«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2000 թվականի N 873
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ոգելից խմիչքներ արտադրող և ներմուծող կազմակերպություններում «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների արտադրանքի չիրացված խոշոր մնացորդների առկայությունը և ելնելով այդ կազմակերպություններին ֆինանսական վնաս չհասցնելու նկատառումից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) ոգելից խմիչքներ արտադրողների և ներմուծողների մոտ առկա «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը (կցվում է)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ոգելից խմիչքներ արտադրողների եվ ներմուծողների մոտ առկա «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման
1. Սույն կարգով կանոնակարգվում են ոգելից խմիչքներ արտադրողների և ներմուծողների մոտ «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված` համապատասխանաբար 2000 թվականի մայիսի 1-ից և օգոստոսի 1-ից հետո չիրացված` առկա ոգելից խմիչքների վերադրոշմավորման հետ կապված հարցերը:
2. Ոգելից խմիչքներ արտադրողների և ներմուծողների մոտ համապատասխանաբար 2000 թվականի մայիսի 1-ից և օգոստոսի 1-ից հետո չիրացված «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված առկա ոգելից խմիչքների քանակի ճշտման, ինչպես նաև դրանց վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի իսկության (դրանց համապատասխանությունը` հարկային տեսչությունից կամ մաքսատնից սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերին` ըստ սերիաների) ճշտման նպատակով`
ա) ոգելից խմիչքներ արտադրողները մինչև 2001 թվականի հունվարի 10-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչություն: Դիմումն ընդունվելուց հետո 2-օրյա ժամկետում հարկային տեսչության ներկայացուցչի մասնակցությամբ գույքագրվում են առկա ոգելից խմիչքները, և կազմվում է գույքագրման ակտ.
բ) ոգելից խմիչքներ ներմուծողները մինչև 2001 թվականի հունվարի 10-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի տարածքային մաքսատուն: Դիմումն ընդունվելուց հետո 2-օրյա ժամկետում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ոգելից խմիչքները գույքագրվում են մաքսատան և հարկային տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ «Մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ներմուծված ոգելից խմիչքները` ներմուծողի, մաքսատան և մաքսային պահեստի ներկայացուցիչների մասնակցությամբ, և կազմվում է գույքագրման ակտ:
Գույքագրման արդյունքների հիման վրա կազմված ակտում նշված ոգելից խմիչքների քանակը համարվում է ակցիզային դրոշմանիշերով վերադրոշմավորման ենթակա քանակ: Կազմված ակտերի մեկական օրինակները պահվում են հարկ վճարողի մոտ, տարածքային հարկային տեսչությունում և մաքսատանը:
3. «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդները վերադրոշմավորելու նպատակով ներմուծողները և արտադրողներն ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերը ձեռք են բերում սահմանված կարգով` ներկայացնելով դիմում (ձևը կցվում է) և «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդների մասին տեղեկանք (ձևը կցվում է) ու մաքսային հայտարարագրի պատճենը (ներմուծված ապրանքների համար):
4. Հայաստանի Հանրապետությունում արտադրված վերադրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, իսկ ոգելից խմիչքի արտադրանքի ձեռքբերման համար` 50 դրամ:
Հայաստանի Հանրապետություն ներմուծված վերադրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի և ոգելից խմիչքի յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ:
5. Վերադրոշմավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգերի պահանջներին համապատասխան:
Վերադրոշմավորումը կատարվում է հարկային տեսչության կամ մաքսատան ներկայացուցչի մասնակցությամբ: Վերադրոշմավորումից հետո կազմվում է տեղեկանք վերադրոշմավորված ոգելից խմիչքների քանակի, (ինչպես նաև` ըստ համարների և ըստ տարողությունների օգտագործված (վնասված) ակցիզային դրոշմանիշերի) մասին: Տեղեկանքի մեկ օրինակը` հաստատված մասնակիցների ստորագրություններով, տրվում է հարկ վճարողին, տարածքային հարկային տեսչությանը, ներմուծվող ապրանքների համար` մաքսատանը:
Նշված տեղեկանքին համապատասխան վերադրոշմավորման համար օգտագործված ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերի քանակի չափով օգտագործված են համարվում «1997», «1998» կամ «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերը:
«Մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպված ոգելից խմիչքների վերադրոշմավորումից հետո «1997», «1998» կամ «1999» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերի համար դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է վերադրոշմավորված ոգելից խմիչքների «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպված բեռնամաքսային հայտարարագրի և սույն կետում նշված տեղեկանքի հետ միասին:
6. Վերադրոշմավորման համար հատկացված ակցիզային դրոշմանիշերը հաշվառվում են առանձին` սահմանված կարգով:
Ձև 1
ՀՀ ՊԵՆ ______________________________________________ տարածքային
(տարածքային հարկային տեսչության (տարածաշրջանային մաքսատան) անվանումը) |
հարկային տեսչության (տարածաշրջանային մաքսատան) պետին
Գրանցման N ________
Դ Ի Մ ՈՒ Մ
վերադրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման
_____________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն) |
(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)
կազմակերպությունում առկա «1997», «1998» և «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար խնդրում եմ տրամադրել ակցիզային դրոշմանիշեր` ընդհանուր թվով ___ հատ` ըստ կից ներկայացվող տեղեկանքում նշված տեսակների և քանակի:
Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են կազմակերպությունում առկա «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար:
Կազմակերպության կողմից ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը մուտքագրվել է ____ հաշվին` վճարային փաստաթղթով __ _____ 200 թ., ընդամենը` _____________ դրամ:
(տառերով) վ |
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:
Կազմակերպության տնօրեն |
_____________ (ստորագրությունը) |
_______________ |
Գլխավոր հաշվապահ |
_____________(ստորագրությունը) |
_______________ |
Կ.Տ.
«____» __________ 200 թ.
Ձև 2
ՀՀ ՊԵՆ ______________________________________________ տարածքային
(տարածքային հարկային տեսչության (տարածաշրջանային մաքսատան) անվանումը) |
հարկային տեսչություն (տարածաշրջանային մաքսատուն)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«___» _____ 2000 թ. դրությամբ առկա «1997», «1998» և «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների փաստացի մնացորդների մասին
(հիմք` գույքագրման ակտ N ___` կազմված « » ____ 200 թ.)
Գրանցման N _________ «____» ________200 թ.
___________________________________________________________________________________________
|
(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն) |
(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը) |
NN |
Ապրանքի անվանումը |
ԱՏԳ ԱԱ |
Տարայի |
« » ____2000 թ. դրությամբ ապրանքային մնացորդը (շիշ) |
Կազմակերպության տնօրեն |
_____________ (ստորագրությունը) |
_______________ |
Գլխավոր հաշվապահ |
_____________(ստորագրությունը) |
_______________ |
Կ.Տ.
«____» __________ 200 թ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|