Գլխավոր տեղեկություն
Համար
N 543
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.08.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.09.03/24(90)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.08.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 oգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 1999 թվականի N 543

քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրի կառավարման խորհրդի նոր կազմը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» պետական փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 731 որոշման 2-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
օգոստոսի 25-ի N 543 որոշմամբ

Կ Ա Զ Մ

«Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրի կառավարման խորհրդի

Վ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
  
Խ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար
 
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար
 
Ա. Դարբինյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
 
Է. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
 
Հ. Հովհաննիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
 
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
 
Ա. Բազեյան - Երևանի քաղաքապետ
 
Ա. Ղազարյան - Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակի տնօրեն
 
Ժ. Մարկոսյան - «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության գլխավոր տնօրեն