«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 1999 թվականի N 609
քաղ. Երևան
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՄՈՒՏԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՌՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Լոռու մարզի Շամուտի գյուղական համայնքի ղեկավար Սուրիկ Նալբանդյանի ու Շիրակի մարզի Կառնուտի գյուղական համայնքի ղեկավար Արծրունի Գաբոյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Լոռու մարզի Շամուտի և Շիրակի մարզի Կառնուտի գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Լոռու մարզի Շամուտի և Շիրակի մարզի Կառնուտի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 94865 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Լոռու մարզի Շամուտի և Շիրակի մարզի Կառնուտի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված Լոռու մարզի Շամուտի ԵՎ Շիրակի մարզի Կառնուտի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ԵՎ անցկացման հետ
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
1. |
Աշխատանքի վարձատրության ֆոնդ այդ թվում` |
30000 |
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ |
30000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 8400 |
3. | Կապի ծառայության վճարներ | 1000 |
4. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 |
5. | Գրասենյակային ծախսեր | 1000 |
ընդամենը |
45400 | |
2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (2 x 45400 դրամ) |
90800 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (774 ընտրող + 774 x 0,05) x 5 դրամ |
4065 | |
Ընդամենը | 94865 |
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |