Գլխավոր տեղեկություն
Համար
N 46
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.01/3(416)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.12.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2011

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների նախարարության հետ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

 

___________________ Վ. Գաբրիելյան

 

      ___________________ Գ. Խաչատրյան

26 դեկտեմբերի 2011 թ.

   16 դեկտեմբերի 2011 թ.

          N 46

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն` «այն հարկ վճարողները, որոնք օրենքն ուժի մեջ մտնելու պահին փաստացի կատարել են 2009 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով առաջացած` նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքների վճարումները, օրենքն ուժի մեջ մտնելու պահից ազատվում են այդ ապառքների գծով հաշվարկված և չվճարված տույժերը և տուգանքները վճարելու պարտավորությունից»:

Նշված դրույթի կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Ապառքի վճարած լինելու փաստը ներառում է նաև այն դեպքը, երբ ապառքը մարվել է ապառքի գումարի չափով միևնույն հարկատեսակի գծով դեբետային մնացորդով հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու կամ այլ հարկատեսակի գծով առկա` հաշվանցման ենթակա գումարի հաշվին տվյալ հարկատեսակի գծով առկա ապառքը մարվելու փաստով:

Սույնը վերաբերում է մինչև 2011 թվականի հուլիսի 4-ը (Օրենքն ուժի մեջ մտնելու օրը) հարաբերություններին: