Գլխավոր տեղեկություն
Համար
N 352
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.06.1995-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/6, հունիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
19.06.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 1995 թվականի N 352

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՐՏՔԵՐԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի պարտքերը գանձապետական հասարակ մուրհակներով ձևակերպելու և այդ մուրհակների շրջանառությունը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի պարտքերի` գանձապետական հասարակ մուրհակներով ձևակերպման կարգը (կցվում է):

2. Գանձապետական հասարակ մուրհակների թողարկման, տրման, հաշվառման և մարման աշխատանքների իրականացումը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թ.
հունիսի 19-ի N 352 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հանրապետական բյուջեի պարտքերի` գանձապետական հասարակ մուրհակներով ձԵՎակերպման

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հանդեպ Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի պարտքերի` գանձապետական հասարակ մուրհակներով (այսուհետև` մուրհակներ) ձևակերպման, ինչպես նաև մուրհակների թողարկման, տրման, շրջանառության, հաշվառման և մարման կարգը:

II. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

2. Մուրհակների թողարկման, տրման, հաշվառման և մուրհակներով հանրապետական բյուջեի պարտքերի մարման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կառավարության անունից իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

3. Թողարկված մուրհակների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի հանրապետական բյուջեի պարտքերի գումարը:

Մուրհակները թողարկվում են 1000000 դրամից ոչ պակաս անվանական արժեքով` մուրհակում նշված ժամկետով:

4. Մուրհակները (նմուշը կցվում է) թողարկողի կողմից տրվում են առաջին մուրհակատերերին` Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` վերջիններիս հանդեպ բյուջեի պարտքերի դիմաց:

5. Մուրհակը թողարկողի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մուրհակի տրման փաստն ամրագրվում է հատուկ գրանցամատյանում, որում նշվում է յուրաքանչյուր մուրհակատիրոջ (պարտատիրոջ) անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), նրան տրված մուրհակների քանակը, արժեքը, տրման ամսաթիվը և մարման ժամկետը:

III. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

6. Առաջին մուրհակատերերը մուրհակները փոխանցում են բյուջեից վճարվելիք պարտքերի գծով պարտատեր ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին:

7. Մուրհակատերը (բացառությամբ առաջին մուրհակատիրոջ) մուրհակները կարող է`

ա) վաճառել (համապատասխան լիցենզիա ունեցող ֆոնդային բորսաներում, ինչպես նաև ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաներում) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ցանկացած ֆիզիկական անձի, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության և բանկի.

բ) փոխանցել պարտատերերին` պարտքերը մարելու նպատակով.

գ) օգտագործել որպես գրավի առարկա:

8. Մուրհակների փոխանցումը վավերացվում է մուրհակի շրջերեսի փոխանցագրին (ինդոսամենտին) համապատասխան:

9. Մուրհակը ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին փոխանցելու դեպքում փոխանցագիրը վավերացվում է նրանց կողմից, իսկ ֆիզիկական անձանց փոխանցելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով:

10. Մուրհակի շրջերեսին փոխանցագրի լրացման համար տեղ չլինելու դեպքում գրառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կնքված լրացուցիչ թերթիկի (ալլոնժի) վրա, որը համարվում է մուրհակի բաղկացուցիչ մասը:

11. Մուրհակի յուրաքանչյուր սեփականատեր օգտվում է մուրհակի սեփականատիրոջ բոլոր իրավունքներից:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը երաշխավորում է վճարումների կատարումը մուրհակով սահմանված ժամկետում և դրա խախտման համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված ժամկետում մուրհակը չմարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պարտավոր է մուրհակատիրոջը վճարել տուգանք` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար մուրհակի անվանական արժեքի 0,55 տոկոսի չափով, եթե մուրհակատերերը մարման ժամկետում մուրհակը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

IV. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՀԱՐԿԵՐԻ և ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐՈՎ

13. Մուրհակներով հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մարումն իրականացվում է մուրհակում նշված ժամկետի ընթացքում` փոխադարձ պարտքերի հաշվանցման կարգով հետգնման միջոցով, ընդ որում, չպետք է խախտվեն առանձին հարկատեսակների համար սահմանված վճարումների ժամկետները:

14. Մուրհակներով հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մարումն իրականացնելու նպատակով մուրհակատերը դիմում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության տարածքային մարմիններին` վճարումների մասին տեղեկանք ստանալու համար: Հարկային մարմինը դիմումի ստացման պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է տեղեկանք, որում նշվում է հարկերի և այլ պարտադիր վճարումների գծով ապառքի և առաջիկա մուծումների գումարի չափը:

15. Մուրհակատերը տեղեկանքը` կից գրությամբ, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, որով պատրաստակամություն է հայտնում իր տրամադրության տակ գտնվող մուրհակներով կատարել հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մարումը:

16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունից տեղեկանքն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգելով մուրհակների իսկությունը, ինչպես նաև համեմատելով մուրհակում նշված գումարը վճարման ենթակա հարկերի գումարի հետ, մուրհակատիրոջ հետ կազմում է մուրհակը մարելու մասին փոխադարձ ակտ և վերջինիս հիման վրա նույն ժամկետում մուրհակատիրոջը տալիս հանրապետական բյուջեի պարտքերի մարման գումարի վերաբերյալ սահմանված ձևի տեղեկանք` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության համապատասխան մարմին ներկայացնելու համար: Հարկերի գծով հաշվանցումը կատարվում է միայն մուրհակում նշված գումարի սահմաններում:

17. Եթե մուրհակատիրոջ ներկայացրած տեղեկանքում նշված գումարը գերազանցում է մուրհակում նշված գումարը, ապա ակտը կազմվում է վերջինիս չափով, և մուրհակը համարվում է մարված:

18. Եթե մուրհակում նշված գումարը գերազանցում է տեղեկանքում նշված գումարը, ապա հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մարման գծով հաշվանցումը կարող է կատարվել մուրհակատիրոջ ցանկությամբ` նշված գերազանցումը ձևակերպելով որպես հարկերի վճարման գծով կանխավճար:

V. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՄՈՒՐՀԱԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ

19. Մուրհակների հաշվապահական հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաստատած հրահանգներով:

VI. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

20. Մուրհակները, թողարկողի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վճարվում են մուրհակում սահմանված ժամկետում և գումարով:

Մուրհակատերը մուրհակում նշված ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում գրություն (կցելով մուրհակը), որում նշվում են այն բանկի անվանումը և հաշվարկային հաշվի համարը, որին պետք է կատարվի փոխանցումը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վճարման ժամկետից ոչ ուշ, քան 5 բանկային օրվա ընթացքում փոխանցագրում նշված վերջին մուրհակատիրոջ ներկայացրած գրության մեջ նշված հաշվարկային հաշվին է փոխանցում մուրհակում նշված գումարը:

21. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վճարման հանձնարարագիրը բանկ ներկայացվելու օրը համարվում է մուրհակի մարման օր:

22. Մուրհակով տոկոսներ ու այլ եկամուտներ չեն վճարվում, և դրա մարումը կատարվում է անվանական արժեքով:

ՓՈԽԱՆՑԱԳՐԵՐ

Ես, մուրհակատեր _________________________________________________________________________

ԱԱՀ կամ կազմակերպություն հանձինս*

__________________________________________________________________________________________

փոխանցում եմ սույն մուրհակով իմ իրավունքները ______________________________________________

__________________________________________________________________________________________

ԱԱՀ կամ կազմակերպության անունը, կամ ներկայացնողին

__________________________________________________________________________________________

ստորագրություն, ամսաթիվ

Ես, մուրհակատեր _________________________________________________________________________

ԱԱՀ կամ կազմակերպություն հանձինս

ՄՈՒՐՀԱԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 Հաստատում եմ սույն մուրհակով նախատեսված բոլոր պարտավորությունների կատարումը`

Վերջին մուրհակատեր

_________________________________________________________________

ստորագրություն, (կնիք) և ամսաթիվ

Մուրհակատու

___________________________________________________________________________

ստորագրություն, ամսաթիվ

___________________

* իրավաբանական անձանց համար կնքվում է իրավաբանական անձի կնիքով, ֆիզիկական անձանց համար ստորագրությունը վավերացվում է նոտարական կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 ---------
25.04.1996, N 125 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան