«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2000 թվականի N 595
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. «Ճշգրիտ հաստոցների գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
1.2. Հանձնաժողովին`
ա) 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Ճշգրիտ հաստոցների գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ առաջարկություններ` հիմք ընդունելով հետևյալ մասնավորեցման ձևերից մեկը`
պետական գույքի մասնավորեցում` մրցութային եղանակով` մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը սահմանելով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսի չափով,
պետական գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևեր.
բ) երկամսյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության և դրա մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ.
գ) նշված գործընթացը հստակեցնելու նպատակով ուղղակի բանակցություններ վարել հնարավոր ներդրողների հետ.
դ) հնարավոր ներդրողների հետ ուսումնասիրել ներկայացված գործարար ծրագրերը, համաձայնեցնել կնքվելիք պայմանագրերի նախագծերը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը.
ե) ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի անհրաժեշտության դեպքում նշված աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության և (կամ) օտարերկրյա մասնագիտացված կազմակերպություններ:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 507559 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աքսոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Աքսոն» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 417320 հազ. դրամ, որը համապատասխանում է 417320 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 330112 հազ. դրամ, որը համապատասխանում է 330112 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 82528 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
2.5. «Աքսոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 90239 հազ. դրամ, այդ թվում` բանկերի կարճաժամկետ վարկեր` 1700 հազ. դրամ,
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 67928 հազ. դրամ,
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 3610 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2986 հազ. դրամ,
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով տույժ և տուգանք` 314496 հազ. դրամ,
կարճաժամկետ վարկի տոկոսագումարը` 13539 հազ. դրամ:
2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների տարեկան միջին թվի և տարեկան աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ:
2.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
2.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.11. «Աքսոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են գազապաստարանի (մակերեսը` 310 քառ. մ) շահագործման և քաղաքացիական պաշտպանության գույքի պահպանման նկատմամբ նրա պարտավորությունները:
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել «Աքսոն» բաց բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագրում:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 5833 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աղանձոտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Աղանձոտ» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 5654 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 5654 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 5654 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 5654 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 50 տոկոսի չափով:
3.5. «Աղանձոտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 179 հազ. դրամ, այդ թվում`
երկարաժամկետ փոխառություններ` 14 հազ. դրամ,
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 6 հազ. դրամ,
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 82 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 29 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 48 հազ. դրամ:
3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Աղանձոտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 166596 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սպիտակի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Սպիտակի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:
4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 150560 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 150560 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 150560 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 150560 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.4. Սահմանել ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 50 տոկոսի չափով:
4.5. «Սպիտակի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 12991 հազ. դրամ, այդ թվում`
առևտրական կրեդիտորական պարտքեր` 191 հազ. դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարներ` 46 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 8027 հազ. դրամ,
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 1954 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ` 1636 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 1137 հազ. դրամ:
4.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Սպիտակի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 136410 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աբովյանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Աբովյանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:
5.2. Սահմանել ընկերության գինը` 109616 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 109616 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 109616 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 109616 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.4. Սահմանել ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 50 տոկոսի չափով:
5.5. «Աբովյանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 29062 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 15688 հազ. դրամ,
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 9908 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 3466 հազ. դրամ:
5.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Աբովյանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
5.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.8. «Աբովյանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են մոբիլիզացիոն ռեզերվների պահպանման պարտավորությունները:
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել Աբովյանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագրում:
6.1. Հաշվեկշռային մեթոդով 24512 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի թիվ 6 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Երևանի N 6 բեռնատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:
6.2. Սահմանել մեկնարկային գինը` 23530 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 23530 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 23530 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 23530 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.4. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 50 տոկոսի չափով:
6.5. «Երևանի թիվ 6 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 982 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 500 հազ. դրամ,
հաշվարկներ հաշվետու անձանց նկատմամբ` 482 հազ. դրամ:
6.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Երևանի N 6 բեռնատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
6.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Հաշվեկշռային մեթոդով 56557 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արև» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Արև» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 39251 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 39251 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 39251 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 39251 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.4. «Արև» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 23073 հազ. դրամ, այդ թվում`
վարկերի և փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսներ` 1137 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 12405 հազ. դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարներ` 367 հազ. դրամ,
առևտրական կրեդիտորական պարտքեր` 2862 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 5023 հազ. դրամ,
անձնակազմին աշխատավարձի վարձատրության գծով` 1271 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ` 8 հազ. դրամ:
7.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Արև» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
7.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. Հաշվեկշռային մեթոդով 171143 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Իջևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Իջևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:
8.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 65878 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 65878 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 65878 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 65878 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.4. «Իջևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 5265 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3291 հազ. դրամ,
հաշվարկներ հաշվետու անձանց նկատմամբ` 310 հազ. դրամ,
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 650 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 116 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 61 հազ. դրամ,
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 7 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 830 հազ. դրամ:
8.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Իջևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
8.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
9.1. Հաշվեկշռային մեթոդով 99834 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի թիվ 3 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Երևանի N 3 բեռնատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:
9.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 97430 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 97430 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 97430 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 97430 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.4. «Երևանի թիվ 3 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 2404 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 192 հազ. դրամ,
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 1313 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 303 հազ. դրամ,
կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքեր` 34 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 562 հազ. դրամ:
9.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Երևանի N 3 բեռնատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
9.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
10.1. Հաշվեկշռային մեթոդով 21616 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Վարդենիսշին» բաց բաժնետիրական ընկերության:
10.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 16707 հազ. դրամ, որը համապատասխանում է 16707 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 13365 հազ. դրամ, որը համապատասխանում է 13365 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 3341 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
10.5. «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 4909 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1504 հազ. դրամ,
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 86 հազ. դրամ,
դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 310 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 197 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2590 հազ. դրամ,
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 37 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 185 հազ. դրամ:
10.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
10.7 Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
10.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
10.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
10.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
11.1. Հաշվեկշռային մեթոդով 355133 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Մարալիկի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Մարալիկի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության:
11.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 264855 հազ. դրամ, որը համապատասխանում է 264855 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
11.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 211884 հազ. դրամ, որը համապատասխանում է 211884 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
11.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 52971 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
11.5. Մարալիկի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 90388 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 89562 հազ. դրամ,
առևտրական կրեդիտորական պարտքեր` 657 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 70 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 99 հազ. դրամ:
11.6 Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
11.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքների, այդ թվում` աշխատողների տարեկան միջին թվի և տարեկան աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ:
11.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
11.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
11.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
11.11. Մարալիկի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են քաղաքացիական պաշտպանության օբյեկտի և մոբիլիզացիոն ռեզերվների պահպանման պարտավորությունները:
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել Մարալիկի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագրում:
12.1. Հաշվեկշռային մեթոդով 81213 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիավտոնորոգում» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գյումրիավտոնորոգում» բաց բաժնետիրական ընկերության:
12.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 77165 հազ. դրամ, որը համապատասխանում է 77165 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
12.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 61732 հազ. դրամ, որը համապատասխանում է 61732 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
12.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 15433 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
12.5. «Գյումրիավտոնորոգում» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 4048 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2300 հազ. դրամ,
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 617 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 452 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 679 հազ. դրամ:
12.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
12.7 Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքների, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
12.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
12.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
12.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
12.11. «Գյումրիավտոնորոգում» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են ապաստարանի շահագործման և քաղաքացիական պաշտպանության գույքի պահպանման նկատմամբ նրա պարտավորությունները:
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել «Գյումրիավտոնորոգում» բաց բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագրում:
13.1. Հաշվեկշռային մեթոդով 469 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` Թալինի ո/հ 3-րդ հերթ. 1-ին փուլ Բագարան գյուղի պոմպակայան (Արմավիրի մարզ, գ. Բագարան) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
13.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 469 հազ. դրամ, որը համապատասխանում է դրա գնահատված արժեքի 100 տոկոսին:
13.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
13.4. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է անավարտ շինարարության օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը
ներառվում է առաջարկվող գնի մեջ:
13.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
13.6. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ և պարտականություններ և կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխել նախագիծը:
13.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`
ա) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման պայմանագիր.
բ) շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:
13.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
13.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
14.1. Հաշվեկշռային մեթոդով 88 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` Գետափի պոմպակայանի շենք Եղեգնաձորում (Վայոց ձորի մարզ, գ. Գետափ) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
14.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 88 հազ. դրամ, որը համապատասխանում է դրա գնահատման արժեքի 100 տոկոսին:
14.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
14.4. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է անավարտ շինարարության օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
14.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
14.6. Մրցույթի հաղթողին անավարտ շինարարության օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխել նախագիծը:
14.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`
ա) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման պայմանագիր.
բ) շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:
14.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
14.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |