«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 1999 թվականի N 790
քաղ. Երևան
ՍԱՄՎԵԼ ԽԱՆՎԵԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներքին պետական պարտքի կառավարման վարչության գանձապետական պահառուի բաժնի պետ Սամվել Խանվելյանի աշխատանքի կարևորությունը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության միջնորդությունը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սամվել Մովսեսի Խանվելյանին (ծնվ. 1974 թ.) տարկետում տալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից` մինչև 2000 թվականի գարնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |