«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2001 թվականի N 3
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 230 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 103 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի վճարման կարգի մասին» N 230 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
ա) որոշման նախաբանում «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 2-րդ կետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 103 հոդվածի 2-րդ կետին» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կարգում`
1-ին և 2-րդ կետերը «Հայաստանի Հանրապետություն» բառերից հետո լրացնել «Ներմուծում` ազատ շրջանառության համար» և «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով» բառերով.
4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, մաքսատուրքը (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարները) և բնապահպանական վճարը վճարվում են ներմուծողի ընտրությամբ`
ա) մինչև ապրանքների ներմուծումը (կանխավճարի ձևով).
բ) ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելու պահից 10 օրվա ընթացքում».
5-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«5. Այլ մաքսային ռեժիմներով նախկինում ներմուծված ապրանքները «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով վերահայտարարագրելու դեպքում ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարների գումարները վճարվում են վերահայտարարագրման օրվանից 10 օրվա ընթացքում, վերահայտարարագրման օրվա դրությամբ գործող դրույքաչափերով».
6-րդ կետից հանել «Մաքսատուրքերի մասին» բառերը և կետը «տույժ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերով.
կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ և 8-րդ կետերով.
«7. Անկանխիկ վճարումների դեպքում, մինչև մաքսային մարմիններում գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվելու վերաբերյալ քաղվածքների ստացումը, մաքսային ձևակերպումների ժամանակ հայտարարատուն պետք է մաքսային մարմիններ ներկայացնի բանկի կողմից հաստատված` վճարումը կատարելու մասին վճարման հանձնարարագրի օրինակը:
8. Մաքսային վճարների հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում նաև մաքսային մարմիններում տվյալ պահին հաշվառված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված մաքսային այլ վճարների գերավճարները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|