Գլխավոր տեղեկություն
Համար
N 273
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.04.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.06/11(77)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 1999 թվականի N 273
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով այն, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 1999 թվականի ապրիլի 29-ի վճռով Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի 1999 թվականի ապրիլի 27-ի առաջին նիստում մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրությունները ճանաչվել են անվավեր, ինչպես նաև առաջին նիստում չեն ընտրվել մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ և հանձնաժողովի քարտուղար, և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36 հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ նշանակել Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ Սլավիկ Հովհաննիսյանին:

2. Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակել Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Գրիգորյանին:

3. Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի քարտուղար նշանակել Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ Տիգրան Աթայանին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 30-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան