Գլխավոր տեղեկություն
Համար
N 727
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.1999-21.12.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.27/31(97)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.1999

040.0727.01.12.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
1 դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 1999 թվականի N 727
քաղ. Երևան

 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 94 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մարտունու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 27-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին» N 354 որոշման համաձայն լուծարվող «Մարտունու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` սեփականության իրավունքով, անհատույց, և պարտավորությունները 15-օրյա ժամկետում հանձնել Մարտունու քաղաքային համայնքին, որից հետո 10-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել ընկերության լուծարման աշխատանքները:

2. «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 27-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին» N 354 որոշման համաձայն լուծարվող «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` սեփականության իրավունքով, անհատույց, և պարտավորությունները 15-օրյա ժամկետում հանձնել Սևանի քաղաքային համայնքին, որից հետո 10-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել ընկերության լուծարման աշխատանքները:

3. «Տավուշի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 4-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին» N 386 որոշման համաձայն լուծարվող «Տավուշի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` սեփականության իրավունքով, անհատույց, և պարտավորությունները 15-օրյա ժամկետում հանձնել Բերդի քաղաքային համայնքին, որից հետո 10-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել ընկերության լուծարման աշխատանքները:

4. «Նոյեմբերյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 11-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին» N 142 որոշման համաձայն լուծարվող «Նոյեմբերյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` սեփականության իրավունքով, անհատույց, և պարտավորությունները 15-օրյա ժամկետում հանձնել Նոյեմբերյանի քաղաքային համայնքին, որից հետո 10-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել ընկերության լուծարման աշխատանքները:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` լուծարել «Արարատ» հյուրանոցը (Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աղբյուր Սերոբի 12) և դրա գույքը մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, սեփականության իրավունքով, անհատույց հանձնել Արարատի քաղաքային համայնքին:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` լուծարել`

ա) Տավուշի «Ալրաղաց սարքավորումներ» օբյեկտը (Տավուշի մարզ, գ. Պառավաքար) և դրա գույքը մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, սեփականության իրավունքով, անհատույց հանձնել Պառավաքարի գյուղական համայնքին:

բ) Սպիտակի «Ալրաղաց սարքավորումներ» օբյեկտը (Լոռու մարզ, քաղ. Սպիտակ) և դրա գույքը մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, սեփականության իրավունքով, անհատույց հանձնել Սպիտակի քաղաքային համայնքին:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 94 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

հանել որոշմանը կից ցանկի «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բաժնի «29. Հյուրանոց (137 տեղ) քաղ. Նոյեմբերյան» տողը:

8. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 254 որոշման 14.2-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 600 որոշման 4.2-րդ կետը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.12.2000, N 856 21.12.2000, N 727
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան