«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 ապրիլի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
20 ապրիլի 1999 թվականի N 241
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 13761 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կոնֆորտ-1» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Կոնֆորտ-1» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը 7258 հազ. դրամ, որը համապատասխանում է 7258 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 5807 հազ. դրամ է, որը համապատասխանում է 5807 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. «Կոնֆորտ-1» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 6502,5 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2752,7 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 193 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 43 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 3513,8 հազ. դրամ:
1.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
1.7. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
1.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 140503 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Եղեգնաձորի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Եղեգնաձորի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 134265 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 134265 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 134265 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 134265 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. «Եղեգնաձորի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 6238 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 873 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3426 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 354 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1585 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 1579 հազ. դրամ:
2.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
2.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 67087 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աբովյանի բժշկական իրերի և բուժպատրաստուկների գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Աբովյանի բժշկական իրերի և բուժպատրաստուկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 50654 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 50654 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 50654 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 50654 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. «Աբովյանի բժշկական իրերի և բուժպատրաստուկների գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 16433 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 8667 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 436 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2702 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 10 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 4618 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 4618 հազ. դրամ:
3.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 87034 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիավտոնորոգում» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Գյումրիի «Ավտոնորոգում» բաց բաժնետիրական ընկերության:
(Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 698 որոշման` «Գյումրիավտոնորոգում» փակ բաժնետիրական ընկերության կազմում ընդգրկվել է ընկերության տարածքում գտնվող արտադրական մասնաշենքի անավարտ շինարարությունը` 113,6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 100 հազ. դրամ գնահատված արժեքով):
4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 81013 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 81013 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը` 64830 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 64830 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.4. «Գյումրիավտոնորոգում» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 6021,1 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1523,5 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1064,9 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3024,6 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 408,1 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 300 հազ. դրամ:
4.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
4.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.7. «Գյումրիավտոնորոգում» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են ապաստարանի շահագործման և քաղաքացիական պաշտպանության գույքի պահպանման նկատմամբ նրա պարտավորությունները:
Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել «Գյումրիի «Ավտոնորոգում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ և սեփականաշնորհման պայմանագրում:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 259655 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նժդեհ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Նժդեհ» բաց բաժնետիրական ընկերության:
(Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 707 որոշման` «Նժդեհ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացվել է էլեկտրահաղորդման գծերի անավարտ շինարարությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը հանձնելու համար:
«Նժդեհ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացվել է 6 բնակելի շենքերի անավարտ շինարարությունը, 30 բնակելի շենքերը (Արմավիրի մարզ, գ. Շահումյան)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Արմավիրի մարզի Շահումյանի գյուղական համայնքին անհատույց օտարելու համար):
5.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 238651 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 238651 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 190921 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 190921 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.4. «Նժդեհ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 21004 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3749 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով 93 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 15063 հազ. դրամ.
դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 58 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 308 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1733 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 1391 հազ. դրամ:
5.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
5.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Հաշվեկշռային մեթոդով 47079 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյուղմթերքների արտադրություն և վերամշակում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գյուղմթերքների արտադրություն և վերամշակում» բաց բաժնետիրական ընկերության:
6.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 41240 հազ. դրամ, որը համապատասխանում է 41240 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 41240 հազ. դրամ է, որը համապատասխանում է 41240 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.4. «Գյուղմթերքների արտադրություն և վերամշակում» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 5840 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1288 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 283 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 86 հազ. դրամ.
հիմնադիրների նկատմամբ` 3544 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 639 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 639 հազ. դրամ:
6.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
6.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
6.7. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
6.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 20-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|