Գլխավոր տեղեկություն
Համար
N 463
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.2001-18.02.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.06.12/16(148) Հոդ.443
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.2002

040.0463.29.05.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2001 թվականի N 463

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի «Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող տարածքի կառուցապատման ծրագրի մասին» N 775 որոշման պահանջների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի «Կասկադ» համալիրին հարող ձախակողմյան և աջակողմյան հողամասերն օտարել աճուրդով:

2. Երևանի քաղաքապետին` 20-օրյա ժամկետում`

ա) սույն որոշման առաջին կետում նշված հողամասերի աճուրդային վաճառքը կազմակերպելու նպատակով ստեղծել աճուրդային հանձնաժողով` վերջինիս կազմում ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներին.

բ) մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել աճուրդի անցկացման պայմանները.

գ) աճուրդի մեկնարկային գինը սահմանելիս հաշվի առնել գործող շուկայական գները, բայց ոչ պակաս, քան համապատասխան գոտու համար սահմանված հողի կադաստրային արժեքը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան