Գլխավոր տեղեկություն
Համար
N 872
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.09.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.28/31(163) Հոդ.744
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18 սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2001 թվականի N 872
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածում կատարել հետևյալ վերաբաշխումները`

ա) 01 խմբի 05 ենթախմբի «1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրի գծով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերն ավելացնել 1335,0 հազ. դրամով` համաձայն N 1 հավելվածի.

բ) 01 խմբի 05 ենթախմբի «3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների պահպանում» ծրագրի գծով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերն ավելացնել 380,1 հազ. դրամով` համաձայն N 2 հավելվածի.

գ) 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի գծով նախատեսված ծախսերը պակասեցնել 1715,1 հազ. դրամով` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ` համաձայն N N 1, 2 և 3 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հավելված 1
ՀՀ կառավարության 2001 թվականի
սեպտեմբերի 18-ի N 872 որոշման


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 01 ԽՄԲԻ 05 ԵՆԹԱԽՄԲԻ ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

(հազ. դրամ)

Հոդվածի անվանումը Ավելացում
01 խումբ 05 ենթախումբ
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության կենտրոնական ապարատի պահպանում
Ընդամենը «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելված ՀՀ կառավարության 2001 թ. հունվարի 30-ի N 68 որոշման
N 5 հավելված
3-րդ եռամսյակ 4-րդ եռամսյակ

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

1335.0 667.5 667.5

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`

1335.0 667.5 667.5
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ 1110.0 555.0 555.0

Ընթացիկ տրանսֆերտներ

այդ թվում`

225.0 112.5 112.5

Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ

այդ թվում`

225.0 112.5 112.5
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 225.0 112.5 112.5

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված 2
ՀՀ կառավարության 2001 թվականի
սեպտեմբերի 18-ի N 872 որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 01 ԽՄԲԻ 05 ԵՆԹԱԽՄԲԻ ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

(հազ. դրամ)

Հոդվածի անվանումը Ավելացում
01 խումբ 05 ենթախումբ
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների պահպանում
Ընդամենը «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելված ՀՀ կառավարության 2001 թ. հունվարի 30-ի N 68 որոշման
N 5 հավելված
3-րդ եռամսյակ 4-րդ եռամսյակ

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում`

380.1 190.0 190.1

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`

380.1 190.0 190.1
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ 290.1 145.0 145.1

Ընթացիկ տրանսֆերտներ

այդ թվում`

90.0 45.0 45.0

Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ

այդ թվում`

90.0 45.0 45.0
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 90.0 45.0 45.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված 3
ՀՀ կառավարության 2001 թվականի
սեպտեմբերի 18-ի N 872 որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 14 ԽՄԲԻ 06 ԵՆԹԱԽՄԲԻ ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՊԱԿԱՍԵՑՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

(հազ. դրամ)

Հոդվածի անվանումը Պակասեցում
14 խումբ 06 ենթախումբ
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Ընդամենը «Հայաստանի Հանրապետության 2001  թվականի պետական բյուջեի  մասին» ՀՀ օրենքի N 1 հավելված ՀՀ կառավարության 2001 թ. հունվարի 30-ի N 68 որոշման
N 5 հավելված
3-րդ եռամսյակ 4-րդ եռամսյակ

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում`

1715.1 857.5 857.6

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`

1715.1 857.5 857.6

Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր

այդ թվում`

1715.1 857.5 857.6

Այլ ծախսեր

այդ թվում`

1715.1 857.5 857.6
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր  1715.1 857.5 857.6

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան