Գլխավոր տեղեկություն
Համար
N 78
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.02.2001-28.09.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.02.23/5(137) Հոդ.115
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.01.2003

040.0078.05.02.01

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

5 փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2001 թվականի N 78

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ, ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ) ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 240-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու, ըստ զբաղեցրած պաշտոնների հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումներ սահմանելու, հատուկ և դասային կոչումների համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման N 4 հավելվածի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում, աշխատողներին շնորհված հատուկ կոչումների և աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելումները» բաժինը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
փետրվարի 5-ի N 78 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ, ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ) ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու, ըստ զբաղեցրած պաշտոնների հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումներ սահմանելու, հատուկ և դասային կոչումների համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ, բացառությամբ մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդականի, մաքսային ծառայության պետական խորհրդականի դասային և մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումների, շնորհվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի կողմից:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձինք հատուկ և դասային կոչումներից կարող են զրկվել աշխատանքից հեռացվելու դեպքում:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների` ըստ զբաղեցրած պաշտոնների հասանելիք դասային կոչումներն են`

 

Դասային կոչման անվանումը

Զբաղեցրած պաշտոնը

1

2

Մաքսային ծառայության
գլխավոր պետական խորհրդական

Մաքսային ծառայության պետական
խորհրդական

Մաքսային ծառայության առաջին
դասի խորհրդական

ՀՀ պետական եկամուտների նախարարը


ՀՀ պետական եկամուտների նախարարի
տեղակալը


ՀՀ պետական եկամուտների նախարարության
վարչության պետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
վարչության պետի տեղակալը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
բաժնի պետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան պետը

Մաքսային ծառայության երկրորդ
դասի խորհրդական

ՀՀ պետական եկամուտների նախարարության
բաժնի պետի տեղակալը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան պետի տեղակալը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի պետը

Մաքսային ծառայության երրորդ
դասի խորհրդական

ՀՀ պետական եկամուտների նախարարության
գլխավոր տեսուչը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
գլխավոր մասնագետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի պետի տեղակալը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան բաժնի պետը

Մաքսային ծառայության առաջին
դասի տեսուչ

ՀՀ պետական եկամուտների նախարարության
ավագ տեսուչը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
առաջատար մասնագետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան բաժանմունքի պետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի բաժնի պետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի բաժանմունքի պետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան գլխավոր տեսուչը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի գլխավոր տեսուչը

Մաքսային ծառայության երկրորդ
դասի տեսուչ

ՀՀ պետական եկամուտների նախարարության
տեսուչը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
առաջին կարգի մասնագետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան գլխավոր մասնագետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան ավագ տեսուչը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի գլխավոր մասնագետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի ավագ տեսուչը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան տեսուչը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի տեսուչը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան առաջատար մասնագետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի առաջատար մասնագետը

Մաքսային ծառայության երրորդ
դասի տեսուչ

ՀՀ պետական եկամուտների նախարարության
երկրորդ կարգի մասնագետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան առաջին կարգի մասնագետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի առաջին կարգի մասնագետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան երկրորդ կարգի մասնագետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի երկրորդ կարգի մասնագետը

 

5. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների` ըստ զբաղեցրած պաշտոնների հասանելիք հատուկ կոչումներն են`

 

Հատուկ կոչման անվանումը

Զբաղեցրած պաշտոնը

1

2

Մաքսային ծառայության
գեներալ-մայոր

ՀՀ պետական եկամուտների նախարարը

ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալը

Մաքսային ծառայության գնդապետ

ՀՀ պետական եկամուտների նախարարության
վարչության պետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
վարչության պետի տեղակալը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
բաժնի պետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան պետը

Մաքսային ծառայության փոխգնդապետ

ՀՀ պետական եկամուտների նախարարության
բաժնի պետի տեղակալը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան պետի տեղակալը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի պետը

Մաքսային ծառայության մայոր

ՀՀ պետական եկամուտների նախարարության
գլխավոր տեսուչը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի պետի տեղակալը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան բաժնի պետը

Մաքսային ծառայության կապիտան

ՀՀ պետական եկամուտների նախարարության
ավագ տեսուչը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան բաժանմունքի պետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի բաժնի պետը

Մաքսային ծառայության
ավագ լեյտենանտ

ՀՀ պետական եկամուտների նախարարության
տեսուչը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի բաժանմունքի պետը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան գլխավոր տեսուչը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի գլխավոր տեսուչը

Մաքսային ծառայության լեյտենանտ

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան ավագ տեսուչը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի ավագ տեսուչը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսատան տեսուչը

ՀՀ պետական եկամուտների նախարարության
մաքսակետի տեսուչը

 

6. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հատուկ և դասային կոչումներ ունեցող աշխատողների համար մաքսային մարմիններում աշխատելու ընթացքում սահմանվում է հավելավճար` հետևյալ չափերով`

 

Դասային և հատուկ կոչումները

Հավելավճարի
չափը (դրամ)

1

2

Մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդական 6550
Մաքսային ծառայության պետական խորհրդական,
մաքսային ծառայության գեներալ-մայոր
5890
Մաքսային ծառայության առաջին դասի
խորհրդական, մաքսային ծառայության գնդապետ
5240
Մաքսային ծառայության երկրորդ դասի խորհրդական,
մաքսային ծառայության փոխգնդապետ
4580
Մաքսային ծառայության երրորդ դասի
խորհրդական, մաքսային ծառայության մայոր
3280
Մաքսային ծառայության առաջին դասի տեսուչ,
մաքսային ծառայության կապիտան
2960
Մաքսային ծառայության երկրորդ դասի տեսուչ,
մաքսային ծառայության ավագ լեյտենանտ
2620
Մաքսային ծառայության երրորդ դասի տեսուչ,
մաքսային ծառայության լեյտենանտ
2300
Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ 2100

 

7. Եթե Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձը միաժամանակ կրում է հատուկ և դասային կոչում, ապա նրան հասանելիք հավելավճարի չափը որոշվում է այն կոչմանը համապատասխան, որի համար սույն կարգով սահմանված է հավելավճարի առավել բարձր չափ:

8. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հատուկ և դասային կոչումներ ունեցող աշխատողների համար մաքսային մարմիններում աշխատելու ընթացքում, ըստ աշխատանքային ստաժի և աշխատավարձի դրույքաչափի, սահմանվում է հավելավճարների հետևյալ կարգը`

5-10 տարվա աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի համապատասխան պաշտոնային նվազագույն դրույքաչափի 5 տոկոսի չափով.

10-15 տարվա աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի համապատասխան պաշտոնային նվազագույն դրույքաչափի 10 տոկոսի չափով.

15-20 տարվա աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի համապատասխան պաշտոնային նվազագույն դրույքաչափի 15 տոկոսի չափով.

20-25 տարվա աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի համապատասխան պաշտոնային նվազագույն դրույքաչափի 20 տոկոսի չափով.

25 և ավելի աշխատանքային ստաժ ունենալու դեպքում` աշխատավարձի համապատասխան պաշտոնային նվազագույն դրույքաչափի 20 տոկոսի և 25-ից ավելի տարվա աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար` լրացուցիչ հավելավճար` աշխատավարձի դրույքաչափի մեկ տոկոսի չափով:

Սույն կետով նախատեսված հավելավճարների սահմանման համար հիմք հանդիսացող աշխատանքային ստաժի մեջ ընդգրկվում է այն աշխատանքը կամ ծառայությունը, որի կապակցությամբ աշխատողը կրել է զինվորական, հատուկ կամ դասային կոչում:

9. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին և սույն կարգին համապատասխան Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու ու դրանց համապատասխան դրամական հավելավճարներ ստանալու ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը, բացառությամբ մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդականի, պետական խորհրդականի դասային և մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումներ շնորհելու ընթացակարգի: