Գլխավոր տեղեկություն
Համար
N 252
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.04.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.06/11(77)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 1999 թվականի N 252
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունների դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի գույքագրման և դրա արդյունքների ձևակերպման աշխատանքները կանոնակարգված անցկացնելու և այդ համակարգերի բարեփոխումների ծրագրով նախատեսված գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գույքագրման, փոխադարձ հաշվարկների կատարման և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռին հաշվեգրման կարգը (կցվում է):

2. Առաջարկել համայնքների ղեկավարներին 20-օրյա ժամկետում իրականացնել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գույքագրման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին` համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունների դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի գույքագրման աշխատանքների իրականացումից հետո 15-օրյա ժամկետում կազմակերպել ու ավարտել փոխադարձ հաշվարկների կատարման և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռին հաշվեգրման աշխատանքները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 22-ի N 252 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության համայնքների ջրամատակարարման ԵՎ ջրահեռացման ընկերությունների դեբիտորական ԵՎ կրեդիտորական պարտքերի գույքագրման, փոխադարձ հաշվարկների կատարման ԵՎ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռին հաշվեգրման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի գործունեության բարելավման միջոցառումների մասին» N 149 որոշմամբ ներկայացված միջոցառումներն իրականացնելու նպատակով, սահմանում է համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունների դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի գույքագրման աշխատանքների կազմակերպման ու անցկացման, նշված ընկերությունների դեբիտորների ու կրեդիտորների հետ փոխադարձ հաշվարկների ակտերի կազմման և հաստատման, ինչպես նաև «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը նշված պատվիրակությունների փոխանցման ու նրա հաշվեկշռին հաշվեգրման ընթացակարգը:

2. Պարտքերի գույքագրումն իրականացվում է 1999 թվականի ապրիլի 1-ից:

 

II. Համայնքների ջրամատակարարման ԵՎ ջրահեռացման ընկերությունների դեբիտորների ԵՎ կրեդիտորների պարտքերի գույքագրումը

 

3. Համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունների դեբիտորների և կրեդիտորների պարտքերի գույքագրման աշխատանքները կազմակերպելու և անցկացնելու համար տվյալ ընկերության ղեկավարի հրամանով ստեղծվում է գույքագրման հանձնաժողով (N 1 ձևը կցվում է):

4. Գույքագրման հանձնաժողովի կազմում ընդգրկված են`

ա) ընկերության ղեկավարը կամ նրա տեղակալը (հանձնաժողովի նախագահ),

բ) գլխավոր հաշվապահը,

գ) կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման ղեկավարը,

դ) հաշվապահական ծառայության աշխատողը:

Հանձնաժողովի կազմում կարող է (են) ընդգրկվել նաև աուդիտոր (աուդիտորներ):

5. Հանձնաժողովը մինչև գույքագրումը պետք է ունենա մուտքի և ելքի վերջին բոլոր այն փաստաթղթերը, որոնք գույքագրման անցկացման պահին արտացոլված չեն հաշվապահական հաշվառման գրանցման մատյաններում:

Նշված մուտքի և ելքի փաստաթղթերի համար (որոնք մակագրում է գույքագրման հանձնաժողովի նախագահը` նշելով «Մինչև գույքագրումը ______ ամսաթիվը») կազմվում է ռեեստր, որը պետք է մինչև գույքագրումն սկսելը հաշվապահության համար հիմք հանդիսանա հաշվառման մեջ արտացոլելու նպատակով:

6. Ֆինանսական պարտավորությունների մասին տվյալները գրանցվում են գույքագրման ակտերում, որոնք կազմվում են երկու օրինակից (N 2 ձևը կցվում է:)

7. Գույքագրման հանձնաժողովը ապահովում է ֆինանսական պարտավորությունների փաստացի մնացորդների ամբողջական և ճշգրիտ արտացոլումը գույքագրման ցուցակում:

8. Գույքագրման ցուցակները կարող են կազմվել համակարգչային տեխնիկայով կամ գրվել ձեռքով: Ձեռքով գրված ցուցակները լրացվում են պարզ և ընթեռնելի, առանց ուղղումների և ջնջումների:

9. Սխալի դեպքում գույքագրման ցուցակի բոլոր օրինակների վրա կատարվում է ուղղում` նշելով սխալ գրանցումը և վերևում գրելով ճիշտը: Ուղղումը պետք է համաձայնեցվի գույքագրման հանձնաժողովի բոլոր անդամների ու նյութական պատասխանատու անձանց հետ և ստորագրվի:

10. Գույքագրման ցուցակում չի թույլատրվում թողնել չլրացված տողեր, իսկ վերջին էջի ազատ տողերի վրա պետք է գիծ քաշել:

11. Բանկերի և այլ վարկային կազմակերպությունների, բյուջեի, գնորդների, մատակարարների, առհաշիվ անձանց, աշխատողների, դեբիտորների, այլ դեպոնենտների և կրեդիտորների հետ հաշվարկների գույքագրումը կատարվում է հաշվապահական հաշվառման հաշիվներում գրանցված գումարների հիմնավորվածության ստուգման միջոցով:

12. Գույքագրման ժամանակ պետք է ստուգել նաև «Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ» հաշիվը: Այն ստուգվում է թղթակցող հաշիվներում կատարված ձևակերպումների հետ` սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա:

13. Գույքագրման ժամանակ պետք է ստուգել դեպոնենտների պարտքերը, որոնք գոյացել են կազմակերպության կողմից աշխատողներին չվճարված աշխատավարձի գումարներից, ինչպես նաև աշխատողներին ավելի վճարված գումարները և դրանց պատճառները:

14. Առհաշիվ տրված գումարների գույքագրման ժամանակ ստուգվում է կանխավճարներն ստացող անձանց հաշվետվությունը` հաշվի առնելով այդ գումարների նպատակային օգտագործումը, ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու անձին առհաշիվ տրված կանխավճարների գումարները (տալու ամսաթիվը, նպատակային նշանակությունը):

15. Գույքագրման հանձնաժողովը փաստաթղթային ստուգման ճանապարհով պետք է նաև սահմանի`

ա) հաշիվներում արտացոլված թվերի ճշտությունը բանկերի, ֆինանսական, հարկային մարմինների և այլ կազմակերպություններ հետ.

բ) հաշվապահական հաշվառման մեջ գրանցված և փոխադարձ հաշվարկների ակտերում արտացոլված պարտքերի ճշտությունը և հիմնավորվածությունը.

դ) դեբիտորական, կրեդիտորական և դեպոնենտային պարտքերի գումարների ճշտությունն ու հիմնավորումը, ներառյալ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գումարները, որոնց վաղեմության ժամկետն անցել է:

16. Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունները գույքագրման արդյունքները համապատասխան կարգով ձևակերպում են հաշվապահական հաշվառման համապատասխան գրանցամատյաններում:

 

III. Համայնքների ջրամատակարարման ԵՎ ջրահեռացման ընկերությունների դեբիտորական ԵՎ կրեդիտորական պարտքերի հանձնում-ընդունումը

 

17. Համայնքների այն ընկերություններում, որոնք բացի ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներից իրականացրել են նաև գործունեության այլ բնագավառների վերաբերող աշխատանքներ (աղբահանություն, սանմաքրում, կանաչապատում, բարեկարգում և այլն), գույքագրման արդյունքների հիման վրա առանձնացվում է ջրամատակարարման, ջրահեռացման աշխատանքների դիմաց առաջացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերը:

Նշված դեպքերում պարտքային պարտավորություններն ըստ գործունեության ոլորտների տարանջատելու անհնարինության դեպքում պարտքն ընդունելու (կամ չընդունելու) որոշումը կայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի փոխադարձ համաձայնությամբ: Անհամաձայնության դեպքում պարտքը չի ընդունվում:

«Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցվող դեբիտորական պարտքերին համարժեք փոխանցվում են նաև կրեդիտորական պարտքերը:

18. Ընկերությունների միջև պարտքերի հանձնում-ընդունումը կատարվում է հանձնման-ընդունման ակտով (NN 4, 5 ձևերը կցվում են), դրան պարտադիր կցելով բոլոր դեբիտորների և կրեդիտորների հետ կազմված և հաստատված փոխադարձ հաշիվների ակտերը, իսկ բնակչության մասով համապատասխան փաստաթղթեր (գրանցման գրքեր, հաշվառման ռեեստր և այլն)` վավերացված համայնքային ընկերությունների ղեկավարի, գլխավոր հաշվապահի և հավաքագրումն իրականացրած աշխատողի կողմից:

19. Համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունները «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրում են արտոնություններից և զեղչերից օգտվող ու բնակավայրերից բացակայող քաղաքացիների ցուցակները` համապատասխան հիմնավորումներով:

20. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը հանձնման-ընդունման ակտի հիման վրա իր հաշվապահական հաշվառման մեջ տալիս է համապատասխան ձևակերպումներ և 10-օրյա ժամկետում իրազեկում է դեբիտորներին և կրեդիտորներին պարտավորությունների վերաձևակերպման մասին:

21. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը սահմանված կարգով ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ դեբիտորական պարտքերի ստացման և կրեդիտորական պարտքերի վճարման համար:

 

Ձև N 1

 

Հ Ր Ա Մ Ա Ն  N

 

______________________________________ ______ ________ 199  թ.

(կազմակերպության անվանումը)

________________________________________________ գույքագրում

 

անցկացնելու համար կազմվում է գույքագրման հանձնաժողով հետևյալ կազմով.

 

1. Նախագահ______________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը)

 

2. Հանձնաժողովի անդամները

___________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը)

____________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը)

____________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը)

_____________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը)

Գույքագրման ենթակա են _______________________________________

(ֆինանսական պարտավորությունները և ունեցվածքը)

_______________________________________________________

Գույքագրումն սկսել______________ավարտել

_________________

(ամսաթիվը)

(ամսաթիվը)

 

Գույքագրման անցկացման պատճառները ________________________________

__________________________________________________________

Գույքագրման տվյալները հանձնել հաշվապահություն______ ոչ ուշ_____199  թ.

 

Կազմակերպության _________________ _________________
ղեկավար (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

     

Ձև N 2

 

Գնորդների, մատակարարների ԵՎ այլ դեբիտորների ու կրեդիտորների
հետ հաշվարկների գույքագրման ակտ N __

 

   Ձև N 17-գ  
Ծածկագիրը
 
 

 

 
 
 
Կազմակերպությունը ______________________

 ըստ ԿԿԴ

Կազմակերպության կառուցվածքային միավորը ______
Գույքագրման անցկացման հիմքը` հրաման,
 
որոշում, կարգադրություն (ընդգծել ոչ պետքականը) Համարը
Ամսաթիվը
Չափման միավորը (դրամ) Գույքագրում սկսելու ամսաթիվը

1. Ըստ դեբիտորական պարտքերի

 

Հաշվապահական հաշվառման և դեբիտորի հաշվի անվանումը

 Հաշվի համարը 

 Գումարն ըստ հաշվեկշռի

Ընդամենը

այդ թվում նաև պարտք`

     

 հաստատված
դեբիտորների
կողմից

 չհաստատված
դեբիտորների
կողմից

հայցային վաղեմության ժամկետն անցած

1

2

3

4

5

6

           
           
           

Ընդամենը 

       

 

2. Ըստ կրեդիտորական պարտքերի

 

Հաշվապահական հաշվառման և կրեդիտորի հաշվի անվանումը

 Հաշվի համարը 

 Գումարն ըստ հաշվեկշռի

Ընդամենը

այդ թվում նաև պարտքեր`

     

 համաձայնեցված
կրեդիտորների
կողմից

 չհամաձայնեցված
կրեդիտորների
կողմից

հայցային վաղեմության ժամկետը կորցրած

1

2

3

4

5

6

           
           
           

Ընդամենը 

       

 

Հանձնաժողովի
նախագահ
___________
(պաշտոնը)
___________
(ստորագրությունը)

 _____________ 
(ստորագրության վերծանումը)


Հանձնաժողովի
անդամներ
___________
(պաշտոնը)
___________
(ստորագրությունը)
_____________ 
(ստորագրության վերծանումը)
___________
(պաշտոնը)
___________
(ստորագրությունը)
_____________ 
(ստորագրության վերծանումը)

 

Գնորդների, մատակարարների ԵՎ այլ դեբիտորների ու կրեդիտորների հետ տարվող հաշվարկների գույքագրման ակտ

 

Ակտն օգտագործվում է գնորդների, մատակարարների և այլ դեբիտորների ու կրեդիտորների հետ տարվող հաշվարկների գույքագրման արդյունքների ձևակերպման համար: Ակտը կազմվում է գույքագրման հանձնաժողովի կողմից (երկու օրինակ) փաստաթղթերի միջոցով այն գումարների մնացորդների բացահայտման հիման վրա, որոնք կան համապատասխան հաշիվներում, ստորագրվում և փոխանցվում է հաշվապահություն:

Պարտքի նշված տեսակների համար հաշվարկների գույքագրման ակտին պետք է կցվի տեղեկանք (N 17-գ ձևի հավելված), որը հիմք է հանդիսանալու N 17-գ ձևի կազմման համար: Տեղեկանքը կազմվում է հաշվապահական հաշվառման սինթետիկ և անալիտիկ հաշվարկների կտրվածքով` կցելով փոխադարձ ակտերը (N 3 ձևը կցվում է):

 

Ձև N 3

 

____ _________1999  թ.

 

Ա Կ Տ  N

 

փոխադարձ հաշվարկների ստուգման

 

Սույն ակտը կազմվում է մի կողմից _________________________________

(ձեռնարկության անվանումը, հասցեն, բանկը, հաշվեհամարը)

_______________________________________________________

 

ի դեմս ___________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

մյուս կողմից _______________________________________________

(գնորդի, պատվիրատուի, սպառողի անվանումը, հասցեն, բանկի տվյալները)

 

ի դեմս ___________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

այն մասին, որ _______________________________________________

(ապրանքի, ծառայության, աշխատանքների անվանումը)

 

համար պարտքի մնացորդը 1999  թ. ապրիլի 1-ին

 

ի օգուտ

______________________
(մատակարարող ձեռնարկության անվանումը)
կազմել է

________
(գումարը)

դրամ,

ի օգուտ

______________________
(սպառող անձի, գնորդի, պատվիրատուի անվանումը)
կազմել է

________
(գումարը)

դրամ:

1998  թ. կատարվել է _______________________________________________

(ապրանքների առաքման, կատարվող աշխատանքների անվանումը)

 

____________________________________________________________

(ժամկետները, գումարները)

 

Տարվա ընթացքում վճարվել է ___________________________________դրամ

(գումարը)

 

Պարտքի մնացորդը _______ 199  թ. դրությամբ կազմում է

ի օգուտ

______________________
(մատակարարի անվանումը)

________
(գումարը)

դրամ,

ի օգուտ

______________________
(սպառողի անվանումը)

________
(գումարը)

դրամ:


Տնօրեն

գլխավոր հաշվապահ


Տնօրեն

գլխավոր հաշվապահ

_____________

_____________

Կ. Տ. ____ ___________ 1999 թ Կ. Տ. ____ ___________ 1999 թ

 

Ձև N 4  

 

Ա Կ Տ  N

 

դեբիտորական պարտքերի հանձնման-ընդունման

 

Հաստատում եմ

Հաստատում եմ

___________

Համայնքի ղեկավար

(լիազորված անձ)

«Հայջրմուղկոյուղի»
ՓԲԸ-ի տնօրեն

___________

___________

___ ___________1999 թ.

___ ___________1999 թ.

Կ. Տ.

Կ. Տ.

  

______________________________________________________

(հանձնման-ընդունման հիմքը)

 

Հանձնողը_________________________________________________

(անվանումը, հասցեն, բանկը, հաշվեհամարը)

 

Ընդունողը_________________________________________________

(անվանումը, հասցեն, բանկը, հաշվեհամարը)

 

Ըստ դեբիտորական պարտքերի

(դրամ)

Դեբիտորի
անվանումը

Հաշվապահական հաշվառման
հաշվի համարը

Ընդամենը
(գումարը)

     

 

Ընդամենն ընդունված է ________ փոխադարձ ակտ

 

Հանձնող հանձնաժողով

նախագահ

անդամներ

Ընդունող հանձնաժողով
նախագահ
անդամներ

   

 

Ձև N 5  

 

Ա Կ Տ  N

 

կրեդիտորական պարտքերի հանձնման-ընդունման

 

Հաստատում եմ

Հաստատում եմ

___________

Համայնքի ղեկավար

(լիազորված անձ)

«Հայջրմուղկոյուղի»
ՓԲԸ-ի տնօրեն

___________

___________

___ ___________1999 թ.

___ ___________1999 թ.

Կ.Տ.

Կ.Տ.

 

_______________________________________________________

(հանձնման-ընդունման հիմքը)

Հանձնողը _________________________________________________

(անվանումը, հասցեն, բանկը, հաշվեհամարը)

Ընդունողը_________________________________________________

(անվանումը, հասցեն, բանկը, հաշվեհամարը)

 

Ըստ կրեդիտորական պարտքերի

(դրամ)

Կրեդիտորի
անվանումը

Հաշվապահական հաշվառման
հաշվի համարը

Ընդամենը
(գումարը)

     

 

Ընդամենն ընդունված է _________ փոխադարձ ակտ

 

Հանձնող հանձնաժողով

նախագահ

անդամներ

Ընդունող հանձնաժողով
նախագահ
անդամներ