Գլխավոր տեղեկություն
Համար
N 329
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.05.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.27/14(80)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 1999 թվականի N 329
քաղ. Երևան

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՇԱԿԱՆԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽԱԼԱՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՇԵՆՔ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Օշականի արտադրամասի շինությունները և դրանք սահմանված կարգով անհատույց, սեփականության իրավունքով հանձնել Արագածոտնի մարզի Օշականի գյուղական համայնքին` վերջինիս համաձայնությամբ անասնապահական համալիր ստեղծելու համար:

2. «Նորաշենիկի գյուղական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Խալաջ գյուղում գտնվող բուժմանկաբարձական կետի շենքը և այն սահմանված կարգով անհատույց, սեփականության իրավունքով հանձնել Սյունիքի մարզի Խալաջի գյուղական համայնքին` վերջինիս համաձայնությամբ որպես գյուղապետարանի վարչական շենք օգտագործելու համար:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` համապատասխանաբար «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Նորաշենիկի գյուղական ամբուլատոր» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրություններում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի արժեքի չափով կանոնադրական կապիտալի նվազեցման առումով:

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Սյունիքի մարզպետներին` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Օշականի գյուղական համայնքի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու Խալաջի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված համայնքի սեփականության գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքներին հանձնման-ընդունման գործընթացը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 21-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան
   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան