Գլխավոր տեղեկություն
Համար
N 300
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.05.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.18/13(79)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 մայիսի 1999 թվականի N 300
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 325 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 7-ի «Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման և բժշկական օգնության ու սպասարկման կարգը հաստատելու մասին» N 325 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման և բժշկական օգնության ու սպասարկման կարգի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 8-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Հավելված
նախազորակոչային և զորակոչային
տարիքի անձանց առողջական վիճակի
գնահատման, բժշկական փորձաքննության
անցկացման և բժշկական օգնության ու
սպասարկման կարգի

 

Պոլիկլինիկաներում կամ ամբուլատորիաներում պետական պատվերի շրջանակներում կատարվող բժշկական քննությունները

 


Տարիքը

Մասնագետները

Հետազոտությունները


15 տարեկան պատանիներ Ընդհանուր պրակտիկայի թերապևտ

Ընդհանուր բժշկական զննում, մարդաչափություն, պատվաստում, շնչաչափություն (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա)

         
16 տարեկան անձինք
(նախազորակոչային տարիք)
Ընդհանուր պրակտիկայի թերապևտ, վիրաբույժ,
ակնաբույժ,
քիթ-կոկորդ-ականջի մասնագետ, նյարդաբան, ստոմատոլոգ, հոգեբույժ մաշկավեներաբան
Համալիր բժշկական քննություն, մարդաչափություն, պատվաստում, շնչաչափություն (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա), ֆլյուորոգրաֆիա, արյան խումբ, RH, ցուցումների դեպքում` մեզի և արյան կլինիկական քննություն
         
17 տարեկան անձինք
(նախազորակոչային տարիք)
Ընդհանուր պրակտիկայի թերապևտ

Համալիր բժշկական քննություն, մարդաչափություն, պատվաստում, շնչաչափություն (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա)

         
18 տարեկան անձինք
(զորակոչային տարիք)
Ընդհանուր պրակտիկայի թերապևտ, վիրաբույժ,
ակնաբույժ
քիթ-կոկորդ-ականջի մասնագետ, նյարդաբան, ստոմատոլոգ, հոգեբույժ, մաշկավեներաբան
Համալիր բժշկական քննություն, մարդաչափություն, պատվաստում, շնչաչափություն (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա), ֆլյուորոգրաֆիա, ՄՊՌ, արյան խումբ, RH,  արյան և մեզի ընդհանուր քննություն