Գլխավոր տեղեկություն
Համար
N 11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.01.2000-11.03.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.01.20/1(99)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.01.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.01.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.03.2006

Կոդ 040.0011.12.01.2000

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 հունվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2000 թվականի N 11

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման վերականգնման հետ կապված կազմակերպական տեխնիկական ու տնտեսական խնդիրները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման և գազամատակարարման վերականգնման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և Հայլեռտեխհսկողությանը` համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ եռամսյա ժամկետում կազմել համատեղ գործողությունների ծրագրեր 2000-2002 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի գազամատակարարման վերականգնման աշխատանքների իրականացումն ապահովելու համար:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ և այլ իրավասու մարմինների հետ համատեղ սույն որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով կազմակերպել գործող շինարարական նորմերի ու կանոնների լրամշակման աշխատանքները համաձայն բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման և գազամատակարարման վերականգնման հետ կապված նոր տեխնիկական պահանջների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հունվարի 12-ի N 11 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման և գազամատակարարման վերականգնման (այսուհետև` գազամատակարարում) ընթացակարգը:

2. Սույն կարգում օգտագործված հիմնական տերմիններն ու հասկացություններն են`

գազամատակարար` գազի փոխադրման և (կամ) բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

գազի ներշենքային համակարգ` բաշխիչ գազատար ցանցին միացման կետից սկսվող մուտքագիծը` փակող-կարգավորող հարմարանքներով, և շենքի մուտքերի կանգնակները մինչև գազի ներտնային համակարգը,

ԳՄՄ` գազամատակարարի մարզային մասնաճյուղ,

ԳՏ ԱՇԾ` գազի տնտեսության արտադրաշահագործման ծառայություն:

 

II. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

3. Բազմաբնակարան շենքերի գազամատակարարումն իրականացվում է տեխնիկական պայմանների և դրանց հիման վրա մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում` գազի տնտեսությունում անվտանգության կանոնների, շինարարական նորմերով ու կանոններով սահմանված դրույթների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Բնական գազի և ջերմային էներգիայից օգտվելու կանոնները հաստատելու մասին» N 529 որոշմամբ հաստատված բնական գազից օգտվելու կանոնների (այսուհետև` ԳՕԿ) և սույն կարգի պահանջների պարտադիր կատարմամբ:

4. Բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի նախագծման, կառուցման, գործարկման և վերագործարկման աշխատանքներն իրականացնում են այդ աշխատանքների կատարման լիցենզիա ունեցող կազմակերպությունները` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության, տեխնիկական շահագործման, բնապահպանական, հրդեհային անվտանգության, շինարարական նորմերի ու կանոնների պահանջները:

5. Բազմաբնակարան շենքերի գազամատակարարումը կարող է իրականացվել հետևյալ պայմանների ապահովման դեպքում`

գազաջրատաքացուցիչներ մտնող ջրի անվանական (նոմինալ) ճնշման համապատասխանությունն այդպիսի սարքերի տեխնիկական փաստաթղթերով նախատեսված գործարանային տվյալներին,

բազմաբնակարան շենքի (բնակարանի) սեփականատիրոջ կամ նրա կողմից անհրաժեշտ լիազորություններ ստացած անձի (այսուհետև` սեփականատեր) կողմից իրականացվող և գազամատակարարման պայմանագրում ամրագրված շենքի (բնակարանի) ջեռուցման տարբերակի նախատեսում` կենտրոնացված, տեղական կամ անհատական:

6. Բնական գազի մատակարարման պայմանագրում հատուկ կետով պետք է նշվի, որ սեփականատերը պարտավորվում է ջեռուցման համար չօգտագործել այդ նպատակով չնախատեսված գազասարքավորումները, որի հետևանքների համար գազամատակարարը պատասխանատվություն չի կրում:

7. Բնակավայրերի կառուցապատման գլխավոր հատակագծերով քանդման ենթակա կամ վթարային բազմաբնակարան շենքերի գազիֆիկացումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

8. Նոր գազիֆիկացվող և գազամատակարարվող բազմաբնակարան շենքերի գազի ներշենքային համակարգերը պարտադիր պետք է ունենան բնակարաններից դուրս սահմանված կարգով տեղակայված կանգնակներ և բաժանորդային գազահաշվիչ հանգույցներ գազասպառման հաշվարկային ծավալներին համապատասխան:

9. Բազմաբնակարան շենքերի և դրանց առանձին բնակարանների գազամատակարարումը պետք է իրականացվի սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան:

10. Բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական-հավաքակցման աշխատանքների կատարման համար որպես պատվիրատու հանդես է գալիս շենքի սեփականատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը: Գազամատակարարման վերականգնման աշխատանքների կատարման համար որպես պատվիրատու հանդես է գալիս գազամատակարարը` նշված աշխատանքներն իր կողմից հաստատված ծրագրով իրականացնելու դեպքում, իսկ ծրագրից դուրս իրականացնելու դեպքում` շենքի սեփականատերը:

11. Բազմաբնակարան շենքերի սեփականատերերի` գազամատակարարման վերաբերյալ դիմումների հաշվառումը կատարում են ԳՏ ԱՇԾ-ները:

12. Գազամատակարարները բազմաբնակարան շենքի գազամատակարարման վերաբերյալ սեփականատիրոջ (սեփականատերերի) դիմումը (դիմումները) (N N 1 և 2 հավելվածներ) ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ուսումնասիրվում են գազիֆիկացման կամ գազամատակարարման վերականգնման տեխնիկական հնարավորությունները և գրավոր պատասխանում են` նշելով դիմումը հաշվառման վերցնելու, հետագա ընթացք տալու կամ մերժելու մասին, ինչպես նաև, մերժման պատճառները հաշվառման մատյաններում կատարելով համապատասխան գրառում:

13. Գազիֆիկացման կամ գազամատակարարման վերականգնման համար դրական պատասխանի դեպքում բազմաբնակարան շենքը սահմանված կարգով ներառվում է համապատասխան ծրագրում:

14. Բազմաբնակարան շենքերի և դրանց առանձին բնակարանների գազամատակարարման տեխնիկական պայմանները և գծապատկերը (N 3 հավելված) սահմանված կարգով մշակվում, առաջադրվում, փոխհամաձայնեցվում և հաստատվում են ԳՄՄ-ների կողմից:

Տրված տեխնիկական պայմաններով գազամատակարարման իրականացման առավելագույն ժամկետը սահմանվում է 2 տարի: Սահմանված ժամկետում գազամատակարարման աշխատանքների չիրականացման դեպքում տեխնիկական պայմանները համարվում են անվավեր:

15. Տեխնիկական պայմանները հիմք են հանդիսանում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար:

16. Նախագծային կազմակերպությունը գազամատակարարման տեխնիկական պայմանների և պատվիրատուի հետ կնքված պայմանագրերին համապատասխան կազմում է գազամատակարարման նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի ներշենքային և ներտնային համակարգերի համար կազմվում են առանձին նախագծեր:

17. Պատվիրատուն գազամատակարարման նախագծանախահաշվային փաստաթղթերը ԳՕԿ-ով սահմանված կարգով ներկայացնում է գազամատակարարի և իրավասու մարմինների համաձայնեցմանը` ըստ նրանց իրավասության սահմանների:

18. Համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացվում են գազամատակարարման շինարարական-հավաքակցման աշխատանքները:

19. Գազամատակարարման համակարգերի կառուցման և վերականգնման ընթացքում նախագծանախահաշվային փաստաթղթերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում փոփոխությունը կատարում է նախագծային կազմակերպությունը` համաձայնեցնելով իրավասու պետական հսկողության մարմինների և գազամատակարարի հետ:

20. ԳՏ ԱՇԾ-ի մասնագետները բազմաբնակարան շենքերի գազամատակարարման վերականգնման ծրագրի համաձայն տեղում ստուգում են շենքի և յուրաքանչյուր բնակարանի գազամատակարարման վերականգնման տեխնիկական հնարավորությունն ու պայմանները, դրանց համապատասխանությունը գազիֆիկացման նախկինում եղած նախագծին, կազմում գազի ներտնային համակարգի փաստացի գծապատկերը, ինչպես նաև կատարվելիք լրացուցիչ աշխատանքների ծավալները: Ստուգման արդյունքները հայտնաբերված թերությունների և փաստացի իրավիճակի գնահատմամբ, ձևակերպվում են համապատասխան ակտով (N 4 հավելված):

21. Իր բնակարանի գազամատակարարման վերականգնումից հրաժարվող բնակարանի սեփականատիրոջ հետ համատեղ կազմվում է համապատասխան ակտ գազամատակարարման վերականգնման աշխատանքների ընթացքում մուտքագիծը խցափակելու և ներտնային համակարգը կոնսերվացնելու մասին:

22. Գազամատակարարման վերականգնման աշխատանքների նկատմամբ տեխնիկական վերահսկողությունն իրականացնում են իրավասու պետական մարմինները իրենց իրավասության սահմաններում:

23. Բազմաբնակարան շենքերի գազամատակարարման վերականգվող համակարգերի փորձարկման, գործող գազատարներին միացնելու և թողարկման-կարգաբերման աշխատանքներն իրականացվում են նոր գազիֆիկացման համար սահմանված կարգով:

24. Բազմաբնակարան շենքի գազի տնտեսությունը շահագործման է հանձնվում պատվիրատուի նախագահությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ընդունված դրական եզրակացության հիման վրա, որի կազմում ընդգրկվում են գազամատակարարի, կապալառու կազմակերպության և տեխնիկական վերահսկողության պետական մարմինների ներկայացուցիչները:

25. Հանձնաժողովին ներկայացվում են`

ա) նախագծանախահաշվային փաստաթղթերը,

բ) կատարողական-տեխնիկական փաստաթղթերը,

գ) ծխաօդատար ուղիների պիտանիության մասին ակտը:

Հանձնաժողովն ստուգում է կատարված աշխատանքների համապատասխանությունը նախագծերին, դրանց որակը, տեխնիկական փաստաթղթերի ու կատարողական ակտի կազմման ճշտությունը և դրական արդյունքների դեպքում կազմում շահագործման ընդունման ակտ:

26. Պատվիրատուն հանձնաժողովի կազմած ակտի հիման վրա, թողարկման թույլտվություն ստանալու նպատակով գազամատակարարին գրավոր տեղյակ է պահում բազմաբնակարան շենքի ներշենքային և ներտնային համակարգերի շահագործման հանձնման և գործող գազատար ցանցին այն միացնելու պատրաստվածության մասին:

27. Գազի տնտեսության թողարկումը ԳՕԿ-ով սահմանված կարգով իրականացվում է բնակելի շենքի և առանձին բնակարանների սեփականատերերի կողմից գազի ներշենքային և ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման պայմանագրերի կնքումից հետո:

28. ԳՏ ԱՇԾ-ի ծանուցագրի հիման վրա, գազամատակարարի կարգադրությամբ համապատասխան մասնագետներն իրականացնում են գազի ներշենքային համակարգի միացումը գազաբաշխիչ ցանցին և կատարում գազի ներտնային համակարգի թողարկում:

29. Գազի թողարկման աշխատանքների ավարտից հետո կազմվում է թողարկման ակտ 3 օրինակից, որոնցից մեկն ուղարկվում է գազամատակարարի բաժանորդային բաժին` բնակարանի սեփականատիրոջը որպես բաժանորդ ձևակերպելու և բաժանորդային գրքույկ դուրս գրելու համար, մյուսը թողնվում է պատվիրատուին, իսկ երրորդը կցվում է տեխնիկական փաստաթղթերին:

Գազամատակարարվող յուրաքանչյուր բնակարան ըստ շենքերի գրանցվում է թողարկման մատյանում:

30. Բնակարանների սեփականատերերի, պատվիրատուների, նախագծային և կապալառու կազմակերպությունների, ինչպես նաև գազի շահագործման մասնագիտացված ծառայությունների միջև փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքվող պայմանագրերի հիման վրա:

31. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետությունում
բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման և
գազամատակարարման վերականգնման կարգի ______________________
(գազամատակարարի անվանումը)

ԳՄՄ-ի պետ ______________

ԳՏ ԱՇԾ-ի պետ ___________

Քաղ. _____________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ սահմանված կարգով գազիֆիկացնել բազմաբնակարան շենքը

(իմ բնակարանը) ___________________________________

                                                           (հասցեն)

______________________________________________

Ջեռուցումը կիրականացվի _____________________________

                                             (կենտրոնացված, տեղական, անհատական)

_______________________________________ եղանակով:

Պարտավորվում են կատարել գազամատակարարման տեխնիկական պայմանների, գազօգտագործման անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջները և ժամանակին վճարել գազիֆիկացման համար անհրաժեշտ բոլոր գումարները, ինչպես նաև սպառած բնական գազի արժեքը:

 

Դիմող _______________________________________

___  ________ թ.

 

 

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետությունում
բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման և
գազամատակարարման վերականգնման կարգի ______________________
(գազամատակարարի անվանումը)

ԳՄՄ-ի պետ ______________

ԳՏ ԱՇԾ-ի պետ ___________

Քաղ. _____________

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Բնական գազի բաժանորդ եմ 19___ թվականից (բաժանորդային քարտի համարը` ___________):

Խնդրում են սահմանված կարգով վերականգնել իմ բնակարանի (բազմաբնակարան շենքի) գազամատակարարումը:

Բնակարանի (շենքի) ջեռուցումը կիրականացվի _________________

                                                                                     (կենտրոնացված, տեղական,

__________________________________________ եղանակով:

 անհատական)

Պարտավորվում են կատարել գազամատակարարման տեխնիկական պայմանների, գազօգտագործման անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջները և ժամանակին վճարել գազիֆիկացման համար անհրաժեշտ բոլոր գումարները, ինչպես նաև սպառած բնական գազի արժեքը:

 

Դիմող ______________________________

 

________________ թ.

 

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետությունում
բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման և
գազամատակարարման վերականգնման կարգի

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
_____________________
(գազամատակարարի անվանումը)


Տնօրեն ____________

 

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ (ԲՆԱԿԱՐԱՆԻ) ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ

 

N____

______________ թ.

 

1. ______________________________________________________

                     (գազիֆիկացվող բազմաբնակարան շենքի (բնակարանի) հասցեն)

2. Բազմաբնակարան շենքի տեսակը _________________________________

(հարկայնունթյունը, բնակարանների թիվը)

3. Տեղադրվող կենցաղային գազասարքավորումների ընդհանուր թիվը և տեսակները __________________________________________________________ __________________________________________________________

4. Գազի ժամային ծախսը ձմռանը _________________________ նորմալ խոր. մ

5. Միացման տեղը (կետը) _______________________________________

6. Գործող գազատարի տրամագիծը միացման կետում ____________________ մմ

7. Հեռավորությունը միացման կետից մինչև սահմանազատման կետը ______գծամետր

8. Հեռավորությունը միացման կետից մինչև առաքման կետը ___________ գծամետր

9. Լրացուցիչ պայմաններ`

_______________________________________________________

_______________________________________________________

_______________________________________________________

_______________________________________________________

_______________________________________________________

10. Տեխնիկական պայմաններն ուժի մեջ են մինչև ________________ թ.

 

ԳՄՄ-ի ՊԵՏ ______________________________________________

(ստորագրությունը)

 

_________________ թ.

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ __________________________________________

(ստորագրությունը)

 

_________________ թ.

 

 

Բնակելի շենքի (տան) գազամատակարարման գծապատկերը (օրինակ)

 

----------- քաղաքի

----------- փողոցի

N տան գազամատա-

կարարման

գծապատկերը

- գծ` գործող ց/ճ

գազատար

d= 108x4

նց` նախագծային

ց/ճ վերգետնյա

գազատար

d= ըստ հաշվարկի

- Ջ` ջրագիծ

- Կ` կոյուղի

 

 

_______ շենքի (տան)
գազիֆիկացվող մասի
գծապատկերը

 

 

 

 

 

 

Հավելված N 4
Հայաստանի Հանրապետությունում
բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման և
գազամատակարարման վերականգնման կարգի

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ԳՄՄ-ի տնօրեն _________
___________________
_________________ թ.

 

Ա Կ Տ

 

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Մենք` ներքոստորագրողներս, մասնակցությամբ _________________

_______________________________________________

                          (պաշտոնը, անունը, ազգանունը)

_______________________________________________

                          (պաշտոնը, անունը, ազգանունը)

_______________________________________________

                           (պաշտոնը, անունը, ազգանունը)

կազմեցինք սույն ակտն այն մասին, որ ____________մարզի ______

(հասցեն)

____________________ բնակելի շենքի (բնակարանի) գազամատակարարման

վերականգնման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ աշխատանքները`

 

N/N
ը/կ

Աշխատանքների անվանումները
(ըստ ընդհանուր շենքի և բնակարանների)

Չափի
միավորը

Քանակը,
ծավալը

1.

 

2.

 

3.

 

4.

 

5.

 

 

Սույն ակտը ներկայացվում է _____________________ ԳՄՄ:

________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)                                       (ստորագրությունը)

________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)                                       (ստորագրությունը)

________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)                                       (ստորագրությունը)

________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)                                       (ստորագրությունը)

________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)                                       (ստորագրությունը)