Գլխավոր տեղեկություն
Համար
N 429
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.06.1999-02.04.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.23/17(83)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.1999

040.0429.10.06.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1999 թվականի N 429
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին` սեյսմիկ ռիսկի նվազեցմանը վերաբերող աշխատանքներն իրականացնելիս ղեկավարվել Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հ Ա Մ Ա Լ Ի Ր  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ներածություն

 

Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր պետական ծրագիրը մշակված է սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարության և Հայաստանում հաստատված ու գործող հետևյալ գերատեսչական և միջազգային ծրագրի հիման վրա`

- Հայաստանի բնակչության սեյսմիկ պաշտպանության ծրագիր, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ում` 1991 թվականից.

- DMTP ազգային ծրագիր, որը հաստատված է և ֆինանսավորվում է ՄԱԿ-ի կողմից 1999 թվականից և իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի կողմից, բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ.

- Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի բնակչության սեյսմիկ պաշտպանության տարածաշրջանային ծրագիր, որը հավանության է արժանացել և ֆինանսավորվում է ՄԱԿ-ի կողմից, իրականացման սկիզբը, 1999 թվական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հիմքի վրա.

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՀՀ ՍՊԱԾ), ՀՀ քաղաքաշինության նախարարության համակարգի կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մշակումները և նյութերը.

- միջազգային գիտաժողովների և սիմպոզիումների նյութերը` կապված սեյսմիկ վտանգի գնահատման և սեյսմիկ ռիսկի նվազեցման ոլորտում նորագույն նվաճումների հետ.

- ՀՀ ՍՊԱԾ-ի միջազգային պայմանագրերով կատարվող աշխատանքների մշակումները և նյութերը:

Ծրագիրը մշակված է Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններ, գերատեսչություններ ներկայացնող սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր հիմնախնդրի տարբեր ուղղություններով զբաղվող հեղինակային խմբի կողմից` պրոֆ. Ս. Բալասանյանի ղեկավարությամբ:

Ծրագրի մշակման մեջ զգալի ներդրում են ունեցել Մ. Մելքումյանը, Ա. Առաքելյանը, Հ. Բաբայանը (ՀՀ ՍՊԱԾ), Ս. Կարապետյանը, Տ. Մարգարյանը (ՀՀ քաղաքաշինության նախարարություն), Ս. Մարգարյանը («Հայինժնախագիծ» ՊՓԲԸ), Վ. Արզումանյանը («ՀայԳՀԻՍՇԿՊ» ՊՓԲԸ), Ա. Ալոյանը (ՀՀ քաղաքաշինության նախարարության ԳՀՆԻ), Գ. Մաթևոսյանը, Ա. Թարվերդյանը, Կ. Սարաֆյանը (ՀՀ ԱԻՎ), Ս. Օհանյանը, Բ. Ոսկանյանը (ՀՀ կառավարության աշխատակազմ), Ռ. Նիկողոսյանը (ՀՀ առողջապահության նախարարություն), Ա. Թադևոսյանը (ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն), Ա. Սարգսյանը (ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարություն), Ն. Միրզոյանը (Երևանի պետական բժշկական համալսարան), Ա. Դոլուխանյանը (Հայկական կարմիր խաչի ընկերություն):

Ծրագրի բոլոր բաժինները գործնականում քննարկված են սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ խոշորագույն միջազգային գիտաժողովներում, որոնցից գլխավորները դարձան ՀՀ ՍՊԱԾ-ի կողմից կազմակերպված երկու միջազգային համաժողովները` նվիրված 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի 5 և 10-ամյակներին:

 

2. Հիմնախնդրի նկարագրությունը

 

Այսօր, XXI դարի շեմին, սեյսմիկության և սեյսմիկ ռիսկի հիմնախնդիրն առանձնահատուկ կարևորություն է ստացել, քանզի երկրագնդի բնակչության խտությունն այնքան է աճել, որ, մի կողմից, կտրուկ մեծացել է մարդկանց թիվը սեյսմաակտիվ գոտիներում, մյուս կողմից` բնակչությունն այդտեղ նվաճում է նորանոր տարածքներ:

Հաշվի առնելով, որ և բնակչության աճի, և սեյսմաակտիվ գոտիներում բնակչության տեղաբաշխման համար նոր տարածքների նվաճումը, երկուսն էլ չկառավարվող գործընթացներ են, դժվար չէ ենթադրել, որ քանակական փոփոխությունները կհանգեցնեն սեյսմիկ վտանգի և, դրանով պայմանավորված, սեյսմիկ ռիսկի նոր որակի:

Ուժեղ սեյսմիկ իրադարձությունների և դրանց հետ կապված մարդկային զոհերի, ինչպես նաև տնտեսական և սոցիալական ցուցումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք մոտ ենք այն սահմանին, երբ սեյսմիկ ռիսկի քանակական փոփոխությունները կհանգեցնեն դրա նոր որակին: Այս նոր որակը կապված կլինի զանգվածային զոհերի, մեծ տարածքով ավերվածությունների, կենսաապահովման գծերի շարքից դուրս գալու, ՀՀ կառավարության կողմից քաղաքացիներին և համաշխարհային հանրության կողմից ուժեղ երկրաշարժից տուժած պետությանը գործուն օգնություն ցուցաբերելու դժվարությունների բարձր հավանականության հետ: Այսպիսի հեռանկարն առանձնապես իրական է տնտեսական դժվարություններ կրող և սեյսմաակտիվ գոտում տեղակայված այնպիսի մի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է:

Արաբական և Եվրասիական սալերի բախմամբ պայմանավորված առանձնահատուկ ֆիզիկաերկրաբանական պայմանները, ինչպես նաև լեռնային ռելիեֆն ու կտրուկ մայրցամաքային կլիման նախասահմանել են Հայաստանի տարածքում բնական վտանգների տեսակները` ուժեղ երկրաշարժեր, սողանքներ, փլուզումներ, սելավներ, ջրհեղեղներ և այլն:

Հայաստանը, որը հանդիսանում է քաղաքակրթության հնագույն օջախներից մեկը` հնագույն գրով և մշակույթով, իր պատմության ընթացքում զարգացել է որպես գյուղատնտեսական, իսկ այնուհետև` արդյունաբերական երկիր: Արդյունաբերությունն առավելագույնս վերելք ապրեց 1960-1980 թթ., ժառանգություն թողնելով Հայաստանի ատոմակայանը, քիմիական և այլ տեսակների արդյունաբերական օբյեկտները, որոնք տեխնածին վտանգների օջախներ էին հանդիսանում: Հայաստանի ծայրահեղ անհամաչափորեն բաշխված բնակչության բարձր խտությունը, նրա աճող ուրբանիզացիան, մի քաղաքական համակարգից մեկ այլին անցման հետ կապված սոցիալ-տնտեսական դժվարությունները բնական և տեխնածին վտանգների առկայության դեպքում հանրապետությունում աղետների առաջացման առանձնահատուկ բարձր վտանգ են ստեղծում:

Տարբեր աղետներից Հայաստանի տարածքում առավելագույն վնաս են հասցրել ուժեղ երկրաշարժերը, որոնք այստեղ հայտնի են մ.թ.ա. 18-15-րդ հազարամյակներից սկսած:

 

Ներմուծեք նկարագրությունը_18272

 

 6 % - վտանգի այլ տեսակներ

 

Երկրաշարժեր` 94 %

Սելավներ` 3,15 %

Տրանսպորտային պատահարներ` 1,5 %

Սողանքներ և փլուզումներ` 1,2 %

Ջրհեղեղներ` 0,15 %

 Ռադիոակտիվ ճառագայթում` 0 %

   

Նկ.1 Հայաստանի տարածքում 1988-1998 թթ. ժամանակահատվածում վտանգների տարբեր տեսակներից առաջացած վնասը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Հիմնախնդրի ժամանակակից վիճակը

 

Հայաստանի տարածքում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով որոշվող սեյսմիկ ռիսկն այսօր հասել է ամբողջ պատմական ժամանակաշրջանում իր բարձրագույն մակարդակին:

 

Օբյեկտիվ գործոններ.

- Հայաստանի տարածքը գործնականում 100 %-ով գտնվում է սեյսմաակտիվ գոտում.

- երկրաշարժերի ուժգնությունը հասնում է M = 7.1-ի (գործիքային ժամանակաշրջան) և M 7.5 (համաձայն պատմական և պալեոսեյսմիկ գնահատումների), օջախների միջին խորությունը կազմում է 10 կմ, բոլոր օջախները տարածականորեն կապված են մինչև 1 սմ/ տարի միջին տեղաշարժով ակտիվ խզվածքների հետ, ավերիչ երկրաշարժերի տևողությունն անբարենպաստ գրունտային պայմանների դեպքում կարող է հասնել մինչև 1 րոպեի` M 5.5 ուժգնությամբ երկրաշարժերի կրկնման միջին պարբերականությունը կազմում է 30-40 տարի:

 

Սուբյեկտիվ գործոններ.

- բնակչության բարձր խտությունը` 106 մարդ/կմ մարդկանց ծայրահեղ անհամաչափ բաշխման պայմաններում. հանրապետության բնակչության ավելի քան 40 %-ը բնակվում է Երևան քաղաքում,

- ոչ սեյսմակայուն բնակելի շենքեր, կառույցներ, կապի համակարգեր, այսինքն` դրանց սեյսմակայունության մակարդակն զգալիորեն ցածր է սեյսմիկ վտանգի մակարդակից,

- վտանգավոր օբյեկտներով հագեցվածությունը, ատոմակայան, քիմիական կոմբինատներ, ջրամբարներ և այլն` սեյսմակայունության այնպիսի մակարդակով, որը հետագա բարձրացման կարիք ունի,

- վտանգավոր արտադրությունների տեղադրությունը խիտ բնակեցված բնակավայրերի սահմանում կամ դրանց շատ մոտ,

- վատ գրունտների վրա կառուցված քաղաքներ և խոշոր բնակավայրեր, օրինակ` մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին (Լենինական),

- անցյալում (մինչև 1991 թ.) փաստացի դիտարկումների սուր պակասը, որոնք թույլ կտային ռեալ գնահատել երկարաժամկետ և ընթացիկ սեյսմիկ վտանգը,

- Հայաստանի Հանրապետության կառավարության անբավարար պատրաստվածությունն օպերատիվ գործողություններին երկրաշարժից անմիջապես առաջ, ընթացքում և հետո,

- բնակչության ծանոթ չլինելը երկրաշարժից առաջ, ընթացքում և հետո գործելու վարքականոններին,

- հանրապետությունում օպերատիվ տեղահանման, տուժածներին օգնություն ցուցաբերելու, երկրաշարժի հետևանքների վերացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսների բացակայությունը,

- մի հասարակական կարգից մյուսին անցմամբ պայմանավորված ծանր տնտեսական խնդիրները: Ներկայիս և ապագայի Հայաստանի համար նշված պայմաններից ամենավտանգավորը դառնում է հնարավոր ուժեղ երկրաշարժը մայրաքաղաք Երևանի շրջանում:

Հայաստանում սեյսմիկ ռիսկի նվազեցման համար անհրաժեշտ է ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ի կողմից կոորդինացվող բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ջանքերի միավորումը:

 

4. Գլխավոր նպատակը և ծրագրի կողմից լուծվող հիմնական խնդիրները

 

Ծրագրի գլխավոր նպատակն է Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումը մինչև բնակչության անվտանգությունն ու պետության կայուն զարգացումն ապահովող մակարդակը:

Ծրագիրն ընդգրկում է երեք հիմնական խնդիրների լուծումը`

1. Սեյսմիկ վտանգի կանխատեսում,

2. Սեյսմիկ ռիսկի գնահատում,

3. Սեյսմիկ ռիսկի նվազեցում:

 

4.1. Սեյսմիկ վտանգի կանխատեսումը բաղկացած է երկու հիմնական մասից`

- առաջնային սեյսմիկ վտանգի կանխատեսում,

- երկրորդային սեյսմիկ վտանգի կանխատեսում:

 

Առաջնային վտանգն իրենից ներկայացնում է գրունտի ցնցումներ, ճեղքվածքներ, երկրակեղևի խզվածքներ, այսինքն` երկրաշարժ: Երկրորդային վտանգը երկրաշարժերով պայմանավորված բնական և տեխնածին երևույթներն են:

Բնական երևույթների թվում են սողանքները, փլուզումները, սելավները, դիֆերենցված նստվածքները, գրունտի ջրիկացումը, փլուզումը: Տեխնածինների թվում են վթարները, հրդեհները, ջրհեղեղները:

Առաջնային վտանգի կանխատեսումն ընդգրկում է երկարաժամկետ և ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը: Երկարաժամկետ վտանգի գնահատումը նշանակում է հաջորդաբար աճող մասշտաբներում առավելագույնս հնարավոր ցնցումների տեղի և ուժգնության որոշումը Հայաստանի տարածքում:

Ընդհանուր սեյսմիկ շրջանացումը (ԸՍՇ) 1 : 500000 մասշտաբով:

Խիտ բնակեցված շրջանների և պատասխանատու օբյեկտների մանրամասն սեյսմիկ շրջանացումը (ՄՍՇ) M = 1 : 200000:

Խիտ բնակեցված շրջանների և պատասխանատու օբյեկտների սեյսմամիկրոշրջանացումը (ՍՄՇ) M = 1 : 10000:

 

ՀՀ ՍՊԱԾ-ի կողմից միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սեյսմիկ վտանգի գլոբալ գնահատման ծրագրի շրջանակներում սեյսմիկ վտանգի համաշխարհային քարտեզում ընդգրկված երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատումը ցույց է տալիս (նկ. 2), որ Հայաստանի տարածքում M = 1 : 500000 հարյուր տարվա ընթացքում կարելի է սպասել 8-10 բալ առավելագույն ինտենսիվությամբ երկրաշարժեր:

ՀՀ ՍՊԱԾ-ի կողմից ստեղծված Հայաստանի տարածքի սեյսմիկ շրջանացման նոր քարտեզը 1998 թ. հոկտեմբերին հանձնվել է Հայաստանի քաղաքաշինության նախարարությանը` որպես նորմատիվ փաստաթուղթ օգտագործելու նպատակով, քաղաքաշինության պլանավորման, շենքերի և կառույցների մինչև սեյսմիկ վտանգին համապատասխանող մակարդակի ամրացման, համապատասխան սեյսմակայուն շինարարությամբ բնակչության անվտանգ տեղաբաշխման գլոբալ հիմնախնդրի լուծման, սեյսմակայուն շինարարության իրականացման համար:

Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը նշանակում է Հայաստանի տարածքում հնարավոր ուժեղ սեյսմիկ իրադարձության (1  7 բալ MSK-64 սանդղակով) տեղի, ուժգնության և ժամանակի կանխատեսում:

 

4.2. Սեյսմիկ ռիսկի գնահատումը համալիր խնդիր է, որի լուծումը պահանջում է նկատի առնել բոլոր վերը թվարկված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Այդ խնդրի լուծման առաջին մոտեցումը հանդիսանում է ՀՀ ՍՊԱԾ-ում ստեղծված և միջազգային փորձաքննություն անցած Հայաստանի տարածքի սեյսմիկ ռիսկի առաջին քարտեզը, որտեղ հաշվի են առնված ռիսկի մեծության վրա ազդող Հայաստանի համար երեք կարևոր գործոններ (նկ.3.)`

- սեյսմիկ վտանգի հարաբերությունը շենքերի և կառույցների սեյսմակայունությանը.

- ավելի քան 10 կմ2  մակերեսով յուրաքանչյուր բնակավայրում համեմատաբար ցածր սեյսմակայունությամբ շենքերի և կառույցների կողմից զբաղեցված մակերեսի հարաբերությունը Հայաստանի տարածքի ընդհանուր մակերեսին.

- ավելի քան 10 կմ2 մակերեսով յուրաքանչյուր բնակավայրում համեմատաբար ցածր սեյսմակայունությամբ շենքերում և կառույցներում բնակվող բնակչության թվի հարաբերությունը Հայաստանի տարածքի ընդհանուր բնակչության թվին:

 

Համաձայն նկ. 3-ում բերված քարտեզի, Հայաստանի տարածքում առավելագույն ռիսկի ենթակա է Երևան քաղաքը, որտեղ բնակվում է հանրապետության բնակչության զգալի մասը: Սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատումը թույլ կտա մշակել դրա նվազեցման արդյունավետ ծրագիր:

4.3. Սեյսմիկ ռիսկի նվազեցումը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը`

- ռիսկի նվազեցման համար իրավական հիմք ապահովող նորմատիվ փաստաթղթերի և համապատասխան օրենքների մշակում և ընդունում,

- ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ի հիմքի վրա սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնի ստեղծում,

- վաղ ահազանգում,

- տարածքների խոցելիության նվազեցում,

- բնակչության նախապատրաստում (ուսուցում),

- պետական մարմինների նախապատրաստում ռիսկի կառավարմանը,

- բժշկական պատրաստվածություն,

- արագ արձագանքման ուժեր,

- փրկարարական աշխատանքներ,

- ապահովագրություն,

- բնակչության արտահոսքի կանխում:

 

5. Ակնկալվող արդյունքները

 

Սույն ծրագրի իրականացումը կտա հետևյալ հիմնական արդյունքները`

- կկազմավորվի նոր հեռանկարային երկարաժամկետ պետական քաղաքականություն` բնակչության անվտանգության և պետության կայուն զարգացմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցում,

- կստեղծվի պլանավորված, ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ի կողմից կառավարվող Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համակարգ, որը կիրականացվի նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների այսինքն` գործնականում ամբողջ հասարակության հետ համատեղ, ինչը համապատասխանում է այս բարդագույն խնդրի լուծման միջազգային մոտեցմանը,

- կբարձրանա պետության ընդհանուր կայունությունն ուժեղ ցնցումների և աղետների նկատմամբ

- նախադրյալներ կստեղծվեն Հայաստանում բարձր սեյսմիկ ռիսկի չենթարկվող տնտեսության մեջ խոշոր ֆինանսական ներդրումների համար,

- կընդգրկվեն սեյսմիկ ռիսկի նվազեցման նորագույն տեխնոլոգիաներ, բոլոր ուղղություններով` սեյսմիկ վտանգի կանխատեսումից մինչև սեյսմակայուն շինարարություն և բնակչության նախապատրաստում, նոր տեխնոլոգիաների ներդնում, ինչը հնարավոր կլինի օգտագործել պետության գործունեության բոլոր մնացած ոլորտներում,

- կբարելավվեն տեխնիկական բազան և գիտելիքների բազան` ապահովագրության, գիտության և տեխնիկայի զարգացման համար:

Բերված ակնկալվող արդյունքները կարող են ձեռք բերվել միմյանց լրացնող ծրագրերի մշակման և իրականացման միջոցով` երեք հիմնական ուղղություններով`

1. Սեյսմիկ վտանգի կանխատեսման բնագավառում.

- ազգային դիտացանցի, ինչպես նաև տվյալների հավաքման, մշակման և վերլուծության ազգային կենտրոնի հետագա զարգացում,

- տվյալների բազայի և գիտելիքների բազայի հետագա զարգացում, սեյսմիկ վտանգի կանխատեսում` փորձագիտական համակարգերի և GIS-ի հիման վրա և դրա քարտեզագրում,

 

Ներմուծեք նկարագրությունը_18274

 

Նկ. 2

Հայաստանի Հանրապետության սեյսմիկ շրջանացման քարտեզ

 

Ներմուծեք նկարագրությունը_18275

 

Նկ. 3

Հայաստանի տարածքի սեյսմիկ ռիսկի քարտեզ

 

- Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պատասխանատու նախարարություններին, գերատեսչություններին և բնակչությանը` կանխատեսման տեղեկատվության փոխանցման հատուկ կանոնակարգի մշակում:

 

2. Սեյսմիկ ռիսկի գնահատման բնագավառում.

- տվյալների բազայի և գիտելիքների բազայի ստեղծում,

- ռիսկի լրիվ, բազմագործոնային վերլուծություն,

- GIS-ի հիման վրա սեյսմիկ ռիսկի քարտեզագրում:

 

3. Սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում.

- բնակչության սեյսմիկ պաշտպանության վերաբերյալ օրենքի մշակում,

- սեյսմիկ ռիսկի նվազեցման երկարաժամկետ ծրագրի իրականացման համար իրավական հիմք ստեղծող նորմատիվ փաստաթղթերի մշակում,

ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ի հիմքի վրա սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնի զարգացումը` կենտրոնի և նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական և այլ պատասխանատու կազմակերպությունների հետ օպերատիվ կապի ցանցով,

- Հայաստանի ամբողջ տարածքով հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում վաղ ահազանգման համակարգի ստեղծում,

- տարածքների խոցելիության նվազեցում` գոյություն ունեցող կառուցապատման շենքերի և կառույցների սեյսմակայունության բարձրացման, ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված նոր ազգային նորմերի հիման վրա նոր սեյսմակայուն շինարարության, սողանքավտանգ տեղամասերի և արդյունավետ հակասողանքային ինժեներական կառուցվածքների ստեղծման, հանրապետության տարածքի ինժեներական պաշտպանության գծով այլ միջոցառումների միջոցով,

- բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացում` հատուկ հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման, համապատասխան գրականության և ձեռնարկների լույսընծայման և տարածման, երկրաշարժից առաջ, ընթացքում և հետո բնակչության գործողությունների վերաբերյալ ուսումնական ծրագրերի մշակման և օգտագործման, տարբեր տարիքային խմբերի մարդկանց հոգեբանական նախապատրաստման, օգնություն ցուցաբերելու անհատական և կոլեկտիվ միջոցների ուսուցման, Հայաստանի բոլոր շրջաններում բնակչությանը երկրաշարժերից և դրանց հետ կապված երկրորդային աղետներից պաշտպանությունն ուսուցանող պատրաստված հրահանգիչների ցանցի ստեղծման, ուսումնական տագնապների անցկացման միջոցով: Բոլոր թվարկված ծրագրերն իրականացվում են բնակչության տարբեր շերտերի համար` հասարակության յուրաքանչյուր շերտին առանձնահատուկ մոտեցում կիրառելով,

- պետական մարմինների նախապատրաստում ռիսկի կառավարմանը` ուժեղ երկրաշարժի կամ դրա վտանգի դեպքում պետական կառավարման մարմինների գործողությունների վերաբերյալ մեթոդական նյութերի մշակման, ուժեղ երկրաշարժի կամ դրա վտանգի դեպքում որոշումներ ընդունելու վերաբերյալ գործնական պարապմունքների անցկացման սցենարի մշակման, բնակչության սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդիր ակտերի և օրենքների նախագծերի մշակման, պետական կառավարման մարմինների ղեկավար աշխատակիցների նախապատրաստման և վերապատրաստման ուսումնական բազայի կատարելագործման և այլնի միջոցով,

- բժշկական պատրաստվածության բարձրացում` աղետների բժշկության տեղեկատվական-կառավարման ավտոմատացված ծրագրի մշակման և ներդրման, ազգային մակարդակով աղետների բժշկության ծառայության զարգացման ծրագրի մշակման և ներդրման, հնարավոր սանիտարական կորուստների (զոհվածների և վիրավորների) ռիսկի կանխատեսման նպատակով երկրաշարժերի դեպքում վնասվածքների առանձնահատկությունների վերլուծության, երկրաշարժերի հետևանքների վերացման համար անհրաժեշտ միջոցներն ու ուժերն արտացոլող բժշկական-աշխարհագրական քարտեզների մշակման, մինչհոսպիտալային և հոսպիտալային փուլերում բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ուսումնական ծրագրերի մշակման, բժշկական ձեռնարկների, հրահանգների, մեթոդական դիտողությունների մշակման, մինչհոսպիտալային և հոսպիտալային փուլերում բժշկական օգնություն ցուցաբերելու համար բժշկական մասնագետների (բժիշկներ և միջին բուժանձնակազմ) նախապատրաստման, ոչ բժշկական մասնագետներին մինչբժշկական օգնություն ցուցաբերելու համար նախապատրաստման, կադրերի պատրաստման գործընթացի կատարելագործման նպատակով անհրաժեշտ սարքավորումներով, տրանսպորտով ավտոնոմ արտագնա շարժական (դաշտային) հոսպիտալի ուսումնական մոդուլի ձեռքբերման միջոցով,

- ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի և մասնագիտական փրկարարական ջոկատների և ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ի հատուկ փրկարարական բրիգադի նյութատեխնիկական բազայի և հանդերձավորման հետագա զարգացում, փրկարարների պատրաստում և ուսուցում` միջազգային սերտիֆիկատների ստացումով, Հայաստանի այլ կազմակերպությունների փրկարարական ջոկատների ընդգրկմամբ ամենամյա 2-3 վարժանքների անցկացում,

- երկրաշարժերի դեպքում ապահովագրության համակարգի հիմքի ստեղծում` գործող օրենսդրական ակտերի կատարելագործման և նոր օրենքների, օրենսդրական և նորմատիվ ակտերի մշակման, տեղեկատվության բազայի և ապահովագրության վերահսկման կազմակերպման, բաժնետիրական ապահովագրական ընկերությունների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով,

- բնակչության արտագաղթի կանխում` երկրաշարժերի դեպքում արտագաղթի գործընթացի ճկուն կարգավորման օրենսդրական բազայի մշակման, առաջին անհրաժեշտության ինֆրակառուցվածքի կայուն գործունեության ապահովման ծրագրի մշակման, արտագաղթի տեղեկատվական ցանցի տեխնիկական ապահովման, տեղեկատվական և կապի համակարգերի կատարելագործման, երկրաշարժից առաջ, ընթացքում և հետո բնակչության գործողությունների, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական խոցելիության նվազեցման ուսուցողական ծրագրերի մշակման և ներդրման միջոցով,

- անձի հոգեբանական խոցելիության նվազեցում` համապատասխան միջազգային կազմակերպություններից տեղեկատվության հավաքման, Հայաստանի Հանրապետության պայմաններում սթրեսի հաղթահարման մեթոդների մշակման, գոյություն ունեցող կենտրոնի հիմքի վրա ուսուցողական ծրագրերի մշակման միջոցով:

Սույն նախագծի իրականացումը հնարավորություն կտա բարձրացնելու ուժեղ երկրաշարժերին պետության և նրա բնակչության պատրաստվածության մակարդակը, ինչը իր հերթին, երկրաշարժերի հետևանքների վերացման ծախսերի նվազեցման միջոցով, կհանգեցնի երկրի առավել կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

 

6. Հիմնական օգտվողները

 

Բնակչության ամենախոցելի շերտերը:

Աղետների կառավարման բնագավառում աշխատող մասնագետները:

Նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժները:

Պետական կառավարման մարմինների ղեկավար աշխատողները:

Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար աշխատողները:

 

7. Ծրագրի ռազմավարությունը և դրա իրականացումը

 

Ռազմավարությունը

Ծրագիրը կազմված է ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ի կողմից բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ: ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ը, հանդիսանալով ծրագրի պատվիրատուն և պատասխանատու կատարողը, պատասխանատվություն է կրում ծրագրի իրականացման համար: Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարության հիմքում ընկած են հետևյալ հիմնական սկզբունքները`

- պատրաստվածության գերակայությունը վերականգնման նկատմամբ,

- պատրաստվածության ոլորտում սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր տարրերի հավասար գերակայությունը,

- ծրագրի իրականացման գործընթացում նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես հասարակության մասնագիտաբար համակարգվող ջանքերի միասնականություն,

- սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնախնդրի բոլոր ուղղություններով ենթածրագրերի զուգահեռ իրականացում,

- ծրագրի միջազգայնացումը` դրա իրականացման մեջ լավագույն միջազգային և ազգային կենտրոնների ընդգրկման միջոցով,

- արտասահմանյան դոնորների և ներդրողների ընդգրկում` ծրագրի տարբեր ենթածրագրերի ֆինանսավորման համար,

- ծրագրի բազմափուլային բնույթը` կազմված կարճաժամկետ (մինչև 1 տարի), միջնաժամկետ (մինչև 5 տարի) և երկարաժամկետ (մինչև 20 տարի) ենթածրագրերից, որոնք իրականացվում են տարբեր նախարարությունների և գերատեսչությունների կողմից:

Իրականացումը

Ծրագիրը կիրականացվի Հայաստանի տարբեր նախարարությունների, գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների կողմից (տե´ս հավելվածը):

ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ը պատասխանատու է ծրագրի իրականացման համար: Անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ը կարող է արտաբյուջետային միջոցների հաշվին ծրագրի տարբեր բաժինների իրականացման համար ներգրավել տարբեր արտասահմանյան փորձագետների: Ծրագրի իրականացումը կբարձրացնի ուժեղ երկրաշարժերին պետության և բնակչության պատրաստվածության մակարդակը: Դա, համապատասխանաբար, կհանգեցնի հերթական սեյսմիկ իրադարձության վտանգի զգալի նվազեցմանը, ինչը, ընդհանուր առմամբ, կապահովի հասարակության կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը:

 

8. Հատուկ հասկացողություններ

 

Ծրագրի իրականացման ընթացքում նաև դրական տեղաշարժեր ձեռք կբերվեն հետևյալ ուղղություններով`

- շրջակա միջավայրի վիճակի բարելավում և դրա պահպանություն,

- հասարակական կազմակերպությունների ակտիվացում և ընդգրկում ընդհանուր կառավարման համակարգում,

- երեխաներին կենսականորեն անհրաժեշտ հմտությունների ուսուցման կազմակերպում,

- հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնում, նրանց ընդգրկում ընդհանուր կառավարման համակարգում,

- Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների ակտիվացում և ընդգրկում սոցիալական փոխհամագործակցության ոլորտում:

 

III. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

- սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման ժամանակակից համակարգի ստեղծում և Հայաստանում կառավարող պետական կառուցվածքի զարգացում` հասարակության կայուն զարգացման ապահովման համար և այդ համակարգի միջոցով երկրաշարժերի նկատմամբ մարդկանց և նրանց ունեցվածքի խոցելիության նվազեցում,

- հասարակության կայուն զարգացման և ուժեղ երկրաշարժերին նրանց պատրաստվածության համար պայմանների ստեղծում,

- Հայաստանի տարածքի սեյսմիկ ակտիվության պայմաններում գոյատևելու բնակչության ուսուցման արդյունավետ համակարգի ստեղծում:

 

IV. ԱՆՄԻՋԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

9. Անմիջական նպատակները

 

1. Անմիջական նպատակ 1.

 

Երկրաշարժերի և դրանց հետ կապված աղետների նկատմամբ բնակչության խոցելիության նվազեցում:

 

1.1. Արդյունք 1.

Սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված երկրորդային վտանգավոր երևույթների բարելավված կանխատեսում:

 

1.1.1. Միջոցառում 1.

Սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված այլ երկրորդային վտանգների գոյություն ունեցող մոնիտորինգի զարգացում ՀՀ ՍՊԱԾ-ի ազգային բազմապարամետր դիտացանցի հիմքի վրա:

 

1.1.2. Միջոցառում 2.

Տվյալների հավաքման և վերլուծության գոյություն ունեցող համակարգի զարգացում և կատարելագործում:

 

1.1.3. Միջոցառում 3.

Ազգային դիտացանցի կապի համակարգի ընդլայնում և կատարելագործում տարբեր հիերարխիային մակարդակներով:

 

1.1.4. Միջոցառում 4.

Սեյսմիկ վտանգի վերաբերյալ ստեղծված տվյալների բազայի ընդլայնում:

 

1.1.5. Միջոցառում 5.

Սեյսմիկ իրադարձության կանխանշանների և ուժեղ երկրաշարժի միջև օրինաչափությունների հաստատում:

 

1.1.6. Միջոցառում 6.

Համապատասխան փորձագիտական համակարգերի մշակում` սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված հնարավոր աղետների կանխատեսման համար:

 

1.1.7. Միջոցառում 7.

Սեյսմիկ վտանգի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ քարտեզագրում:

 

1.1.8. Միջոցառում 8.

Սեյսմիկ շրջանացման մեթոդիկայի վերամշակում և լրացում:

 

2. Անմիջական նպատակ 2.

 

Սեյսմիկ ռիսկի գնահատում:

 

2.1. Արդյունք 1.

Սեյսմիկ ռիսկի քարտեզներ:

 

2.1.1. Միջոցառում 1.

Տվյալների բազայի ստեղծում:

 

2.1.2. Միջոցառում 2.

GIS-ի հիման վրա ծրագրերի փաթեթի մշակում:

 

2.1.3. Միջոցառում 3.

Ռիսկի հաշվարկ և քարտեզագրում:

 

2.1.4. Միջոցառում 4.

Սեյսմիկ ռիսկի քարտեզների թողարկում:

 

3. Անմիջական նպատակ 3.

 

Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցում:

 

3.1. Արդյունք 1.

ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ի և կապի օպերատիվ ցանցի հիմքի վրա ստեղծված սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնը:

 

3.1.1. Միջոցառում 1.

Պատասխանատու ազգային կազմակերպությունների և շրջանների միջև կապի արդյունավետ միջոցների մշակում:

 

3.1.2. Միջոցառում 2.

Հայաստանի պայմաններում սեյսմիկ աղետի մասշտաբների և բնույթի գնահատման նորագույն տեխնոլոգիաների կիրառումը` փրկարարական և վերականգնողական աշխատանքների համար ուժերի և միջոցների բաշխման վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակով:

 

3.1.3. Միջոցառում 3.

Սեյսմիկ ռիսկի նվազեցման բաղադրիչների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում:

 

3.1.4. Միջոցառում 4.

ՀՀ ՍՊԱԾ-ի լոկալ համակարգչային ցանցի ստեղծում:

 

3.1.5. Միջոցառում 5.

ՀՀ ՍՊԱԾ-ի և բոլոր պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների միջև կապի ցանցի ստեղծում:

 

3.2. Արդյունք 2.

Հայաստանի ամբողջ տարածքով ուժեղ երկրաշարժի դեպքում վաղ ահազանգման համակարգի ստեղծում:

 

3.2.1. Միջոցառում 1.

Ուժեղ երկրաշարժի վաղ ահազանգման համակարգի նախագծի մշակում:

 

3.2.2. Միջոցառում 2.

ՀՀ ՍՊԱԾ-ի ազգային դիտացանցի նորացում` վաղ ահազանգման համակարգում օգտագործելու նպատակով:

 

3.2.3. Միջոցառում 3.

Վաղ ահազանգման համակարգի համար ծրագրերի փաթեթի մշակում:

 

3.2.4. Միջոցառում 4.

Վաղ ահազանգման համակարգի համար ազդանշանային ցանցի ստեղծում:

 

3.3. Արդյունք 3.

Երկրաշարժերի նկատմամբ շենքերի և կառույցների, կենսապահովման գծերի և բնակավայրերի ինֆրակառուցվածքի նվազեցված խոցելիություն:

 

3.3.1. Միջոցառում 1.

Ուժեղ երկրաշարժերի նկատմամբ տարածքների խոցելիության նվազեցման ծրագրերի մշակում:

 

3.3.2. Միջոցառում 2.

«Ինժեներական հետազննումների շինարարությունում» ՀՀ նորմերի մշակում` ՍՄՇ նոր մեթոդիկայի և սեյսմակայուն շինարարության նորմերի հետ համաձայնեցված:

 

3.3.3. Միջոցառում 3.

ՀՀ քաղաքների և այլ բնակավայրերի սեյսմիկ միկրոշրջանացում` նոր մեթոդիկայի պահանջների համաձայն:

 

3.3.4. Միջոցառում 4.

ՀՀ քաղաքների և այլ բնակավայրերի կառուցապատման մանրակրկիտ քարտեզների կազմում և յուրաքանչյուր օբյեկտի նախագծային սեյսմակայունության որոշում:

 

3.3.5. Միջոցառում 5.

Գրունտների ուժեղ շարժման տվյալների բանկի ստեղծում և Հայաստանի տարբեր գրունտային պայմանների համար սինթեզված ակսելերոգրամների ստացում:

 

3.3.6. Միջոցառում 6.

ՀՀ քաղաքներում և այլ բնակավայրերում շենքերի և կառուցվածքների փաստացի տեխնիկական վիճակի և վնասվածության աստիճանի հայտնաբերման նպատակով հետազննում` նոր մեթոդիկայի պահանջների համաձայն:

 

3.3.7. Միջոցառում 7.

Շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման համալիր մոտեցման մշակում և կիրառում:

 

3.3.8. Միջոցառում 8.

Շենքերի և կառուցվածքների հաշվարկի և կոնստրուկտավորման վերաբերյալ ձեռնարկի մշակում` ՀՀՇՆ II-2.02-94 համաձայն:

 

3.3.9. Միջոցառում 9.

Շենքերի և կառույցների սեյսմակայունության բարձրացման տեխնոլոգիաների կատարելագործում և կիրառում` դրանց գործառնական գործունեության ժամանակավոր դադարեցմամբ և առանց դադարեցման:

 

3.3.10. Միջոցառում 10.

Ուժեղ երկրաշարժերով պայմանավորված վտանգավոր տեղային երկրաբանական և հիդրոերկրաբանական պրոցեսներից քաղաքների, բնակավայրերի, բնակելի-քաղաքացիական և արտադրական օբյեկտների, տրանսպորտային մայրուղիների (ճանապարհներ և երկաթգծեր), ինչպես նաև կենսապահովման օբյեկտների ինժեներական պաշտպանության մեթոդների մշակում և կիրառում:

 

3.4. Արդյունք 4.

Հնարավոր աղետների կանխման նպատակով սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի նվազեցման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ բնակչության տեղյակության մշակված համալիր ծրագիր:

 

3.4.1. Միջոցառում 1.

Բնակչության տարբեր շերտերի համար ուսուցողական ծրագրերի մշակում և ներդրում` առաջատար երկրների փորձի օգտագործման և Հայաստանի պայմանների համար հարմարեցման միջոցով:

 

3.4.2. Միջոցառում 2.

Ուժեղ երկրաշարժերին պատրաստվածության բնագավառում ուսուցիչների և դասավանդող անձնակազմի նախապատրաստում:

 

3.4.3. Միջոցառում 3.

Ուսուցողական տեսահոլովակների և տեսաֆիլմերի ստեղծում կենտրոնական և շրջանային հեռուստաալիքներով ցուցադրելու համար:

 

3.4.4. Միջոցառում 4.

Բնակչության համար ազգային և տեղական ռադիոալիքներով ռադիոհաղորդումների ստեղծում:

 

3.5. Արդյունք 5.

Ուժեղ երկրաշարժի կամ դրա իրական վտանգի պայմաններում կառավարման բազմակողմանի ուսուցողական ծրագրի մշակում նախարարությունների և գերատեսչությունների, պետական կառավարման այլ մարմինների ղեկավար աշխատողների ուսուցման համար:

 

3.5.1. Միջոցառում 1.

Ուսուցողական դասընթացների, հատուկ հեռուստառադիոհաղորդումների կազմակերպում` ռիսկի կառավարման բնագավառում միջին և բարձր մակարդակի պետական կառավարման մարմինների ղեկավար աշխատողների ուսուցման նպատակով:

 

3.5.2. Միջոցառում 2.

Աղետների կառավարման վերաբերյալ տեսաֆիլմերի ստեղծում և նորմատիվ փաստաթղթերի պատրաստում և դրանց օգտագործում ուսուցողական ծրագրերում:

 

3.5.3. Միջոցառում 3.

Վարժանքների ձևով գործնական պարապմունքների կազմակերպում, կոնկրետ արտակարգ իրավիճակների վերլուծություն և աղետների կառավարման բնագավառում որոշումների ընդունման գործընթացի մշակում:

 

3.6. Արդյունք 6.

Բարձր բժշկական պատրաստվածություն:

 

3.6.1. Միջոցառում 1.

Կառավարման տեղեկատվական համակարգի մշակում առաջատար երկրների փորձի օգտագործմամբ` աղետների բժշկության ծառայության համար:

 

3.6.2. Միջոցառում 2.

Հիմնական օրենսդրական և նորմատիվ իրավական փաստաթղթերի ստեղծում` պետական ահազանգման համակարգի և աղետների բժշկական հետևանքների վերացման համար:

 

3.6.3. Միջոցառում 3.

Բժշկական և ոչ բժշկական մասնագետների պատրաստումը` առաջին բուժօգնություն ցույց տալու համար:

 

3.6.4. Միջոցառում 4.

Ուժեղ երկրաշարժերի դեպքում հնարավոր սանիտարական կորուստների ռիսկի կանխատեսում:

 

3.6.5. Միջոցառում 5.

Շարժական ավտոնոմ ստորաբաժանումների ստեղծում` աղետի օջախում մասնագիտացված բժշկական օգնություն ցույց տալու համար:

 

3.7. Արդյունք 7.

Նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների գոյություն ունեցող հիմքի վրա ձևավորված արագ արձագանքման ուժեր, ուժեղ երկրաշարժերի դեպքում դրանց պատրաստվածության մակարդակի բարձրացում:

 

3.7.1. Միջոցառում 1.

Արագ արձագանքման ուժերի ձևավորման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի ստեղծում:

 

3.7.2. Միջոցառում 2.

Աղետների դեպքում արագ արձագանքման ուժերի կոորդինացման վերաբերյալ մեթոդական նյութերի մշակում:

 

3.7.3. Միջոցառում 3.

Արագ արձագանքման ուժերի ուսումնամեթոդական բազայի ամրացում և դրանց սարքավորում կապի ժամանակակից միջոցներով:

 

3.7.4. Միջոցառում 4.

Արագ արձագանքման ուժերի անձնակազմի պատրաստման համալիր ուսուցողական ծրագրի ստեղծում:

 

3.8. Արդյունք 8.

Շարժական փրկարարական ծառայությունների ցանց:

 

3.8.1. Միջոցառում 1.

Որոնողական-փրկարարական ջոկատների գործողությունների կոորդինացման կենտրոնի ստեղծման վերաբերյալ ծրագրի մշակում:

 

3.8.2. Միջոցառում 2.

Որոնողական-փրկարարական ջոկատների աշխատանքը համակարգող օրենքների և հրահանգների մշակում:

 

3.8.3. Միջոցառում 3.

Որոնողական-փրկարարական ջոկատների տեխնիկական բազայի և հանդերձավորման նորացում:

 

3.8.4. Միջոցառում 4.

Փրկարարների նախապատրաստման ուսուցողական ծրագրերի մշակում և ներդրում:

 

3.9. Արդյունք 9.

Աղետներից ապահովագրության կառուցվածք:

 

3.9.1. Միջոցառում 1.

Ապահովագրության համար իրավական հիմքի մշակում:

 

3.9.2. Միջոցառում 2.

Ապահովագրական գործունեության զարգացման և ակտիվացման համար ֆինանսական բազայի ստեղծում:

 

3.9.3. Միջոցառում 3.

Ապահովագրական գործունեության զարգացման և ակտիվացման համար ապահովագրության կառուցվածքի ստեղծում:

 

3.10. Արդյունք 10.

Աղետի գոտուց բնակչության արտագաղթի կանխման միջոցառումների համալիր:

 

3.10.1. Միջոցառում 1.

Աղետների ենթարկված բնակավայրերի տարածքների խոցելիության նվազեցման ծրագրերի մշակում (տարածքների ինժեներական պաշտպանության, անտառապաշտպանության գոտիների և այլնի վերաբերյալ միջոցառումներ):

 

3.10.2. Միջոցառում 2.

Աղետների ենթարկված բնակավայրերում կենսապահովման գծերի պաշտպանության ծրագրի մշակում:

 

3.10.3. Միջոցառում 3.

Դոտացիաների և հարկային արտոնությունների մեխանիզմների մշակում` ժամանակավորապես վերաբնակեցված անձանց համար, ինչը կխթանի նրանց վերադարձը ժամանակավորապես լքված բնակավայրերը:

 

3.10.4. Միջոցառում 4.

