Գլխավոր տեղեկություն
Համար
N 388
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.06.1999-18.09.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.11/15(81)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.1999

040.0388.04.06.99

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 հունիսի1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

4 հունիսի 1999 թվականի N 388

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ապահովման և ջերմամատակարարման համակարգի գործունեության բարելավման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով համակարգի զարգացման, տնտեսական ու կառուցվածքային բարեփոխումների և գործունեության ֆինանսական վիճակի բարելավման հիմնախնդիրները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կենտրոնացված ջերմամատակարարման զարգացման ծրագրին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կենտրոնացված ջերմամատակարարման զարգացման ծրագրում ամրագրված սկզբունքների կիրառման մեխանիզմների և կատարողների, համակարգի միջին ժամկետային ու հեռանկարային զարգացման ռազմավարության որոշման և ընդհանուր վերահսկողության իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Ա. Անդրեասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ռ. Նազարյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ն. Գրիգորյան - ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ս. Թավաքալյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գլխավոր վարչության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

3. Հանձնաժողովին` ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ աշխատանքների կազմակերպման, ծրագրում նախանշված միջոցառումների իրականացման ապահովման հետ կապված հարցերի վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառուցվածքային և տնտեսական բարեփոխումների նախարարին` հանձնաժողովի գործունեության իրականացումն ապահովելու նպատակով լուծել համապատասխան ֆինանսական ռեսուրսների տրամադրման խնդիրները` երկկողմ և բազմակողմ դոնորների հետ տարվող ու սպասվելիք վարկային, դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում (մինչ համապատասխան միջոցների հայթայթումը նպատակահարմար գտնել Համաշխարհային բանկի տնտեսական կառուցվածքների տեխնիկական բարեփոխումների երկրորդ վարկային ծրագրի չօգտագործված միջոցների տրամադրումը):

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը 1999/2000 թվականների ձմռան ժամանակաշրջանում ջերմամատակարարում իրականացնող կազմակերպություններին էներգակիրներ մատակարարել բացառապես պայմանագրային սկզբունքներին համապատասխան և վերջինիս խախտման դեպքում դադարեցնել էներգակիրների մատակարարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ

 

ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1. ՀՀ բնաԿԱՎԱՅՐԵՐԻ ջերմամատակարարման բնագավառի գործունեության վերլուծությունը

 

1.1. Ընդհանուր դրույթներ

 

Ծրագրում օգտագործված տերմինների բացատրություն

 

Ջերմամատակարարում` սպառողների ապահովումը ջերմությամբ:

Կենտրոնացված ջերմամատակարարում` արտաքին ջերմության աղբյուրից ջերմահաղորդչով սպառողի ջերմամատակարարումը:

Ջերմաֆիկացիա` ջերմության և էլեկտրական էներգիայի համակցված արտադրության հիման վրա կենտրոնացված ջերմամատակարարում:

Ապակենտրոնացված ջերմամատակարարում` սպառողի ջերմամատակարարումը անմիջապես սպառողի մոտ տեղադրված ջերմության աղբյուրից:

Ջերմության աղբյուր` ջերմության արտադրության համար նախատեսված սարք:

Կաթսայատուն` գոլորշու կամ տաք ջրի տեսքով ջերմության արտադրության համար նախատեսված սարքերի համալիր վառելիքի քիմիական էներգիայի օգտագործման հիման վրա:

Ջերմային ցանց` ջերմային աղբյուրից արտաքին սպառողներին ջերմություն, տաք ջուր հաղորդելու և բաշխելու համար նախատեսված սարքերի համալիր:

Ջեռուցման ժամանակաշրջան` տարվա ժամանակահատված, որի ընթացքում պետք է նախատեսված լինի ջեռուցման համար ջերմության բացթողում:

Ջերմամատակարարման համակարգ` ջերմամատակարարում ապահովող սարքերի համալիր:

Կենտրոնացված ջերմամատակարարման համակարգ` ընդհանուր արտադրական պրոցեսով միավորված ջերմային աղբյուրների, ջերմացանցերի և ջերմասպառման համակարգերի սարքերի համալիր:

Ապակենտրոնացված ջերմամատակարարման համակարգ` ընդհանուր արտադրական պրոցեսով միավորված ջերմության աղբյուրի և ջերմասպառման համակարգերի սարքերի համալիր:

Ջեռուցման համակարգ` տարբեր նշանակության շենքերում, տարածքներում և շինություններում սահմանված ջերմաստիճանային ռեժիմը պահպանող սարքերի համալիր:

Ջերմության սպառող` ջերմընդունիչ ունեցող ձեռնարկություն, հիմնարկություն, բնակելի, հասարակական կամ այլ շենք, շինություն, տարածք:

Առում` ջերմության վերցնում:

Հայաստանի Հանրապետությունը, չնայած ոչ մեծ տարածքին, ունի բազմաբնույթ կլիմայական և ռելիեֆային հատկանիշներ` մերձարևադարձային գոտուն հատուկ արևոտ, չոր ցամաքային կլիմա, որը լեռնային ռելիեֆի պայմաններում զգալի փոփոխվում է: Ձմեռը հանրապետությունում բավականին ցուրտ է: Հունվար ամսին միջին ջերմաստիճանը -6,8oC, իսկ օդի ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը` -42oC:

Ելնելով Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններից և մարդու կենսագործունեության բնականոն պահանջներից` ակնհայտ է դառնում ջեռուցում իրականացնելու անհրաժեշտությունը:

Բարձրադիր գոտիներում (Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք, Կոտայքի բարձրադիր բնակավայրեր) ջեռուցման սեզոնը երկարատև է, իսկ սեզոնի միջին ջերմաստիճանը` ցածր: Արարատյան դաշտավայրում չնայած ջեռուցման սեզոնը կարճ է, սակայն միջին ջերմաստիճանը բավականին ցածր է: Հանրապետության ցածրադիր շրջաններում (Կապան, Մեղրի, Տավուշ) ջեռուցման սեզոնի տևողությունը կարճ է և սեզոնի միջին ջերմաստիճանը բավականին բարձր:

Բնակավայրերի ջեռուցման սեզոնը բնութագրող ունիվերսալ ցուցանիշ է աստիճան/օր պարամետրը, որը ջեռուցման սեզոնի տևողության (օրերով), ջեռուցվող շենքի ներքին ջերմաստիճանի և ջեռուցման սեզոնում արտաքին օդի միջին ջերմաստիճանի տարբերության արտադրյալն է: Օրինակ, Երևան քաղաքի համար այդ պարամետրը ստացվում է 120x(18-/-1,1/)=2292 աստիճան/օր, որտեղ 120_ ջեռուցման սեզոնի տևողությունն է օրերով, 18oC-ը ջեռուցվող միջավայրի (բնակարանի) ներքին, իսկ (-1,1)-ը` ջեռուցման սեզոնում արտաքին օդի միջին ջերմաստիճանն է:

Ջեռուցման սեզոնը բնութագրող այս պարամետրերը Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում լայն կիրառություն են ստացել: Ըստ այս պարամետրի Հայաստանի Հանրապետության տարածքը պայմանականորեն բաժանվում է չորս կլիմայական գոտիների`

 

Կլիմայական
գոտի

Ընդգրկված
տարածքը

Աստիճան/օր
պարամետր

1 2

3

1 Սյունիքի ցածրադիր գոտի, հյուսիս-արևելյան շրջաններ
(Տավուշի մարզ, Ալավերդու, Մեղրու տարածաշրջաններ և այլն)
Փոքր 1900-ից
2 Արարատյան դաշտը` հարակից նախալեռնային բնակավայրերով,
Վայոց ձորի մարզը
1900-2400
3 Լոռի-Փամբակ, Դիլիջան, Գորիս և այլն 2400-3000
4 Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի
մարզերի բարձրադիր գոտիներ
3000-ից ավելի


Բնակչության բաշխումը նշված կլիմայական գոտիներում ըստ բնակելի շենքերի տեսակների հետևյալն են (1990-1991 թթ. տվյալներ)`

(հազար մարդ)

Բնակելի շենքեր

Կլիմայական գոտիներ

Ընդամենը
հանրապետությունում

1

 3

 4

Բարձրահարկ
(3 հարկից ավելի)

 85,3

 964,8

 98,6

 205,2

 1353,9

Անհատական
(քաղաքներում)

 45,9

 645,5

 156,4

 364,5

 1212,9

 Անհատական
(գյուղերում)

 114,2

 602,9

 75,2

 362,8

 1155,1

 Ընդամենը

 245,4

 2213,2

 330,2

 932,5

 3721,3

 

Հանրապետության ողջ բնակչության 35%-ը բնակվում է բարձրահարկ (3-4 և ավելի) բնակելի շենքերում, իսկ 65%-ը` անհատական տներում:

Ջեռուցման ենթակա են` սոցիալական ոլորտի (բնակելի շենքեր, առողջապահական, կուլտուր-կենցաղային, կրթության), ռազմական և արտադրական նշանակության, ինչպես նաև վարչական, հասարակական և այլ նշանակության բազմաթիվ օբյեկտներ:

1991 թվականի վիճակագրական տվյալներով Հայաստանում առկա օբյեկտների քանակական ցուցանիշները հետևյալն են`

 բնակելի ֆոնդ` 54,6 մլն քմ ընդհանուր մակերես (շուրջ 40 մլն քմ բնակելի մակերես)

 դպրոցներ` 1419

 նախադպրոցական հաստատություններ` 1283

 բարձրագույն և միջնակարգ մասնագիտական հաստատություններ` 83

 առողջապահական հիմնարկներ` 1003

 պետական առևտրի ձեռնարկություններ` 9384 (668 հազ. քմ)

 հասարակական սննդի ձեռնարկություններ` 5539

 կենցաղային-սպասարկման ձեռնարկություններ` 5270

 արտադրական ձեռնարկություններ` 787

 կապի և հաղորդակցության ձեռնարկություններ` 852

 հեռուստատեսության կայաններ` 144

և այլն:

 

1.2. Կենտրոնացված համակարգի համառոտ նկարագիրը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնացված ջերմամատակարարման տնտեսությունը բնութագրվում է հետևյալ ցուցանիշներով`

Երևան քաղաքը` Երևանի ՋԷԿ, 9 շրջանային ջերմային կայան` 229 կենտրոնական ջերմային հանգույցներով, որոնք գտնվում են շրջանային ջերմային կայանների հետ աշխատանքի միասնական ցիկլում, «Կանազ» ՓԲԸ և Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի կենտրոնական կաթսայատներ, ինչպես նաև 229 թաղամասային և խմբային փոքր հզորությամբ կաթսայատներ, 622,1 կմ ընդհանուր երկարությամբ ջերմային ցանցեր, որոնց 97,9 կմ-ը` մայրուղային:

Հանրապետության մյուս քաղաքները` Հրազդանի և Վանաձորի ՋԷԿ-եր, Գյումրիի ՇՋԿ, 280 կենտրոնական, թաղամասային և խմբային կաթսայատներ, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների կենտրոնական կաթսայատներ (Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ, Չարենցավանի «Ցենտրոլիտ» գործարան, Արարատի ՑՇ կոմբինատ և այլն), 902 կմ ընդհանուր երկարությամբ ջերմային ցանցեր:

 

1.3. ՀՀ բնակավայրերի ջերմամատակարարման վիճակը

 

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման վիճակը բնութագրելիս անհրաժեշտ է առանձնացնել երկու էականորեն տարբերվող ժամանակահատվածներ` մինչև 1991 թիվը և դրանից հետո, առ այսօր:

Հանրապետության բնակավայրերի ջեռուցումն իրականացվում է երկու տարբերակով`

կենտրոնացված, երբ մի տնտեսավարող սուբյեկտ (ջերմամատակարարման կազմակերպություն) մատուցում է իր ծառայությունները այլ սուբյեկտներին (սպառողներին),

ապակենտրոնացված, երբ սուբյեկտը լուծում է ջեռուցման խնդիրները սեփական հայեցողությամբ:

Հայաստանի Հանրապետության քաղաքների բազմաբնակարան շենքերով կառուցապատված թաղամասերի ջերմամատակարարման համակարգերը ձևավորվել են դեռևս 60-ական թվականներին: Այն ընթացել է ջերմամատակարարման առավել կենտրոնացման ուղիով` ՋԷԿ-երի, շրջանային, թաղամասային, խմբային կաթսայատների, ինչպես նաև առանձին արդյունաբերական ձեռնարկությունների հզոր կաթսայատների բազայի վրա:

Ջերմության այդ աղբյուրներից ապահովվել է բնակելի և քաղաքացիական նշանակության այլ շենքերի ջեռուցումը և մասամբ էլ կենցաղային տաք ջրամատակարարումը: Կենտրոնացված համակարգերում չընդգրկված բնակելի շենքերի տաք ջրամատակարարումը առավելապես իրականացվել է բնակարանային գազային ջրատաքացուցիչներով:

Կենտրոնացված ջերմամատակարարման աղբյուրները կախված իրենց ջերմային հզորությունից կահավորվել են հզոր ջրատաքացուցիչ կաթսաներով (շրջանային կաթսայատներ), մինչև 14 մթն. ճնշման շոգեկաթսաներով և թուջե ջրատաքացուցիչ կաթսաներով (թաղամասային և խմբային կաթսայատներ): ՋԷԿ-երի բազայի վրա կառուցված ջերմաֆիկացման համակարգերում ջերմային էներգիայի արտադրությունն իրականացվել է ջերմաֆիկացման շոգետուրբիններից կատարված շոգեառումներով` դրանով իսկ ապահովելով էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսված վառելիքի զգալի տնտեսում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնակավայրերում 1991 թ. գոյություն ունեցող բնակելի շենքերից և սոցիալական ոլորտի որոշ օբյեկտներից կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերով ջեռուցման պատկերը բերված է ստորև աղյուսակում`

 

 

Ընդամենը

Որից ջեռուցվել է
 կենտրոնացված համակարգով

Տոկոսային
հարաբերությամբ (%)

Բնակելի շենքեր
(բնակելի մակերես մլն քմ)

40

 14.2

35.5

Դպրոցներ,

մանկապարտեզներ (հատ)

2702

960

35.5

Բուժ. հիմնարկներ (հատ)

1003

170

16.9

 

Հանրապետության մնացած 25,8 մլմ քմ բնակելի մակերեսը ջեռուցվել է ապակենտրոնացված համակարգերի միջոցով` տնատերերի և բնակարանատերերի հայեցողությամբ:

Բնակելի առանձնատների ջեռուցումը և կենցաղային տաք ջրամատակարարումը` կախված սեփականատերերի հնարավորությունից իրականացվել է բնակարանային փոքրածավալ կաթսաներով, գազային ջրատաքացուցիչներով, վառարաններով: Գազիֆիկացված բնակավայրերում որպես վառելիք հիմնականում օգտագործվել է բնական գազը, իսկ մնացած դեպքերում` քարածուխ, փայտ, դիզելային վառելիք և այլն:

 

ՀՀ բնակավայրերի ամբողջ բնակելի ֆոնդի կենտրոնացված ԵՎ ապակենտրոնացված եղանակով ջեռուցման հարաբերակցությունը

 

Ներմուծեք նկարագրությունը_18162

 

Կենտրոնացված և ապակենտրոնացված ջերմամատակարարման վերոհիշյալ համակարգերը գործել են մինչև 1991 թվականը:

 

1.4. Պետական կարգավորման ԵՎ կառավարման համակարգը

 

Մինչև 1996 թ. օգոստոսը հանրապետության բնակավայրերում կենտրոնացված ջերմամատակարարումն իրականացվում էր հետևյալ վարչակառավարման կառուցվածքով.

 

Ներմուծեք նկարագրությունը_18176

 

 

Ջերմամատակարարման ոլորտում կառուցվածքային փոփոխությունները սկիզբ են առել 1996 թ.-ին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումով` որով իսկ ջերմամատակարարման ապահովման իրավասությունները տեղափոխվել են տեղական ինքնակառավարման մարմինների հարթության վրա:

Համաձայն ՀՀ վարչապետի 1996 թ. օգոստոսի 9-ի N 459 որոշման` Հայաստանի Հանրապետության «Հայբնակկոմունտնտ» ՀՄ ջերմամատակարարման համակարգերի ձեռնարկությունները հանձնվել են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին: Դրանից ելնելով ներկայումս ջերմամատակարարումն իրականացվում է հետևյալ սխեմայով.

 

Ներմուծեք նկարագրությունը_18177

 

1.5. ՀՀ բնակավայրերի կենտրոնացված ջերմամատակարարման տնտեսությունների հիմնական ցուցանիշների վելուծությունը

 

Հանրապետության 55 բնակավայրերում գտնվող կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերը գործել են մինչև 1991 թվականը, որից հետո մատնվել են անգործության և անցած 6-7 տարիների ընթացքում շարքից դուրս են եկել գլխավորապես դրանց ջերմացանցերն ու կաթսայատները:

Սկսած 1993 թվականից կենտրոնացված ջերմամատակարարման և մի շարք համակարգեր որոշակի նորոգումից հետո մասամբ վերագործարկվել են ապահովելով իրենց միացված, սակայն ոչ բոլոր շենքերի ջեռուցումը: Այդ թվականից ջեռուցումը ստացել է շարունակական գործընթացի որոշակի առաջխաղացում, որի արդյունքները շոշափելի են դարձել 1995/96 թվականներին:

Որոշակի նորոգման աշխատանքներից հետո ջեռուցում են ստացել 1995/96 թթ` 21, 1996/97 թթ` 13, 1997/98 թթ` 9, իսկ 1998/99 թթ` 8 բնակավայրեր:

Հանրապետությունում ջեռուցում ստացող բնակավայրերի նկարագիրն ըստ տարիների ունի հետևյալ պատկերը.

 

Ներմուծեք նկարագրությունը_18178

 

Տնտեսավարման շուկայական մեխանիզմների անցման ժամանակաշրջանում, երբ կտրուկ աճել են վառելիքաէներգետիկ ռեսուրսների գները, որոշակիորեն ընկել է բնակչության վճարունակությունը, իսկ վաճառող-սպառող հարաբերությունները դեռևս ձևավորման ընթացքում են` ջերմամատակարարման համակարգերը աշխատել են թերի բեռնվածությամբ:

Արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ կենտրոնացված ջեռուցում են ստացել շուրջ 14,2 մլն քմ կենտրոնացված ջեռուցման համակարգ ունեցող բնակելի մակերեսից` 1995/96` 3,5 մլն քմ (25%), 1996/97 թթ` 2,9 մլն քմ (21%), 1997/98 թթ` 4,0 մլն քմ (28%), 1998/99 թթ` 3,7 մլն քմ (26%):

 

ՀՀ բնակավայրերի ջեռուցված բնակելի մակերեսները (մլն քմ) ըստ ջեռուցման սեզոնների

 

Ներմուծեք նկարագրությունը_18179

 

Այսինքն, վերջին տարիներին ջեռուցման համակարգեր ունեցող, բայց ջերմամատակարարում չստացած բնակավայրերում, ջեռուցումը նույնպես իրականացվել է բնակիչների հայեցողությամբ:

ՀՀ կառավարությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովել բնակչությանը ջերմամատակարարումով, պահպանել էներգետիկ համակարգի հավասարակշռվածությունը, շենքերի ներքին ինժեներական կոմունիկացիաների անվտանգությունը, միաժամանակ հաշվի առնելով բնակչության վճարունակության որոշակի անկման հանգամանքը, իր աջակցությունն է ցուցաբերել բնակավայրերում ջեռուցման իրականացման գործին:

Անվճար հատկացված մազութի շնորհիվ ջեռուցման սակագինը 1995/96 թթ. 1 քմ բնակելի մակերեսը մեկ օր ջեռուցելու համար 15,54 դրամից իջեցվել է 7,3 դրամի, արդյունքում 5165,8 մլն հաշվարկված ընդհանուր ծախսը նվազել է 2426,7 մլն դրամի:

Փաստացի գանձումները կազմել են ընդամենը 841,9 մլն դրամ: Այսինքն, պետության կողմից մազութի տեսքով անմիջականորեն վճարված 2739,1 մլն դրամից հետո էլ, համակարգում դեռևս մնացել են չծածկված պարտավորություններ (բյուջեի, էներգամատակարարների, ջրամատակարարների հանդեպ և այլն) 1584,8 մլն. դրամի չափով, որոնք այս և այլ կերպ նորից դառնում են ՀՀ կառավարության խնդրո առարկան:

Նույնպիսի պարտքեր նախահաշվել է նաև 1996/97 թթ. ձմռան ժամանակաշրջանում (սակագինը 16,2 դրամից իջեցվել է 10,0 դրամի, 1742,7 մլն դրամի մազութի անվճար հատկացումով, փաստացի հավաքագրումը կազմել է 666,8 մլն դրամ, չփակված պարտավորություններ` 2147,2 մլն դրամ):

1997/98 թթ. ջեռուցման սեզոնում 5430,0 մլն դրամ հաշվարկված եկամուտների դիմաց փաստացի գանձվել է 903,1 մլն դրամ կամ 16,6%, 1998/99 թթ.` 4521,7 մլն դրամի դիմաց` 472,2 մլն դրամ կամ 10,4%:

Ելնելով վերոհիշյալից ակնհայտ է դառնում, 1997/98 թթ. և 1998/99 թթ. ձմռան սեզոններում իրականացված կենտրոնական ջեռուցման համար կատարված ծախսերը ևս մի քանի անգամ գերազանցում են փաստացի գանձումները:

Ներմուծեք նկարագրությունը_18180

 

Ընդ որում, ջերմամատակարարման տնտեսությունների կրեդիտորական պարտքերն օգտագործված էներգակիրների դիմաց առ 01.04.99 թ. հանրապետությունում կազմում են շուրջ 10,6 մլրդ դրամ:

Կենտրոնացված ջերմամատակարարման ոլորտից դուրս են մնացել հանրապետության քաղաքների և գյուղերի անհատական բնակելի շենքերը և առանձին բազմահարկ շենքեր` առավելապես գյուղերում (դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական և այլ նշանակության շենքեր), որոնց ջերմամատակարարումն իրականացվել է ապակենտրոնացված եղանակով:

Անհատական բնակելի շենքերի ջեռուցումը և կենցաղային տաք ջրամատակարարումը` պայմանավորված սեփականատերերի հնարավորություններով, իրականացվել է բնակարանային փոքրածավալ կաթսաներով, գազային ջրատաքացուցիչներով և վառարաններով: Գազիֆիկացված բնակավայրերում, որպես վառելիք հիմնականում օգտագործվել է բնական գազ, իսկ մնացած դեպքերում` քարածուխ, փայտ, դիզելային վառելիք և այլն:

Կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերն իրենց անխափան գործունեության ժամանակ, ինչպես նաև ներկայումս վերագործարկվածներն ունեն ցածր տեխնիկատնտեսական ցուցանիշներ: Խոշոր համակարգի (80 Գկալ/ժ և ավելի հզորության) ՕԳԳ-ն կազմում է մոտ 60%, իսկ ավելի փոքրերինը` 50%:

Ցածր տեխնիկատնտեսական ցուցանիշները կենտրոնացված ջերմամատակարարման համար հատկանշական թերություններ չեն, դրանք արդյունք են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների, որոնցից հիմնականներն են`

շինարարական-մոնտաժային աշխատանքների ցածր որակը, հատկապես ջերմային ցանցերում,

 վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ օժանդակ նյութերի ցածր գները, որոնք բերել են դրանց ոչ խնայողաբար օգտագործմանը,

 համակարգերի ցածր տեխնիկական պատրաստվածության մակարդակը, դրանց ոչ բավարար հագեցվածությունն ավտոմատացման կանոնավորման, չափիչ-հսկիչ և հաշվարկի սարքերով ու սարքավորումներով,

 շահագործման ցածր կուլտուրան և կարգաբերման ու նորոգման աշխատանքների անբավարար և ոչ ժամանակին կատարումը:

Ներկայումս հանրապետությունում ամենուրեք (բացառությամբ վերագործարկված համակարգերի) ջեռուցումը և տաք ջրամատակարարումն իրականացվում են բնակարանային վառարաններով` օգտագործելով փայտ, դիզելային վառելիք, կերոսին, որոշ դեպքերում նաև էլեկտրական էներգիա, իսկ գյուղական վայրերում` նույնիսկ աթար:

 Սանիտարահիգիենիկ պահանջների անբավարար ապահովումից բացի, վառարանների օգտագործումը, հատկապես բարձրահարկ բնակելի շենքերում, հղի է շինարարություններին սպառնացող իրական վտանգով:

Էլեկտրական էներգիայի օգտագործումն այդ նպատակների համար, սակագների ներկայիս պայմաններում, մատչելի չէ բնակչության լայն զանգվածին: Եվ որպես հետևանք, կենսագործունեության համար տանելի պայմաններ (12-15 oC) ապահովվում է բնակարանի 1-2 սենյակներում, այն էլ օրվա որոշակի ժամերին:

 

2. Ապակենտրոնացված ջերմամատակարարման համակարգի նկարագիր

 

Ապակենտրոնացված ջերմամատակարարումից օգտվում է բնակչության 65%-ը, չնայած դրան ջերմամատակարարման այդ տարբերակի արդյունավետության բարձրացման, կատարելագործման վրա առ այսօր պատշաճ ուշադրություն չի դարձվել:
Ապակենտրոնացված ջերմամատակարարման հիմնական առավելություններն են`

 սպասարկման պարզությունը և մատչելիությունը,

 արտաքին ջերմագծերի բացակայությունը,

 աշխատանքային ռեժիմի կանոնավորման հնարավորությունը ըստ սեփականատիրոջ ցանկության,

 ծախսած ջերմային էներգիայի (վառելիքի կամ էլեկտրաէներգիայի) օբյեկտիվ գնահատման հնարավորությունը:

 

Թերություններն են`

 

 ջերմության աղբյուրի (կաթսա կամ այլ ջրատաքացուցիչ) տեղակայման համար պահանջվող չափազանց մեծ տեսակարար արժեքը (կենտրոնական կաթսայատների հետ համեմատած մոտավորապես 8-10 անգամ ավելի),

վառելիքի այրման ռացիոնալ ռեժիմի ապահովման դժվարությունը, կապված սպասարկողների անբավարար արհեստավարժության հետ, ինչպես նաև ջրատաքացուցիչների տեխնիկական հնարավորությունների սահմանափակության պատճառով (տաքացման զարգացման մակերևույթների բացակայությունը):
Այս համակարգի արդյունավետության բարձրացման հիմնական ուղիներն են`

 մասնավոր հատվածի ներգրավման խրախուսումը,

 նորմատիվային դաշտի ստեղծումը,

 օրենսդրական դաշտի կատարելագործումը,

 ժամանակակից ավտոմատ սարքավորումներով կահավորված նոր կառուցվածքի կաթսաների և ջրատաքացուցիչների կիրառումը,

 ջեռուցման համակարգերում ջերմության կորուստների նվազեցումը,

 անվտանգ և էկոլոգիապես մաքուր էներգակիրների օգտագործումը և տեխնոլոգիաների կիրառումը:

Ապակենտրոնացված ջերմամատակարարումը կարող է իրականացվել նաև էլեկտրական էներգիայով: Սակայն այս դեպքում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրության համար ջերմային էլեկտրակայանում կծախսվի մոտավորապես 3 անգամ ավելի վառելիք, քան եթե ջեռուցումն իրականացվի անմիջապես ջեռուցման կաթսաներից:

Ջերմային պոմպերով կամ այլընտրանքային ուրիշ եղանակներով, մասնավորապես արևի էներգիայով, ապակենտրոնացված ջերմամատակարարումը (ջեռուցումը) ներկայումս և մոտ ապագայում զանգվածային կիրառություն չեն կարող գտնել դրանց կայանքների չափազանց մեծ արժեքի պատճառով:

Շենքերի ջերմամեկուսացման անհրաժեշտ մակարդակ ապահովելու դեպքում 1-ին կլիմայական գոտում թե անհատական և թե բազմահարկ շենքերի ջեռուցումը հնարավոր է, որ տնտեսապես ավելի շահավետ լինի իրականացնելու էլեկտրաէներգիայով, հատկապես, էլեկտրաէներգիայի տարբերակված սակագնի ներդրման դեպքում: Այդ ուղղությամբ անհրաժեշտ է կատարել լրացուցիչ հետազոտություններ և հաշվարկներ:

 

3. Կենտրոնացված ջերմամատակարարման համակարգի նկարագիրը

 

Տնտեսության կառավարման վարչա-հրամայական համակարգի, ֆոնդային բաշխումով և անընդհատ մատակարարվող էժանագին վառելիքաէներգետիկ ռեսուրսների պայմաններում ջերմամատակարարման համակարգերի մաքսիմում կենտրոնացվածությունը բնականոն և տնտեսապես արդարացված երևույթ էր:

Շուկայական հարաբերությունների անցման շրջանի պայմաններում վերանայման կարիք է զգում նաև ջերմամատակարարման համատարած կենտրոնացման գաղափարը:

Սակայն այսօր միանշանակ մերժել կենտրոնական ջերմամատակարարման համակարգի նպատակահարմարությունը դեռ վաղ է և ոչ իրատեսական, քանի որ հանրապետության 55 բնակավայրերի բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 86%-ը ջեռուցմամբ և մասամբ էլ տաք ջրամատակարարմանբ ապահովվել են կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերով:

Այն պնդումները, թե արտասահմանում այժմ առավելապես օգտվում են ապակենտրոնացված ջերմամատակարարման համակարգերից, զուրկ են հիմնավորված փաստերից, քանի որ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերը ծածկում են իրենց ամբողջ ջերմապահանջի 30-50%-ը:

Կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերը (ԿՋՀ) Արևմտյան Եվրոպայում 1990 թ. ունեցել են հետևյալ պատկերը.

 

Երկիրը

Տարեկան ջերմապահանջը

ԿՋՀ-ների արտադրանքը

 

մլն Գկալ

Գկալ/մարդ

մլն Գկալ

%

Դանիա 45,4 8,83 21,5 47,4
Ֆինլանդիա 45,4 9,10 20,3 44,0
Շվեդիա 95,5 11,16 32,2 34,0
Գերմանիա 728,0 9,22 87,1 12,0
Ավստրիա 68,5 8,8 6,4 9,5
Ֆրանսիա 403,5 7,11 24,8 6,0
Նիդեռլանդներ 109,8 7,35 2,9 2,5
Իտալիա 303,1 5,26 1,2 0,5

 

Կենտրոնացված համակարգերի բարձր աստիճան ունեցող պետություններում կենտրոնացումը հետապնդում է երկու գերակայական նպատակ`

 բարձրացնել էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետությունը`

էլեկտրականության և ջերմության համակցված արտադրության միջոցով.

 բարելավել բնապահպանական իրավիճակը:

Աղյուսակից երևում է, որ կենտրոնացված ջեռուցման համակարգերն ավելի զարգացած են փոքր, վառելիքաէներգետիկ ռեսուրսներից զուրկ երկրներում: Դանիայում, Ֆինլանդիայում այն ընդգրկում է ամբողջ ջերմային սպառման 45-47% և ծրագրվում է մինչև 2005 թ. հասցնել 55%, Շվեդիայում` 34%: Ներկայումս այն բարձրէ տեմպերով զարգանում է նաև Գերմանիայում:

Ելնելով վերոհիշյալից` կարելի է եզրակացնել, որ մոտ ապագայում կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերը, վերակառուցումից հետո շահավետ կլինեն թե տնտեսական և թե բնապահպանական պահանջների ապահովման առումով:

Համաձայն կատարված հետազոտությունների` Երևան քաղաքի 9 շրջանային կաթսայատների և նրանց մայրուղային ու բաշխիչ ջերմային ցանցերի, կենտրոնական ջերմային հանգույցների վերակառուցման համար պահանջվող կապիտալ ներդրումները գնահատվում են շուրջ 20-22 մլն ԱՄՆ-ի դոլարի սահմաններում: Այդ նույն տարածքում ջերմամատակարարումը փոքր հզորությամբ գազ-մոդուլ ժամանակակից կաթսաների բազայի վրա իրականացնելիս կպահանջվի կառուցել ավելի քան 1000 կաթսայատուն` մոտավորապես 80 մլն ԱՄՆ-ի դոլար` ընդհանուր արժեքով: Ընդ որում, այդ կաթսայատների կառուցման համար անհրաժեշտ կլինի նաև Երևան քաղաքի խիստ կառուցապատված տարածքում համապատասխան տարածքներ առանձնացնել:

Կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերի վերակառուցումն ավելի քան 1,5 անգամ կկրճատի պահանջվող վառելիքի ծախսը:

 

4. ՀՀ բնակավայրերում 1998/99 թթ. ջեռուցման ժամանակաշրջանում իրականացված գործունեության վերլուծությունը

 

1998/99 թթ. ջեռուցման ժամանակաշրջանում նախատեսվում էր իրականացնել կենտրոնացված ջերմամատակարարում հանրապետության 22 բնակավայրերում` ընդգրկելով բնակելի շենքեր 4,92 մլն քմ բնակելի մակերեսով, առողջապահական, ուսումնական և նախադպրոցական, հասարակական և ադմինիստրատիվ շենքեր` 4,34 մլն խմ ընդհանուր ծավալով:

ՀՀ էներգետիկ հանձնաժողովի կողմից հանրապետության բոլոր բնակավայրերի համար հաստատվել են ջերմամատակարարման սակագներ և կատարվել են հաշվարկներ ծախսերի հիմնական բոլոր հոդվածներով (հավելված 1):

Ընդհանուր ծախսերը` 8780 մլն դրամ,
այդ թվում`

 էներգակիրներ` 6109 մլն դրամ կամ ընդհանուր ծախսերի 69,6%-ը,

 ԱԱՀ` 1463.3 մլն դրամ կամ ընդհանուր ծախսերի 16,67%-ը,

 շահագործման ծախսերը, ներառյալ աշխատավարձը, սոց. հատկացումները, նորոգման և նյութական ծախսերը և այլն` 1207,0 մլն դրամ կամ ընդհանուր ծախսերի 13,73%-ը:

Փաստացի, 1998/99 թթ. ջեռուցման սեզոնում, կենտրոնացված ջերմամատակարարումը կազմակերպվել էր հանրապետության 8 բնակավայրերում` Երևան, Գյումրի, Աբովյան, Հրազդան, Սևան, Չարենցավան, Ջերմուկ և Վեդի:

Այդ քաղաքներում 6856,4 մլն դրամ հաշվարկային ծախսերի դիմաց փաստացի ծախսերը կազմել են 4521,7 մլն դրամ կամ հաշվարկային ծախսերի 65,9%-ը:

Ծախսերի զգալի նվազեցումը կապված է առաջին հերթին 1998/99 թթ. ջեռուցման սեզոնում տաք կլիմայական պայմանների (տարբերությունը 4,1o C) և դրա հետ կապված ջեռուցման սեզոնի տևողության կրճատման (մոտ 30%), ինչպես նաև համակարգերի վերանորոգման աշխատանքների ոչ լրիվ ծավալով կատարման հետ:

1998/99 թթ. ջեռուցման սեզոնում կենտրոնացված ջերմամատակարարումն իրականացվել է`
Երևանում`

 Երևանի քաղաքապետարանի ջերմամատակարարող կազմակերպության կողմից` 2635,2 մլն դրամ,

 Երևանի ՋԷԿ-ից` 168,5 մլն դրամ,

Հրազդանում`

 Հրազդանի ՊՇԷԿ-ից` 280,0 մլն դրամ,

Մնացած քաղաքներում`

 տեղական ինքնակառավարման մարմիններին ենթակա ջերմամատակարարման կազմակերպությունների միջոցով 1718,0 մլն դրամ, այդ թվում` Գյումրի քաղաքում ջերմամատակարարումն իրականացվել է էներգետիկայի նախարարության համակարգում գտնվող Մայիսյան կաթսայատնից` 427,8 մլն դրամ:

Ծախսերը հիմնական հոդվածներով կազմել են`

ա) էներգակիրներ, ներառյալ ԱԱՀ` 4056,5 մլն դրամ կամ 89,7%.

բ) շահագործման ծախսեր ներառյալ ԱԱՀ` 465,2 մլն դրամ (այդ թվում` աշխատավարձ):

ՀՀ էներգետիկայի նախարարության կազմակերպությունների կողմից կատարված ծախսերը կազմել են`

 Երևանի ՋԷԿ 168,5 մլն դրամ,

Հրազդան ՊՇԷԿ` 280,0 մլն դրամ,

 Մայիսյան կաթսայատուն` 427,8 մլն դրամ,

 Բնակավայրերի ջերմամատակարարման կազմակերպություններին մատակարարված բնական գազի և էլեկտրաէներգիայի համար` 3180,2 մլն դրամ, այդ թվում` Երևան քաղաք` 2207,1 մլն դրամ:

Ընդհանուր առմամբ կենտրոնացված ջերմամատակարարումից օգտվող սպառողներից հավաքագրվել է 472,2 մլն դրամ կամ հաշվարկային եկամուտի` 10,4%-ը, որից ՀՀ էներգետիկայի նախարարության կազմակերպություններին վճարված է 226,4 մլն դրամ կամ իրենց կողմից կատարված ծախսերի 5,6%-ը: Մնացած գումարը մասամբ ծախսվել է ջերմամատակարարման կազմակերպությունների աշխատակազմի աշխատավարձի վճարման, նյութերի ձեռքբերման, նորոգման աշխատանքների և մասամբ հարկերի և սոցհատկացումների վճարման նպատակներով:

Ըստ էներգիայի կոնկրետ աղբյուրների վճարումները կատարվել են հետևյալ կերպ` (մլն դրամ)

 

NN
ը/կ
էներգիայի տեսակը

Կատարված
ծախսերը

Վճարված է %
1. Ջերմամատակարարում
Երևանի ՋԷԿ
Հրազդանի ՊՇԷԿ
Մայիսյան կաթսայատուն
 876,3
168,5
280,0
427,8
104,7
47,9
20,1
36,7
11,9
28,4
7,2
8,6
2. Գազ
այդ թվում` ք. Երևան
2743,7
1902,9
114,8
86,1
4,2
4,5
3. Էլեկտրաէներգիա
այդ թվում` ք. Երևան
436,5
304,3
6,9
4,0
1,6
1,3
ԸՆԴԱՄԵՆԸ 4056,5 226,4 5,6

 

Ինչպես երևում է աղյուսակից ամենաբարձր ցուցանիշն ունի Երևանի ՋԷԿ-ը (28,4%): Այդ կազմակերպությունը 1998/99 թթ. ջեռուցման սեզոնին ջերմություն է տվել ոչ թե Երևանի քաղաքապետարանի ջերմատակարարվող կազմակերպությանը, այլ իրականացրել է ջեռուցում անմիջապես սպառողներին` համաձայն իր կողմից կնքված պայմանագրերի:

Այսինքն զուտ կազմակերպչական միջոցառումների շնորհիվ ձեռքբերված արդյունքը գերազանցում է միջին ցուցանիշը 3 անգամ:

Ընդհանուր առմամբ 1998/99 թթ. ջեռուցման սեզոնի արդյունքներով չի վճարվել 4049,5 մլն դրամ, այդ թվում` ՀՀ էներգետիկայի նախարարության կազմակերպություններին` 3830,1 մլն դրամ: Առ 01.05.99թ. ՀՀ էներգետիկայի նախարարության կազմակերպություններին պարտքը կազմում է 10,6 մլրդ դրամ` ներառյալ նախորդ ջեռուցման ժամանակաշրջաններից կուտակված պարտքերը:

 

5. 1999/2000 թթ. ձմռան ժամանակաշրջանի ջերմամատակարարման տնտեսական գործունեության կանխատեսումները

 

I.

Բնակարանային ֆոնդի, հասարակական, ադմինիստրատիվ, ուսումնական հաստատությունների շենքերի, առողջապահական օբյեկտների շուրջ 65%-ը ունեն ջեռուցման ապակենտրոնացված համակարգ:

II.

Բնակարանային ֆոնդի, շենքերի և շինությունների 26%-ը ունեն կենտրոնացված ջեռուցման տեխնիկական լուծումներ, սակայն 1998/99 թթ. սեզոնում և նախորդ տարիներին չեն շահագործվել:

III.

Բնակարանային ֆոնդի, շենքերի և շինությունների մոտ 9%-ը ունեն կենտրոնացված ջերմամատակարարման համար տեխնիկական լուծումներ և վերջին տարիներին, այդ թվում` նաև 1998/99 թթ. շահագործվել են:

Օբյեկտների առաջին կատեգորիան ընդհանուր առմամբ ջերմամատակարարման հիմնախնդրի լուծումն ապահովում է ինքնուրույնաբար, թույլ չտալով չվճարված ծախսեր, մասնավորապես, էներգետիկայի համակարգում, իսկ վերջիններիս առաջացման դեպքում գոյություն ունեն դրանց վերացման բոլոր անհրաժեշտ մեխանիզմները:

Տվյալ կատեգորիայի համար անհրաժեշտ է` առաջին հերթին գազամատակարարման ցանցի ընդլայնման հարցերի լուծում, ջեռուցման առավել արդյունավետ, բնապահպանական և արդյունավետ եղանակների կիրառման պայմանների ստեղծում, էներգամատակարարման և ջրամատակարարման անխափան ապահովում, շուկայի հագեցում ջերմամատակարարման բարձր արդյունավետ սարքերով:

Օբյեկտների երկրորդ կատեգորիան ավելի բարդ է: Վերջին տարիներին չշահագործված ջեռուցման համակարգի գործարկումն արդի պայմաններում նպատակահարմար չէ մի շարք գործոններով`

1. Գործարկումը կպահանջի վերականգնման, կապիտալ և ընթացիկ նորոգման մեծամասշտաբ աշխատանքների իրականացում` զգալի ֆինանսական ռեսուրսների պահանջարկով:

2. Վերը նշված հիմնախնդրի լուծման դեպքում էլ նույնիսկ արդյունավետության ցածր մակարդակ ունեցող համակարգ կստացվի` ահռելի մեծ ծախսերով և չծածկվող ֆինանսական աղբյուրներով, որի հետևանքով կավելանան բյուջեին, էներգետիկներին չվճարումների, շահագործման ծախսերի չմարման պրոբլեմները:

Այս կատեգորիայի օբյեկտներում առաջարկվում է ժամանակավորապես հրաժարվել կենտրոնացված ջերմամատակարարումից: Շարունակել տների, շենքերի և շինությունների ջեռուցման հիմնախնդիրների լուծումը սպառողների (օբյեկտների սեփականատերերի) ուժերով և միջոցներով: Հաշվի առնելով, որ այդ դեպքում որպես կանոն ջերմամատակարարումը հեռու է օպտիմալ լինելուց, իսկ երբեմն նույնիսկ իրականացվում է անթույլատրելի մեթոդներով և եղանակներով, հակահրդեհային անվտանգության, սանիտարական և այլ նորմերի խախտումներով, տվյալ կատեգորիայի օբյեկտների ջեռուցման համակարգի հիմնահարցերն արմատական լուծումներն են պահանջում:

Այդ նպատակով անհրաժեշտ է`

ապահովել օբյեկտների տվյալ կատեգորիայի ջեռուցման համակարգի գույքագրումը,

 ուսումնասիրել ջերմային կետերի, ջերմաֆիկացման ցանցերի, սարքերի և շահագործման միջոցների տեխնիկական վիճակը,

 ուսումնասիրված նյութերի հիման վրա որոշել ջերմության ապահովման ռացիոնալ եղանակ, այդ թվում` չբացառելով կենտրոնացված ջեռուցումը` բիզնես ծրագրերի մշակումը,

 ինվեստիցիոն ծրագրերի միջոցով ջերմաապահովման արդյունավետ համակարգ ստեղծել,

 համակարգի շահագործումն իրականացնել ինքնածածկման սկզբունքներով, համապատասխան կազմակերպաիրավական կառուցվածքով և առաջին հերթին մասնավոր սեկտորի ներգրավմամբ:

Հիմնախնդրի լուծմանն անհրաժեշտ է անցնել արդեն իսկ 1999 թվականին մշակված հստակ ծրագրով, կատարման հստակ ժամանակներով, կոնկրետ կատարողներով և ռեալ ֆինանսական ռեսուրսներով:

Օբյեկտների երրորդ կատեգորիան ծավալով ամենափոքրն է, բայց ամենաբարդն է ծախսերի չծածկման հետագա կանխման, սպառված էներգակիրների դիմաց չվճարումների, աշխատողների աշխատավարձի չվճարման, սոց. հատկացումների և այլ հիմնախնդիրների առումով:

Շարունակելով կենտրոնացված ջերմամատակարարումը 1998/99 թթ. ձեռքբերված մակարդակը չգերազանցող ծավալներով տվյալ սեկտորում բարեփոխումների ապահովման միջոցառումների զուգահեռ անցկացմամբ, մինչև ջերմամատակարարման համակարգի լրիվ վերափոխումը ծախսերն ինքնածածկող համակարգի անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ փաստացի կատարվող ծախսերի և իրական գանձվող միջոցների տարբերության համար:

1998/99 թթ. ձմռան սեզոնի նմանատիպ` էներգակիրների ծախսերի լրիվ ծածկումը գործող գներով, օգտագործված ջրի արժեքը, մինիմալ շահագործման ծախսերն ապահովող սակագնային քաղաքականության իրականացման դեպքում` հաշվարկային միջինացված ջերմաստիճանի պայմաններում ծախսերը կկազմեն շուրջ 6,52 մլրդ դրամ:

Ըստ հիմնական հոդվածների ծախսերը կկազմեն`

ա) վառելիքի արժեքը` 3124,8 մլն դրամ, 47,9 տոկոս.

բ) ջերմային էներգիա` 2119,5 մլն դրամ, 32,5 տոկոս.

գ) էլեկտրաէներգիա` 458,7 մլն դրամ, 7,0 տոկոս.

ընդամենը էներգակիրներ` 57030,0 մլն դրամ, 87,4 տոկոս

դ) ջրի արժեքը` 37,5 մլն դրամ, 0,6 տոկոս.

ե) շահագործման ծախսերը` 783,1 մլն դրամ, 12 տոկոս,

այդ թվում`

աշխատավարձ` 267,4 մլն դրամ, 4,1 տոկոս,

սոց. հատկացումներ` 96,0 մլն դրամ, 1,5 տոկոս,

նորոգման ծախսեր` 163,3 մլն դրամ, 2,5 տոկոս,

նյութական ծախսեր` 84,9 մլն դրամ, 1,3 տոկոս,

այլ ծախսեր` 171,5 մլն դրամ, 2,6 տոկոս,

ընդամենը` 6,5 մլրդ դրամ, 100 տոկոս

1 քմ միջին հաշվարկային արժեքը սեզոնում կազմում է 1500 դրամ:

Հաշվի առնելով, որ 1998/99 թթ. ձմռան սեզոնի տևողությունը կրճատվել էր փաստացի ջերմաստիճանի շեղման պատճառով, 1999/2000 թթ. ջեռուցման սեզոնի սակագնային արժեքը նախորդ սեզոնի փաստացիի դիմաց կաճի 35-40 տոկոսով:

Կենտրոնացված ջերմամատակարարման սպառողներն են`

 բնակչություն` 26732,6 հազ. խմ, 87,8 տոկոս,

 իրավաբանական անձինք, բյուջետային կազմակերպություններ` 3741,1 հազ. խմ, 12,2 տոկոս

ընդամենը` 30473,7 հազ. խմ. 100 տոկոս

Ընդհանուր հաշվարկային եկամտից բնակչության բաժինն ընկնում է 5,73 մլրդ դրամ, կազմակերպություններին և ձեռնարկություններին` 0,79 մլրդ դրամ:

Ջեռուցման վճարման դիմաց ստացված արդյունքը կազմում է 10,4 տոկոս, որը մինչև նոր ջեռուցման սեզոնի սկիզբը կարող է հասնել 12 տոկոսի: 1999/2000 թթ. ջեռուցման սեզոնում վճարների հավաքագրումների հնարավոր հավանական մակարդակը կկազմի 30,3 տոկոս կամ 1957,1 մլն դրամ:

Արդյունքին նախատեսվում է հասնել ի հաշիվ`

1. Սպառողների, իրավաբանական անձանց և կազմակերպությունների հետ հատուկ պայմանագրային հարաբերությունների անցմանը: 2000 թ. ՀՀ բյուջեում բյուջետային կազմակերպությունների համար անհրաժեշտ է նախատեսել կենտրոնացված ջերմամատակարարման սպառման իրական ծախսեր: Պատժամիջոցների կիրառում չվճարումների դեպքում, որի միջոցով հավաքագրումը հասցնել մինչև 90% կամ 711 մլն դրամ:

2. Անցում բնակչության հետ նախնական պայմանագրերի կնքմանը, կանխավճարի, աբոնենտային արդյունավետ ծառայությունների կազմակերպմանը: Այս միջոցառման իրականացման դեպքում բնակչությունից ստացվող եկամուտը կաճի մինչև 21,7% և կկազմի 1246,1 մլն դրամ:

Հաշվարկային ծախսերից չվճարված ծախսերը կազմում են 4566,5 մլն դրամ:

Ծախսերի իջեցման և ծածկման ուղղություններն են`

1. Ջեռուցման սեզոնի տևողության կրճատումը: Հաշվարկային տևողությունը կապված կլիմայական գոտուց կազմում է 120, 100, 90 օր: Փորձը ցույց է տալիս, որ հիմնականում ստեղծվում են բարենպաստ պայմաններ դրանց կրճատման ուղղությամբ: Չնայած, որ գլխավոր գործոն է հանդիսանում հանրապետությունում կլիմայական և ջերմաստիճանային փաստացի պայմանները, ամեն դեպքում հնարավոր է համարվում ջեռուցման սեզոնի տևողության կրճատումը 15 տոկոս: Կրճատումը կբերի ոչ միայն սակագնի նվազեցմանը քմ/սեզոն հաշվարկից, այլ նաև ճեղքվածքի բացարձակ մեծության նվազեցմանը, որն այդ դեպքում կկազմի 3881,5 մլն դրամ:

2. Ճեղքվածքի մնացորդային ծավալների ծածկման համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ` առաջին հերթին հարցի լուծման համար պետական աջակցության ծրագրեր:

 

6. Պետության մասնակցության (աջակցության) աստիճանը

 

ՀՀ բնակավայրերի ջերմամատակարարման ոլորտում պետության միջամտության աստիճանը շուկայական հարաբերությունների ձևավորման փուլում դեռևս որոշվում է ոչ միայն տնտեսական, այլև սոցիալ-քաղաքական գործոններով:

Բնակելի շենքերի շինարարական կոնստրուկցիաների սառնակայության, ինժեներական հաղորդակցուղիների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, երկարակեցության, մարդկանց բնականոն կենսագործունեության ապահովման նպատակով շինարարական նորմերով և կանոններով սահմանվում են շրջակա միջավայրի միկրոկլիմայի պարամետրերը (ներսի օդի ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը և օդի շարժման արագությունը): Ջեռուցման տևական բացակայությունը վնասակար ազդեցություն կարող է թողնել շենքերի թվարկված բաղադրիչների վրա:

Վերոհիշյալ պարտադիր պարամետրերը ապահովվում են շենքերի ջերմամատակարարումներով, որոնց իրականացման կոնկրետ եղանակները տրվում են վերջիններիս սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերով:

Կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերում տնտեսության անցման շրջանի առաջին էտապներում պետության միջամտության աստիճանն ուղղակի էր և արտահայտվում էր տեղական բյուջեներին անմիջական դոտացիաների տրամադրումներով, որն էլ այսօրվա տեսանկյունից սկզբունքորեն անընդունելի է: Միջին էտապի ժամանակահատվածում առավելապես գերակշռելի էր պետության օժանդակումը «Ձմեռ» ծրագրեր իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին` մարդասիրական օգնության ձևով ստացվող վառելիքի (հումանիտար մազութ, գազ, էլեկտրաէներգիա և այլն) տրամադրումներով և հասցեագրված օժանդակության («Փարոս» համակարգ) կազմակերպումներով ձմռան ջեռուցման սեզոնում անապահով խավերին: Այժմ շուկայական հարաբերությունների ձևավորման արդի փուլում, երբ Հայաստանի համագործակցությունը միակողմանի և երկկողմանի դոնորների հետ հումանիտար ծրագրերից առավելապես ձևափոխվել է զարգացման ծրագրի և, երբ հանրապետությունում ներդրվել և իրականացվում է անապահով խավերի օժանդակության ընտանեկան նպաստների համակարգը` ակնհայտ է դառնում, համակարգում, բացառապես շուկայական մեխանիզմներով օժանդակության կազմակերպման անհրաժեշտությունը:

 

7. 1999/2000 թթ. կենտրոնացված ջերմամատակարարման կազմակերպման հիմնական սկզբունքները

 

Կենտրոնացված ջերմամատակարարման կազմակերպման հիմնական սկզբունքներն են`

1. 1999/2000 թթ-ի ձմռան ժամանակահատվածում պահպանվում են 1998/99 թթ. ջերմամատակարարման միևնույն ծավալները:

2. Ջերմամատակարար կազմակերպությունները սակագները հաշվարկում են առանց նախորդ տարիներից եկած պարտքերի ապահովման` ամորտիզացիոն մասհանումները որոշելով չվերագնահատված հիմնական ֆոնդերից և ընդգրկելով ամբողջ ընթացիկ ծախսերը:

3. 1999/2000 թթ. ձմռանը, ներառյալ ջերմամատակարարման գործունեության արդյունքներով, պարտքերի կուտակումներ տեղի չեն ունենում, եթե միջին հավաքագրման մակարդակը համակարգում 1999/2000 թթ. կազմում է 27-30 տոկոս, 2000/2001 թթ.` 40 տոկոս, 2001/2002 թթ.` 50 տոկոս:

4. Հաշվի առնելով անցած տարիների գործունեության արդյունքները և կանխատեսվող հավաքագրման աստիճանները` համակարգում ֆինանսական ճեղքվածք կառաջանա (տես ճեղքվածքի հաշվարկները` հավելված 2):

5. Ջերմամատակարարման համակարգում տնտեսական գործունեության արդյունքներով կանխատեսված ճեղքվածքի մարման հնարավոր աղբյուր կարող են հանդիսանալ բյուջետային վարկավորումները:

6. Բյուջետային վարկավորման ծրագրերում կարող են ընդգրկվել այն ջերմամատակարար կազմակերպությունները, որոնք`

ա) երաշխավորված կլինեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,

բ) կբավարարեն նախօրոք սահմանված նախապայմանները,

գ) տնտեսական գործունեության իրատեսական ծրագրերով կհիմնավորվի առաջիկա տարիներին վարկային միջոցների ներգրավման նվազեցումը` հավաքագրման մակարդակի համապատասխան աճերով:

7. Վարկավորման ծրագրերում ընդգրկված ջերմամատակարար կազմակերպություններում կիրականացվեն ֆինանսական ապակառուցվածքավորման աշխատանքներ և վերջինիցս բխող օրենսդրական առաջարկություններ կնախապատրաստվեն:

8. Վարկավորման ծրագրերում չընդգրկված ջերմամատակարար ձեռնարկությունների նկատմամբ կսկսվեն սնանկացման գործընթացներ և վերջիններիս հետ էներգակիրների մատակարարման որևէ պայմանագրեր չեն կնքվի` առանց կանխավճարային սկզբունքի:

9. 1999/2000 թթ.-ից «Ձմեռ» ծրագիրն անհրաժեշտաբար իրականացնել վերոհիշյալ սկզբունքներին համապատասխան:

Վերոհիշյալ սկզբունքների կյանքի կոչման մեխանիզմները, կատարողներին որոշելու, վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև միջին և երկարաժամկետ ռազմավարությունը մշակելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:

 

8. ՀՀ բնակավայրերի կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերի գործունեության իրականացման ուղիներԸ

 

Կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերի վերակառուցման ռազմավարական խնդիրը պետք է լինի ջերմամատակարարող սուբյեկտների գործունեության արդյունավետության բարձրացումը` արտադրման, տեղափոխման, բաշխման և սպառման ողջ շղթայում, որի համար անհրաժեշտ է իրականացնել համակարգի արմատական բարեփոխումներ:

Կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերի արմատական վերակառուցումը` աշխատանքների հսկայական ծավալների պատճառով կպահանջի համապատասխան կապիտալ ներդրումներ և ժամանակ:

Այդ աշխատանքների ողջ համալիրն առաջարկվում է իրականացնել ժամկետային երկու փուլով`

Առաջին փուլ` 1999-2001 թթ.

Մինչ այժմ ստեղծված անկառավարելի և անմխիթար իրավիճակը, ինչպես նաև կուտակված ֆինանսական հսկայական չծածկված պարտքերի առկայությունը և ՀՀ կառավարության կողմից ընդունված, սակայն անկատար մնացած որոշումները թելադրում են, որ պետք է իրականացնել հստակ գործողությունների ծրագիր:

Առաջնահերթ կատարվելիք աշխատանքներ, որոնք պահանջում են համեմատաբար քիչ կապիտալ ներդրումներ, կարող են կատարվել կարճ ժամանակահատվածում և պետք է սկսվեն անհապաղ, հակառակ դեպքում էականորեն կձգձգվի վերակառուցման տևողությունը և կհանգեցնի տնտեսական զգալի վնասներ:

Դրա հետ մեկտեղ ստեղծել հիմնավորված նախադրյալներ ջերմամատակարարման համակարգերի արմատական վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով:

Առաջին փուլը ներառում է միաժամանակյա իրականացման երկու ուղղություն:

Վերոհիշյալ սկզբունքների կիրառման ապահովում միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով և անհապաղ միջոցառումների իրականացում:

Առաջնահերթ կատարվելիք աշխատանքները երկու բնույթի են` տեխնիկական (համակարգերի փաստացի վիճակի ուսումնասիրման, նորոգման ու կարգաբերման աշխատանքներ) և կազմակերպչական:

Տեխնիկական աշխատանքներից է կենտրոնացված ջերմամատակարարման այն համակարգերի վերակառուցումը, որոնց նորոգումը և կարգաբերումը կապված չեն մեծ ծավալի աշխատանքների և կապիտալ ներդրումների հետ: Հաշվարկները ցույց են տալիս, որ բնակարանների ջեռուցման համար պահանջվող էլեկտրաէներգիան արտադրելու համար ՋԷԿ-ում այրված վառելիքը, եթե օգտագործվի ջերմամատակարարման համակարգերում (նրա ներկայիս 60%-անոց ՕԳԳ-ով), ապա կարտադրվի ավելի քան երկու անգամ շատ ջերմային էներգիա, որը լիարժեք կապահովի բնակարանների նորմալ ջեռուցումը:

Բացի նշվածից այդպիսի կենտրոնացված համակարգերի շուտափույթ գործարկումը կկանխի դրանց հետագա քայքայումը և կբացահայտի այն թերությունները, որոնք առաջնահերթ կարգով պետք է վերացվեն վերակառուցման ընթացքում:

Ջերմամատակարարման համակարգերում աշխատանքների կազմակերպման պարզ և հասկանալի, կառավարման տեսանկյունից` թափանցիկ, սկզբունքների կիրառման, ներդրման նպատակով անհրաժեշտ է`

1. Իրականացնել գույքագրման (ինվենտարիզացիա) աշխատանքներ.

2. Գույքագրման աշխատանքների արդյունքներով համակարգերի տեխնիկական վիճակի գնահատականներ ձևավորել, հստակեցնել ջեռուցման իրականացման մոտեցումները (մեկ ջեռուցիչ - մեկ սպառող համակարգերի առանձնացում և փոխանցում սպառողներին) և ապագա աշխատանքների կազմակերպման առումով որոշված համակարգերում` անձնագրավորման աշխատանքներ (պասպորտիզացիա) իրականացնել.

3. Վերագնահատման աշխատանքների իրականացում.

4. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հստակեցում և դրանց ապակառուցվածքավորում.

5. Ապակառուցվածքավորումից բխող օրենսդրական կարգավորում պահանջող հարցերի հստակեցում.

6. Մատակարար-սպառող հարաբերությունների հստակեցում (օրենսդրական դաշտի կատարելագործում, սպառողների վճարունակ պահանջարկի գնահատում և այլն).

7. Սակագների նվազեցմանն ուղղված պետության օժանդակության ծրագրերի հստակեցում (հումանիտար օգնության ուղիներով ստացվելիք մազութ, գազ և այլն).

8. Վերոհիշյալ աշխատանքների երաշխավորված իրականացման նպատակով համապատասխան կառուցվածքների ստեղծում (ծրագրերի իրականացման գրասենյակներ, միջգերատեսչական հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր և այլն).

9. Բիզնես ծրագրերի մշակում.

10. Հաշվառման համակարգերի կազմակերպում (ջերմահաշվիչների տեղադրում):

 

Երկրորդ փուլ` 2001-2010 թթ.

 

Առաջին փուլում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքում կստեղծվի հասկանալի, համապատասխան ուղղվածություն ունեցող համակարգ, որը երկրորդ փուլում կպահանջի ջերմամատակարարման համակարգերի արմատական վերակառուցման աշխատանքների իրականացում:

Ջերմամատակարարման ծառայությունների կայուն և հուսալի ապահովման նպատակով առաջարկվում է նաև ոլորտում մասնավորեցման սկզբունքի գաղափարը, մասնավորապես` ոլորտի մասնավոր հատվածի ներգրավման խրախուսում:

Բնագավառի մասնավոր հատվածի ներգրավման խրախուսումը պետք է պայմանավորված լինի ջերմամատակարարող ձեռնարկությունների ֆինանսատնտեսական վիճակի բարելավմամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տարվող հստակ սակագնային և շուկայական պայմաններին համապատասխան (արդյունավետ տարբերակի ընտրում) ընդհանուր տնտեսական քաղաքականությամբ:

Հաշվի առնելով, որ իրականացվելիք միջոցառումները կապված են զգալի ֆինանսական ներդրումների հետ և միաժամանակ պահանջում են միջազգային փորձի կիրառում ջերմամատակարարման ոլորտում, ակնհայտ է դառնում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ սերտ համագործակցելու անհրաժեշտությունը:

Աշխատանքների ընդհանուր և զուգահեռաբար իրականացումը պետք է ամրապնդված լինի անհապաղ ֆինանսական ռեսուրսների ապահովմամբ, այդ թվում` ճապոնական դրամաշնորհ և Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական աջակցության երկրորդ վարկային ծրագրի առկա չիրացված միջոցներով և այլ դրամաշնորհային և վարկային աղբյուրներից:



* - Ծանոթություն -

Աղյուսակները չեն բերվում: