«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 1999 թվականի N 651
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 5 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1999 թվականի ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցություն ցույց տալու նպատակով նախատեսված 100,0 մլն դրամ գումարից 55890411 դրամը բաշխել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին` համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացրած համամասնությունների (կցվում է):
2. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 21-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված 100,0 մլն դրամ գումարից 55890411 դրամի բաշխումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1999 թվականի երկրորդ գումարման ընտրություններում 5 ԵՎ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին
Գումարը (դրամ)
«Միասնություն» դաշինք | 28942849 |
Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն | 7983945 |
«Իրավունք և միաբանություն» դաշինք | 5988099 |
Հայ հեղափոխական Դաշնակցություն | 4991014 |
«Ազգային ժողովրդավարական միություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն | 3992252 |
«Օրինաց Երկիր» կուսակցություն | 3992252 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|