Բնակչության արտագաղթի մոնիտորինգի համար տեղեկատվական ցանցի ստեղծում:

 

3.10.5. Միջոցառում 5.

Բնակչության տարաբնակեցում, այդ թվում` գոտիավորում` ըստ ուրբանիզացման թույլատրելի մակարդակների բնակավայրերի փոխկապակցված համակարգերի ստեղծում, արտակարգ բազային տարաբնակեցման համակարգի հաստատում:

 

3.10.6. Միջոցառում 6.

ՀՀ քաղաքների և այլ բնակավայրերի հատակագծային կառուցվածքների ճշգրտում և համապատասխանեցում գործող սեյսմիկ նորմերին և սեյսմիկ ռիսկի տարբեր գոտիներին:

 

3.10.7. Միջոցառում 7.

Տնտեսական ենթակառուցվածքային տարրերի ենթաբաշխում և հատուկ պայմանների ու ռեժիմների հաստատում (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարական բազա և այլն):

 

3.10.8. Միջոցառում 8.

Տրանսպորտի, ինժեներական, էներգամատակարարման ենթակառուցվածքների, ինչպես նաև ուսումնական և առողջապահական հաստատությունների տեղաբաշխում և համալիր հատակագծային կազմակերպում:

 

3.10.9. Միջոցառում 9.

Նյութական միջավայրի (շենքերի, կառուցվածքների) հատակագծային և ծավալատարածական կազմակերպում:

 

3.11. Արդյունք 11.

Բնակչության և բնակչությանն օգնություն ցույց տվող անձանց (փրկարարներ և այլն) սոցիալ-հոգեբանական նվազեցված խոցելիությունը:

 

3.11.1. Միջոցառում 1.

Աղետների նկատմամբ բնակչության սոցիալ-հոգեբանական խոցելիության բնագավառում համաշխարհային փորձի վերլուծություն:

 

3.11.2. Միջոցառում 2.

«Բնակչության սոցիալ-հոգեբանական խոցելիություն» թեմայով ուսումնական ձեռնարկի մշակում և տեղեկատվության հավաքման համակարգում:

 

3.11.3. Միջոցառում 3.

Սթրեսի հաղթահարման և տեղական պայմաններին հարմարվելու ծրագրի մշակում:

 

3.11.4. Միջոցառում 4.

Աղետների նկատմամբ բնակչության սոցիալ-հոգեբանական խոցելիության ուսումնական ծրագրի ներդրում:

 

3.12. Արդյունք 12.

Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ստեղծված իրավական հիմք:

 

3.12.1. Միջոցառում 1.

Բնակչության սեյսմիկ պաշտպանության վերաբերյալ օրենքի մշակում և ընդունում:

 

3.12.2. Միջոցառում 2.

Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ գործողությունները կանոնակարգող նորմատիվ ակտերի (փաստաթղթերի) մշակում և հաստատում:

 

V. ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

 

Խնդիրները

ՀՀ կառավարական մարմինների ներդրումները 

Դոնորների ներդրումները

1. Սեյսմիկ
վտանգի
կանխատեսում
Շենքեր, մասնագետներ, նրանց
գիտելիքներն ու փորձը,
տեխնիկական միջոցներ,
շենքերի և սարքերի շահագործման 
ծախսեր, մոնիտորինգի ցանցերի
սպասարկման ծախսեր, մոնիտորինգի
սարքեր և սարքավորումներ, տնտեսական
ծախսեր, ծրագրային արտադրանք 
Ֆինանսական օժանդակություն,
մեթոդական և տեխնիկական
օգնություն, փորձագիտական
օգնություն, խորհրդատվական
գնահատականներ, գործուղման
ծախսեր
2. Սեյսմիկ
ռիսկի
գնահատում
Շենքեր, մասնագետներ, նրանց
գիտելիքներն ու փորձը,
շենքերի և սարքերի
շահագործման ծախսեր,
տնտեսական ծախսեր, ծրագրային
արտադրանք 
Ֆինանսական օժանդակություն,
մեթոդական և տեխնիկական
օգնություն, խորհրդատվական
օգնություն, փորձագիտական
գնահատականներ, գործուղման
ծախսեր
3. Սեյսմիկ
ռիսկի
նվազեցում 
Շենքեր, մասնագետներ, նրանց
գիտելիքներն ու փորձը, կապի
համակարգերի շահագործման
ծախսեր, ֆոնդային նյութերի,
օգտագործման ծախսեր, Հայաստանի
տարածքում գործուղման ծախսեր,
ուսուցման ծախսերի մի մասը,
աղետների բժշկության վերաբերյալ
տվյալների բազա, խորհրդատվություն,
մոնիտորինգի համակարգի
շահագործման ծախսեր, նախագծում,
ծրագրային ապահովում,
փորձարկումներ լաբորատոր և
բնական պայմաններում, սարքեր
ու սարքավորումներ 
Ֆինանսական օժանդակություն,
մեթոդական և տեխնիկական
օգնություն, խորհրդատվական
օգնություն, փորձագիտական
գնահատականներ, գործուղման
ծախսեր

 

VI. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԸ

 

ՀՀ կառավարության քաղաքականության փոփոխությունը Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի առաջնահերթության նկատմամբ:

Ծրագրի իրականացման համար դոնորների բացակայությունը:

Դոնորների քաղաքականության փոփոխությունը և դոնորների կողմից ֆինանսավորման դադարեցումը:

 

VII. ԳԼԽԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային ծրագրի շրջանակներում ցանկացած գործունեություն չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին:

 

VIII. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ծրագրի իրականացման համար հաշվետվությունը կիրականացվի երկաստիճանային ձևով`

 

առաջին աստիճան` կատարող կազմակերպության հաշվետվություն ծրագրի պատասխանատու կատարողին (կոորդինատորին),

 

երկրորդ աստիճան` պատասխանատու կատարողի (կոորդինատորի) հաշվետվությունը պատվիրատուին:

 

Առաջին աստիճանի հաշվետվությունը կիրականացվի համաձայն որոշակի երկկողմանի պայմանագրերի` պատասխանատու կատարողի և կատարող կազմակերպության միջև:

 

Երկրորդ աստիճանի հաշվետվությունը կիրականացվի պատասխանատու կատարողի (կոորդինատորի) պատվիրատուի առջև հաշվետվության պլանի համաձայն: Պատասխանատու կատարողի (կոորդինատորի) պատվիրատուի առջև հաշվետվության պլանը պետք է ընդգրկի պատասխանատու կատարողի հաշվետվությունն առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, ծրագրի գործունեության ամբողջ ընթացքում:

 

Հատուկ հրահանգով պատվիրատուն կարող է պահանջել լրացուցիչ հաշվետվություն` դրա մասին իր քննարկումից առնվազն երեք ամիս առաջ տեղեկացնելով պատասխանատու կատարողին:

 

IX. ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Ծրագրում ցանկացած փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն պատվիրատուի և պատասխանատու կատարողի համաձայնությամբ:

 

Ծրագրի իրականացման խնդիրները պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրության պահանջներին:

 

X. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Ծրագրի կառուցվածքը բերված է նկ. 2-ում, սխեմայի տեսքով:

 

Ծրագրի կատարողներն ըստ միջոցառումների տեսակի (տե´ս բաժին II) հանդիսանում են`

 

1. ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ը

 

1.1.1 - 1.1.7, 2.1.1 - 2.1.4, 3.1.2 - 3.1.5, 3.2.1 - 3.2.4, 3.3.1 - 3.3.3, 3.4.1 - 3.4.4, 3.5.1 - 3.5.3,

3.7.1 - 3.7.4, 3.10.1:

 

2. ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ը

3.1.2 - 3.1.3, 3.4.1 - 3.4.4, 3.5.1 - 3.5.3, 3.7.1 - 3.7.4, 3.8.1 - 3.8.4, 3.10.1 - 3.10.4:

 

3. ՀՀ քաղաքաշինության նախարարությունը

1.1.2 - 1.1.6, 2.1.1, 3.1.3, 3.3.1 - 3.3.2, 3.3.3, 3.3.4:

 

4. ՀՀ ներքին գործերի նախարարությունը

1.1.6, 2.1.1, 3.1.3:

 

5. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը

2.1.1, 3.1.3:

 

6. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան (Երկրաֆիզիկայի և ինժեներական սեյսմոլոգիայի ինստիտուտը, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը)

1.1.2 - 1.1.6, 2.1.1, 3.1.3:

 

7. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը

1.1.2 - 1.1.6, 2.1.1, 3.1.3:

 

8. ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարությունը

3.1.1, 3.1.4, 3.1.5, 3.2.1, 3.2.4:

 

9. ՀՀ տրանսպորտի նախարարությունը

1.1.2 - 1.1.6, 2.1.1, 3.1.3:

 

10. ՀՀ էներգետիկայի նախարարությունը

1.1.2 - 1.1.6, 2.1.1, 3.1.3:

 

11. ՀՀ բնապահպանության նախարարությունը

1.1.2 - 1.1.6, 2.1.1, 3.1.3, 3.3.2:

 

12. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը

3.1.3, 3.3.1:

 

13. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը

3.9.1 - 3.9.3, 3.10.3:

 

14. ՀՀ կենտրոնական բանկը

3.9.1 - 3.9.3, 3.10.3:

 

15. Հայպետատոմհսկողությունը

1.1.2 - 1.1.6, 2.1.1:

 

16. Հիդրոօդերևութաբանության վարչությունը

1.1.2 - 1.1.6, 2.1.1:

 

17. Հայկական ԱԷԿ-ը

1.1.2 - 1.1.6, 2.1.1:

 

18. ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի կադրերի պատրաստման և վերապատրաստման ինստիտուտը

3.4.1 - 3.5.1, 3.8.2, 3.8.4:

 

19. ՀՀ առողջապահության նախարարության Աղետների բժշկության ազգային կենտրոնը

3.6.1 - 3.6.5:

 

20. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության «Սթրես» կենտրոնը

3.11.1 - 3.11.4:

 

21. Տեղական ինքնակառավարման մարմինները

3.1.3, 3.3.1:

 

22. Հայկական կարմիր խաչի ընկերությունը

3.1.3, 3.6.3, 3.7.4, 3.8.2, 3.8.4, 3.9.2:

 

23. Հասարակական փրկարարական ջոկատները

3.8.1 - 3.8.2, 3.8.4:

 

24. «Սեյսմիկ ալիք» հեռուստահաղորդումը

3.4.3, 3.5.1, 3.5.2:

 

XI. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

 NN
 ը/կ

 Գործունեության անվանումը

 Կատարման ժամկետները
 1. Երկրաշարժի և դրանց հետ կապված աղետների նկատմամբ բնակչության խոցելիության նվազեցում  99 00  01   02  03 10   20 30 
 1.1. Սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված երկրորդային վտանգավոր երևույթների բարելավված կանխատեսում

 

 

 

 

 

     
 1.1.1 Սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված այլ երկրորդային վտանգների գոյություն ունեցող մոնիտորինգի զարգացում` ՀՀ ՍՊԱԾ-ի ազգային բազմապարամետր դիտացանցի հիմքի վրա

 

 

 

         
 1.1.2. Տվյալների հավաքման և վերլուծության գոյություն ունեցող համակարգի զարգացում և կատարելագործում

 

 

           
 1.1.3.  Ազգային դիտացանցի կապի համակարգի ընդլայնում և կատարելագործում` տարբեր հիերարխիային մակարդակներով

 

 

           
 1.1.4. Սեյսմիկ վտանգի վերաբերյալ ստեղծված տվյալների բազայի ընդլայնում

 

 

 

 

       
 1.1.5. Սեյսմիկ իրադարձության կանխանշանների և ուժեղ երկրաշարժի միջև օրինաչափությունների հաստատում

 

 

 

 

 

     
 1.1.6. Համապատասխան փորձագիտական համակարգերի մշակում սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված հնարավոր աղետների կանխատեսման համար

 

 

 

         
 1.1.7. Սեյսմիկ վտանգի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ քարտեզագրում

 

 

 

 

 

     
 1.1.8. Սեյսմիկ շրջանացման (ՍՇ) մեթոդիկայի վերամշակում, լրացում

 

 

           
2. Սեյսմիկ ռիսկի գնահատում                
2.1 Սեյսմիկ ռիսկի քարտեզներ                
2.1.1. Տվյալների բազայի ստեղծում                 
2.1.2. GIS-ի հիման վրա ծրագրերի փաթեթի մշակում                
2.1.3. Ռիսկի հաշվարկ և քարտեզագրում                
2.1.4 Սեյսմիկ ռիսկի քարտեզների թողարկում                
3. Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցում                
3.1. ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ի և կապի օպերատիվ ցանցի հիմքի վրա ստեղծված սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնը                
3.1.1. Պատասխանատու ազգային կազմակերպությունների և շրջանների միջև կապի արդյունավետ միջոցների մշակում                
3.1.2. Հայաստանի պայմաններում սեյսմիկ աղետի մասշտաբների և բնույթի գնահատման նորագույն տեխնոլոգիաների կիրառումը փրկարարական ու վերականգնողական աշխատանքների համար ուժերի և միջոցների բաշխման վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակով                
3.1.3. Սեյսմիկ ռիսկի նվազեցման բաղադրիչների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում                
3.1.4. ՍՊԱԾ-ի լոկալ համակարգչային ցանցի ստեղծում                
3.1.5. ՍՊԱԾ-ի և բոլոր պատասխանատու նախարարությունների ու գերատեսչությունների միջև կապի ցանցի ստեղծում                
3.2. Հայաստանի ամբողջ տարածքով ուժեղ երկրաշարժի դեպքում վաղ ահազանգման համակարգի ստեղծում                
3.2.1. Ուժեղ երկրաշարժի վաղ ահազանգման համակարգի նախագծի մշակում                
3.2.2. ՀՀ ՍՊԱԾ-ի ազգային դիտացանցի նորացում` վաղ ահազանգման համակարգում օգտագործելու նպատակով                
3.2.3. Վաղ ահազանգման համակարգի համար ծրագրերի փաթեթի մշակում                
3.2.4. Վաղ ահազանգման համակարգի համար ազդանշանային ցանցի ստեղծում                
3.3. Երկրաշարժերի նկատմամբ շենքերի և կառույցների, կենսապահովման գծերի և բնակավայրերի ինֆրակառուցվածքի նվազեցված խոցելիություն                
3.3.1. Ուժեղ երկրաշարժերի նկատմամբ տարածքների խոցելիության նվազեցման ծրագրերի մշակում                
3.3.2. «Ինժեներական հետազննումներ շինարարությունում» ՀՀ նորմերի մշակում` ՍՄՇ նոր մեթոդիկայի և սեյսմակայուն շինարարության նորմերի հետ համաձայնեցված                
3.3.3. ՀՀ քաղաքների և այլ բնակավայրերի սեյսմիկ միկրոշրջանացում` նոր մեթոդիկայի պահանջների համաձայն`
ա) քաղ. Երևան
բ) այլ քաղաքներ
գ) այլ բնակավայրեր
               
3.3.4. ՀՀ քաղաքների և բնակավայրերի կառուցապատման մանրակրկիտ քարտեզների կազմում և յուրաքանչյուր օբյեկտի նախագծային սեյսմակայունության որոշում`
ա) քաղ. Երևան
բ) այլ քաղաքներ
գ) այլ բնակավայրեր
               
3.3.5. Գրունտների ուժեղ շարժման տվյալների բանկի ստեղծում և Հայաստանի տարբեր գրունտային պայմանների համար սինթեզված աքսելերոգրամների ստացում                
3.3.6. ՀՀ քաղաքներում և այլ բնակավայրերում շենքերի ու կառուցվածքների փաստացի տեխնիկական վիճակի և վնասվածության աստիճանի հայտնաբերման նպատակով հետազննման իրականացում նոր մեթոդիկայի պահանջների համաձայն`
ա) քաղ. Երևան
բ) այլ քաղաքներ
գ) այլ բնակավայրեր
               
3.3.7. Շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման համալիր մոտեցման մշակում և կիրառում                
3.3.8. Շենքերի և կառուցվածքների հաշվարկի ու կոնստրուկտավորման վերաբերյալ ձեռնարկի մշակում և հրատարակում` ՀՀՇՆ II-2.02.94-ի համաձայն                
3.3.9. Շենքերի և կառույցների սեյսմակայունության բարձրացման տեխնոլոգիաների կատարելագործում ու կիրառում դրանց ֆունկցիոնալ գործունեության ժամանակավոր դադարեցմամբ և առանց դադարեցման                
3.3.10. Ուժեղ երկրաշարժերով պայմանավորված վտանգավոր տեղային երկրաբանական և հիդրոերկրաբանական պրոցեսներից քաղաքների, բնակավայրերի, բնակելի, քաղաքացիական ու արտադրական օբյեկտների, տրանսպորտային մայրուղիների (ճանապարհների և երկաթգծերի), ինչպես նաև կենսապահովման օբյեկտների ինժեներական պաշտպանության մեթոդների մշակում և կիրառում                
3.4. Հնարավոր աղետների կանխման համար սեյսմիկ վտանգի և սեյմիկ ռիսկի նվազեցման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ բնակչության տեղյակության մշակված համալիր ծրագիր                
3.4.1. Բնակչության տարբեր շերտերի համար ուսուցողական ծրագրերի մշակում և ներդրում` առաջատար երկրների փորձի օգտագործման ու Հայաստանի պայմանների համար հարմարեցման միջոցով                
3.4.2. Ուժեղ երկրաշարժերին պատրաստվածության բնագավառում ուսուցիչների և դասավանդող անձնակազմի նախապատրաստում                
3.4.3. Ուսուցողական տեսահոլովակների և տեսաֆիլմերի ստեղծում` կենտրոնական և շրջանային հեռուստաալիքներով ցուցադրելու համար                 
3.4.4. Բնակչության համար ազգային և տեղական ռադիոալիքներով ռադիոհաղորդումների ստեղծում                
3.5. Ուժեղ երկրաշարժի կամ դրա իրական վտանգի պայմաններում կառավարման բազմակողմանի ուսուցողական ծրագրի մշակում` նախարարությունների և գերատեսչությունների, պետական կառավարման այլ մարմինների ղեկավար աշխատողների ուսուցման համար                
3.5.1. Ուսուցողական դասընթացների, հատուկ հեռուստառադիոհաղորդումների կազմակերպում` ռիսկի կառավարման բնագավառում միջին և բարձր մակարդակի պետական կառավարման մարմինների ղեկավար աշխատողների ուսուցման նպատակով                
3.5.2. Աղետների կառավարման վերաբերյալ տեսաֆիլմերի ստեղծում ու նորմատիվ փաստաթղթերի պատրաստում և դրանց օգտագործում ուսուցողական ծրագրերում                
3.5.3. Վարժանքների ձևով գործնական պարապմունքների կազմակերպում, կոնկրետ արտակարգ իրավիճակների վերլուծություն և աղետների կառավարման բնագավառում որոշումների ընդունման գործընթացի մշակում                
3.6. Բարձր բժշկական պատրաստվածություն                
3.6.1. Կառավարման տեղեկատվական համակարգի մշակում` առաջատար երկրների փորձի օգտագործմամբ` Աղետների բժշկության ծառայության համար                
3.6.2. Հիմնական օրենսդրական և նորմատիվ իրավական փաստաթղթերի ստեղծում պետական ահազանգման համակարգի և աղետների բժշկական հետևանքների վերացման համար                
3.6.3. Բժշկական և ոչ բժշկական մասնագետների պատրաստումը` առաջին բուժօգնություն ցույց տալու համար                
3.6.4. Ուժեղ երկրաշարժերի դեպքում հնարավոր սանիտարական կորուստների ռիսկի կանխատեսում                
3.6.5. Շարժական ավտոնոմ ստորաբաժանումների ստեղծում` աղետի օջախում մասնագիտացված բժշկական օգնություն ցույց տալու համար                
3.7. Նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների` գոյություն ունեցող հիմքի վրա ձևավորված արագ արձագանքման ուժեր, ուժեղ երկրաշարժերի դեպքում դրանց պատրաստվածության մակարդակի բարձրացում                
3.7.1. Արագ արձագանքման ուժերի ձևավորման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի ստեղծում                
3.7.2. Աղետների դեպքում արագ արձագանքման ուժերի կոորդինացման վերաբերյալ մեթոդական նյութերի մշակում                
3.7.3. Արագ արձագանքման ուժերի ուսումնամեթոդական բազայի ամրացում և դրանց սարքավորում` կապի ժամանակակից միջոցներով                 
3.7.4. Արագ արձագանքման ուժերի անձնակազմի պատրաստման համալիր ուսուցողական ծրագրի ստեղծում                
3.8. Շարժական փրկարարական ծառայությունների ցանց                
3.8.1. Որոնողական-փրկարարական ջոկատների գործողությունների կոորդինացման կենտրոնի ստեղծման վերաբերյալ ծրագրի մշակում                
3.8.2. Որոնողական-փրկարարական ջոկատների աշխատանքը համակարգող օրենքների և հրահանգների մշակում                
3.8.3. Որոնողական-փրկարարական ջոկատների տեխնիկական բազայի և հանդերձավորման արդիականացում                 
3.8.4. Փրկարարների նախապատրաստման ուսուցողական ծրագրերի մշակում և ներդրում                
3.9. Աղետներից ապահովագրության կառուցվածք                
3.9.1. Ապահովագրության համար իրավական հիմքի մշակում                
3.9.2. Ապահովագրական գործունեության զարգացման և ակտիվացման համար ֆինանսական բազայի ստեղծում                
3.9.3. Ապահովագրական գործունեության զարգացման և ակտիվացման համար ապահովագրության կառուցվածքի ստեղծում                
3.10. Աղետի գոտուց բնակչության արտագաղթի կանխման միջոցառումների համալիր                
3.10.1 Աղետների ենթարկված բնակավայրերի տարածքների խոցելիության նվազեցման ծրագրերի մշակում (տարածքների ինժեներական պաշտպանության, անտառապաշտպան գոտիների և այլնի վերաբերյալ միջոցառումներ)                
3.10.2. Աղետների ենթարկված բնակավայրերում կենսապահովման գծերի պաշտպանության ծրագրի մշակում                
3.10.3. Դոտացիաների և հարկային արտոնությունների մեխանիզմների մշակում` ժամանակավորապես վերաբնակեցված անձանց համար, ինչը կխթանի նրանց վերադարձը ժամանակավորապես լքված բնակավայրերը                
3.10.4 Բնակչության արտագաղթի մոնիտորինգի համար տեղեկատվական ցանցի ստեղծում                
3.10.5. Բնակչության տարաբնակեցում, այդ թվում` գոտիավորում` ըստ ուրբանիզացման թույլատրելի մակարդակների, բնակավայրերի փոխկապակցված համակարգերի ստեղծում, արտակարգ բազային տարաբնակեցման համակարգի հաստատում                
3.10.6. ՀՀ քաղաքների և այլ բնակավայրերի հատակագծային կառուցվածքների ճշգրտում և համապատասխանեցում գործող սեյսմիկ նորմերին ու սեյսմիկ ռիսկի տարբեր գոտիներին                
3.10.7. Տնտեսական ենթակառուցվածքային տարրերի ենթաբաշխում և հատուկ պայմանների ու ռեժիմների հաստատում (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարական բազա և այլն)                
3.10.8. Տրանսպորտի, ինժեներական, էներգամատակարարման ենթակառուցվածքների, ինչպես նաև ուսումնական և առողջապահական հաստատությունների տեղաբաշխում և համալիր հատակագծային կազմակերպում                
3.10.9. Նյութական միջավայրի (շենքերի, կառուցվածքների) հատակագծային և ծավալատարածական կազմակերպում                
3.11. Բնակչության և բնակչությանն օգնություն ցույց տվող անձանց (փրկարարներ և այլն) սոցիալ-հոգեբանական նվազեցման խոցելիությունը                
3.11.1 Աղետների նկատմամբ բնակչության սոցիալ-հոգեբանական խոցելիության բնագավառում համաշխարհային փորձի վերլուծություն                
3.11.2. «Բնակչության սոցիալ-հոգեբանական խոցելիություն» թեմայով ուսումնական ձեռնարկի մշակում և տեղեկատվության հավաքման համակարգում                
3.11.3. Սթրեսի հաղթահարման և տեղական պայմաններին հարմարվելու ծրագրի մշակում                
3.11.4. Աղետների նկատմամբ բնակչության սոցիալ-հոգեբանական խոցելիության ուսումնական ծրագրի ներդրում                
3.12. Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ստեղծված իրավական հիմք                
3.12.1. Բնակչության սեյսմիկ պաշտպանության մասին օրենքի մշակում և ընդունում                 
3.12.2. Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ գործողությունները կանոնակարգող նորմատիվ ակտերի (փաստաթղթերի) մշակում և հաստատում                
     Ծրագրի ընդհանուր տևողությունը 32 տարի  

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՌՆՀԾ-ՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

 

1. ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն

2. ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն

3. ՀՀ պաշտպանության նախարարություն

4. ՀՀ ներքին գործերի նախարարություն

5. ՀՀ առողջապահության նախարարություն

6. ՀՀ արտաքին գործերի նախարարություն

7. ՀՀ բնապահպանության նախարարություն

8. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

9. ՀՀ էներգետիկայի նախարարություն

10. ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն

11. ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն

12. ՀՀ տրանսպորտի նախարարություն

13. ՀՀ քաղաքաշինության նախարարություն

14. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

15. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

16. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

17. ՀՀ կենտրոնական բանկ

18. Հայհիդրոօդերևութաբանության վարչություն

19. Հայկական ԱԷԿ

20. ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի կադրերի պատրաստման և վերապատրաստման ինստիտուտ

21. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

22. Հայպետատոմհսկողություն

23. ՀՀ մարզպետարաններ (թվով 10)

24. Երևանի քաղաքապետարան

25. Սպիտակի քաղաքապետարան

26. Ոչ պետական կազմակերպություններ

 Հայկական կարմիր խաչի ընկերություն

 Հայաստանի արդյունաբերողների միություն

 «Լոռի» փրկարարական ջոկատ

 «Գյումրի» փրկարարական ջոկատ

 «Սեյսմիկ ալիք» հեռուստահաղորդում

 

ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԽԵՄԱ

 

Ներմուծեք նկարագրությունը_18278 

Ներմուծեք նկարագրությունը_18279

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.02.2012, N 138-Ն 10.03.2012, N 429
19.03.2009, N 261-Ն 02.04.2009, N 429
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան