Գլխավոր տեղեկություն
Համար
N 431
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.07.1999-12.08.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.07.16/19(85)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.08.2006

040.0431.10.06.99

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1999 թվականի N 431
քաղ. Երևան

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու նպատակով գործազուրկներին անհրաժեշտ միջոցներ տրամադրելու կարգն ու պայմանները (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 222 որոշման 2-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
հունիսի 10-ի N 431 որոշմամբ

 

 

 

 

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եվ աշխատատեղեր ստեղծելու նպատակով գործազուրկներին անհրաժեշտ միջոցներ տրամադրելու կարգն ու պայմանները

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով ու պայմաններով սահմանվում են գործազուրկի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և աշխատատեղերի ստեղծման նպատակով աշխատանքի և զբաղվածության տարածքային մարմնի կողմից (այսուհետև` տարածքային մարմին) անհրաժեշտ միջոցների տրամադրման կարգն ու պայմանները:

2. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու նպատակով տարածքային մարմինը գործազուրկին կարող է մատուցել հետևյալ ծառայությունները`

ա) գործազուրկին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթերի, ձեռնարկների, թեստերի և այլ գրականության տրամադրում.

բ) տեղեկատվության տրամադրում`

ձեռնարկատիրության հարցերով զբաղվող կազմակերպությունների (ձեռնարկատերերի միություններ, ասոցիացիաներ, ձեռնարկատիրությանն աջակցող կենտրոններ և այլն), ինչպես նաև դրանց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ.

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ մասնագիտական և շուկայական տնտեսության հիմունքների մասին գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունների ու պայմանների վերաբերյալ:

 

II. Ֆինանսական միջոցների տրամադրման պայմանները

 

3. Գործազուրկին ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպելու համար, որպես աջակցություն (օգնություն), միանվագ տրամադրվում են անհատույց ֆինանսական միջոցներ:

4. Գործազուրկը ֆինանսական միջոցներ ստանալու համար տարածքային մարմին է ներկայացնում դիմում և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու գործարար ծրագիր (բիզնես-ծրագիր), որը ներկայացվում է 3 օրինակից` թելակարված և էջերի ամբողջականությունն ապահովող պաշտպանիչ թերթիկի վրա ստորագրված:

5. Տարածքային մարմինը գործազուրկի ներկայացրած գործարար ծրագիրը 3 օրվա ընթացքում ուղարկում է տեղական համաձայնեցման կոմիտե` փորձաքննության:

6. Տեղական համաձայնեցման կոմիտեն երկշաբաթյա ժամկետում տարածքային մարմին է ներկայացնում գործարար ծրագրի վերաբերյալ փորձաքննական եզրակացություն:

7. Գործարար ծրագրի վերաբերյալ փորձաքննության բացասական եզրակացության դեպքում տարածքային մարմինը 3 օրվա ընթացքում դրա մասին տեղյակ է պահում գործազուրկին` նշելով պատճառը:

8. Գործարար ծրագրի վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացության դեպքում տարածքային մարմինը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող գործազուրկի հետ կնքում է պայմանագիր (ձևը կցվում է):

9. Տարածքային մարմինը գործազուրկին ֆինանսական միջոցներ տրամադրելու մասին որոշում է ընդունում, եթե նա, բացի սույն կարգի և պայմանների 8-րդ կետում նախատեսված պայմանագիրը կնքելուց, տարածքային մարմին է ներկայացնում`

ա) առևտրային կազմակերպության պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ վկայականի պատճենը.

բ) բանկային մարմիններում բացված առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվի համարը, սպասարկող բանկի հասցեն և ռեկվիզիտները:

10. Գրանցամատյանում կատարվում են գործազուրկի դիմումի, ինչպես նաև գործարար ծրագրի ընդունման և դրան ընթացք տալու մասին համապատասխան նշումներ:

11. Գործազուրկի ներկայացրած գործարար ծրագիրը չի կարող բազմացվել, հրապարակվել և տրամադրվել այլ անձանց` առանց հեղինակի համաձայնության:

12. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար մեկ անգամ անհատույց ֆինանսական միջոցներ ստացած գործազուրկներին երկրորդ անգամ միջոցներ չեն տրամադրվում:

 

III. Ֆինանսական միջոցների չափերն ու տրամադրման կարգը

 

13. Գործազուրկին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով տրամադրվում են ֆինանսական միջոցներ` գործազրկության բազային նպաստի ութսունապատիկի չափով:

14. Առևտրային կազմակերպություն ստեղծող գործազուրկին, յուրաքանչյուր նոր ստեղծած աշխատատեղի համար (բայց 5 աշխատատեղից ոչ ավելի) սույն կարգի ու պայմանների 13-րդ կետում նախատեսված միջոցներից բացի, լրացուցիչ տրամադրվում են միջոցներ` գործազրկության բազային նպաստի քսանապատիկի չափով: Նշված գումարը տրամադրվում է տարածքային մարմնի կողմից գործուղված գործազուրկի և ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպող գործազուրկի միջև լրիվ աշխատանքային օրով, բայց առնվազն 12 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի առկայության դեպքում:

15. Ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպող գործազուրկի համար տարածքային մարմին` վերջինիս որոշմամբ փոխանցվում են ֆինանսական միջոցներ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից` այդ նպատակով տվյալ տարածքային մարմնի համար նախատեսված միջոցների սահմաններում:

16. Ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպող գործազուրկին տարածքային մարմնի կողմից տրամադրվում են ֆինանսական միջոցներ` առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվին վճարման հանձնարարականով համապատասխան փոխանցում կատարելու միջոցով:

17. Տարածքային մարմնի տրամադրած միջոցներն առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ծախսվում են բացառապես գործարար ծրագրով նախատեսված ծախսերին համապատասխան:

 

IV. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձի հաշվառումը եվ հաշվառումից հանումը

 

18. Պետական գրանցման մարմնում առևտրային կազմակերպությունը գրանցելու կամ անհատ ձեռնարկատիրոջ վկայականն ստանալու օրվանից տարածքային մարմնի կողմից դադարեցվում են գործազուրկի դրամական օգնության կամ գործազրկության նպաստի վճարումը, գործազուրկի կարգավիճակը, և անձը, որպես աշխատանք փնտրող, հանվում է հաշվառումից:

19. Տարածքային մարմինը սահմանված կարգով կատարում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հաշվառում գրանցամատյանում, որում նշվում են`

ա) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի անունը, ազգանունը.

բ) տարածքային մարմնում հաշվառված, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող քաղաքացու հաշվառման քարտի համարը.

գ) անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարը.

դ) առևտրային կազմակերպության լրիվ անվանումը.

ե) առևտրային կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը.

զ) գտնվելու վայրը.

է) ստեղծված աշխատատեղերի թիվը.

ը) տարածքային մարմնի կողմից գործուղված և աշխատանքի ընդունված քաղաքացիների թիվը ___

1.__________________________________________________________

(անունը, ազգանունը, հաշվառման քարտի համարը)

2.__________________________________________________________

3.__________________________________________________________

4.__________________________________________________________

5.__________________________________________________________

թ) տարածքային մարմնի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների չափը:

20. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող քաղաքացիների հաշվառման գրանցամատյանը թելակարվում և կնքվում է, բոլոր էջերը համարակալվում են:

 

V. ՎերահսկողությունԸ

 

21. Տարածքային մարմինը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար տրամադրված միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով իրավունք ունի`

ա) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող քաղաքացիներից պահանջելու տեղեկատվություն գործարար ծրագրով իրականացվող գործունեության ընթացքի վերաբերյալ.

բ) անհրաժեշտության դեպքում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ կատարելու գործարար ծրագրով նախատեսված գործունեության ուսումնասիրություն:

22. Տարածքային մարմնի կողմից ֆինանսավորված ծրագրերի թիվը, տրամադրված միջոցների չափը, ստեղծված աշխատատեղերի թիվն արտացոլվում են պետական վիճակագրական հաշվետվություններում:

 

Ձև

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եվ աշխատատեղեր ստեղծելու նպատակով գործազուրկին աջակցելու մասին

 

Կնքված է ____ ______________ 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության
__________________________________________________________________

(տարածքային մարմնի անվանումը)

տարածքային մարմինը (այսուհետև` տարածքային մարմին), ի դեմս նրա տնօրեն
________________________________________________________________ -ի`

(անունը, ազգանունը)
մի կողմից, ձեռնարկատիրական գործունեություն նախաձեռնող անձ ___________________________________________________________________

(անունը, ազգանունը)
___________________________________________________________________

(հաշվառման քարտի համարը)
մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. Կողմերի պարտավորությունները

 

1. Անձը պարտավորվում է`

ա) պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 3 օրվա ընթացքում դիմել պետական գրանցման մարմին` առևտրային կազմակերպությունը սահմանված կարգով գրանցելու կամ անհատ ձեռնարկատիրոջ վկայականն ստանալու համար. _______________________________________________________________

(առևտրային կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը, անվանումը,
_______________________________________________________________

ըստ կանոնադրության գործունեության հիմնական տեսակը)

բ) իր մոտ աշխատանքի տեղավորել _________________________

(թվերով և տառերով)
գործազուրկի` յուրաքանչյուրի հետ կնքելով լրիվ աշխատանքային օրով, բայց առնվազն 12 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր.

գ) տարածքային մարմնի պահանջով ներկայացնել հաշվապահական հաշվառման և այլ փաստաթղթեր ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ.

դ) տարածքային մարմնի կողմից տրամադրված միջոցներն ստանալուց հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում սկսել ձեռնարկատիրական գործունեությունը և դրանք օգտագործել միայն գործարար ծրագրով նախատեսված ծախսերին համապատասխան.

ե) սույն պայմանագրի գործողության ընթացքում տարածքային մարմնի հետ համաձայնեցնել գործարար ծրագրից շեղումներն ու փոփոխությունները.

զ) տարածքային մարմնին տեղեկացնել նրա երաշխավորագրով աշխատանքի ընդունված անձի հետ աշխատանքային պայմանագրի վաղաժամկետ լուծման մասին` նշելով պատճառը` ազատման հրամանն արձակելուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում.

է) աշխատանքային պայմանագրի վաղաժամկետ լուծման հետևանքով ազատված աշխատատեղում աշխատանքի ընդունել տարածքային մարմնի երաշխավորագրով գործուղված գործազուրկին և նրա հետ կնքել մինչև մեկ տարվա աշխատանքային պայմանագիր:

2. Տարածքային մարմինը պարտավորվում է`

ա) առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվին փոխանցել _________

(թվերով և տառերով)

դրամ, որից __________ դրամը` որպես դրամական աջակցություն, ___________________

(թվերով և տառերով)

(թվերով և տառերով)

դրամը` որպես լրավճար` ______________ստեղծված աշխատատեղի և տարածքային մարմնի

(թվերով և տառերով)
երաշխավորագրերով աշխատանքի ընդունվող ________________ գործազուրկների համար.

(թվերով և տառերով)

բ) նշված գումարը փոխանցել`

անհատ ձեռնարկատիրոջ հաշվին` տարածքային մարմնի հաշվին գումարն ստացվելուց 3 օրվա ընթացքում.

առևտրային կազմակերպության հաշվին տարածքային մարմնի կողմից գործուղված գործազուրկների հետ կնքած աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում:

 

II. Կողմերի պատասխանատվությունը

 

3. Սույն պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ մակարդակով կատարման դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Անձի կողմից սույն պայմանագրում նշված պարտավորությունների չկատարման դեպքում տարածքային մարմնի տնօրենը կարող է լուծել սույն պայմանագիրը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ գանձել տրամադրված միջոցները:

5. Սույն պայմանագրում նշված պարտավորությունների չկատարման դեպքում անձը կարող է այդ պատճառով կրած վնասների փոխհատուցման պահանջով դիմել դատարան:

 

III. Եզրափակիչ դրույթներ

 

6. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

7. Սույն պայմանագիրը կազմված է 2 համազոր օրինակից և պահվում է պայմանագիրը կնքող կողմերի մոտ:

8. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է 12 ամիս:

 

Կողմերի իրավաբանական հասցեները

 

Քաղաքացի ____________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

____________________________________________________________

(հասցեն, անձնագրի համարը, սերիան)

 

_____ ___________________1999 թ.

 

Տարածքային մարմինը______________________________________________

(անվանումը)
____________________________________________________________

(հասցեն, հաշվի համարը)

Տնօրեն _______________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

_____ ___________________1999 թ.

 

 

Կ. Տ.