«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 1998 թվականի N 758
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1999 թվականի մարտի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՍՍՀ Մինիստրների սովետի, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի կողմից մինչև 1990 թվականի օգոստոսի 23-ը ընդունված բոլոր նորմատիվ որոշումներն ու կարգադրությունները, բացառությամբ այն ակտերի, որոնց ցանկը կհաստատի Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. 1999 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում չկիրառել նախկին ԽՍՀՄ Մինիստրների սովետի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նորմատիվ որոշումներն ու կարգադրությունները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած այն ակտերի ցանկի, որոնց գործողության ժամկետը կերկարաձգի Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին` մինչև 1999 թվականի փետրվարի 1-ը, անհրաժեշտ հիմնավորումներով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ակտերի ցանկերը:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մինչև 1999 թվականի փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման 3-րդ կետում նշված ցանկերի նախագծերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|