

* նշանով նշված ծրագրի գծով փոփոխությունը կատարվում է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով, իսկ սույն հավելվածում ներկայացված մնացած ծրագրերի գծով` «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան