Գլխավոր տեղեկություն
Համար
N 3
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (12.01.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.15/5(418)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
12.01.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2012

Համաձայնեցված է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

_________________ Վ. Գաբրիելյան

 

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀի ժ/պ

 

_________________ Ա. Աֆրիկյան

 

12 հունվարի 2012 թ.

N 3

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ 

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (29.11.2011թ., ՀՕ-301-Ն, ուժի մեջ է 01.01.2012թ-ից) 6-րդ հոդվածի համաձայն (որով փոփոխություն է կատարվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում) ռեզիդենտի շահութահարկի կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18.75%-ի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ:

Միաժամանակ` ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.09.2009թ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 2-ի N 1-05/7-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2682-Ն հրամանով հաստատված շահութահարկի հաշվարկի (ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 08.04.2011թ. N 720-Ն և 05.09.2011թ. N 2060-Ն հրամաններով կատարված փոփոխությունների ամփոփ տարբերակ) [1500] տողում ցույց է տրվում հաջորդ տարվա կանխավճարների եռամսյակային գումարը` որպես 1501 և 1502 տողերի հանրագումարի 1/6-ի և 1503 տողի հանրագումար:

Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (29.11.2011թ., ՀՕ-301-Ն) վերը նշված դրույթը` 2011թ. հաշվետու տարվա համար 01.01.2012թ-ից հետո հարկային տեսչության մարմիններին ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկի [1500] տողի լրացման առումով:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Ռեզիդենտները 01.01.2012թ-ից հետո ներկայացվող 2011թ. հաշվետու տարվա համար շահութահարկի հաշվարկի [1500] տողում ցույց են տալիս հաջորդ տարվա կանխավճարների եռամսյակային գումարը` որպես 1501 և 1502 տողերի հանրագումարի 18.75%-ի և 1503 տողի հանրագումար: Ընդ որում` այն ռեզիդենտները, որոնք հաշվետու տարին ավարտել են հարկային վնասով (տող0500<0) կամ չեն ունեցել հարկվող շահույթը (տող0500=0), կամ որոնց հաշվետու տարվա փաստացի շահութահարկը չի գերազանցել 500,0 հազ. դրամը (տող1501+տող1502<500000 կամ տող1501+տող1502=500000), այդ տողը չեն լրացնում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան