«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2000 թվականի N 826
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 812 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 21-ի N 644 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ սահմանված կարգի`
ա) 3-րդ կետի առաջին պարբերությունից հանել «համալիր» բառը, պարբերությունը լրացնել «ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված կազմով» բառերով, իսկ կետը` հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ և չորրորդ պարբերություններով.
«Ճարտարապետահատակագծային առաջադրանքում համապատասխան պահանջ չառաջադրվելու դեպքում պարտադիր է նախագծի փորձաքննությունը կառույցի (բացառությամբ ժամանակավոր կառույցների) հուսալիության, սեյսմակայունության, ինչպես նաև սանիտարահիգիենիկ, բնապահպանական և հակահրդեհային անվտանգության առումով:
Պարտադիր համալիր փորձաքննության ենթակա են`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների (այդ թվում` վարկային) հաշվին կամ դրանց ներգրավմամբ կառուցվող օբյեկտների նախագծային փաստաթղթերը,
բ) հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների` սահմանված կարգով հաստատված ցանկում ընդգրկված օբյեկտների նախագծային փաստաթղթերը,
գ) փորձարարական, բազային և կրկնակի օգտագործման օբյեկտների նախագծային փաստաթղթերը,
դ) սահմանված կարգով հաստատված ցանկում ընդգրկված պետական պահպանության ենթակա հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների նախագծային փաստաթղթերը».
բ) 4-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքի ղեկավարը մինչև համաձայնեցումը նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը».
գ) 5-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մարզպետը մինչև համաձայնեցումը նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը».
դ) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ պարբերությամբ.
«Դիտողություններով վերադարձված նախագծերի համաձայնեցման համար նշված ժամկետը հաշվարկվում է դրանք կրկին ներկայացվելու օրվանից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 16-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |