Գլխավոր տեղեկություն
Համար
N 113
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.03.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.03.15/6(72)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 1999 թվականի N 113
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ N 54 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԸ, NN 56 ՈՒ 60 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՐԿՈՒԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական երկաթուղու աշխատողների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության N 54 մանկապարտեզի շենքը (Տիգրան Մեծի պողոտայի նրբանցք, 54 բ), N 56 (Արցախի փող.,14) և N 60 (Արցախի փող., 6 ա) մանկապարտեզների երկուական մասնաշենքերը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Երևանի Էրեբունու թաղային համայնքին` որպես բնակարանային ֆոնդ վերափոխելու և համայնքի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող աշխատողներին սեփականության իրավունքով հատկացնելու համար` նախագծային և շինարարական աշխատանքները բնակիչների միջոցներով իրականացնելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` 15-օրյա ժամկետում ապահովել նշված շենքերի հանձնման աշխատանքները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան