Գլխավոր տեղեկություն
Համար
N 22
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.01.26/2(134) Հոդ.62
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.01.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2001 թվականի N 22

քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել 2000 թվականի սեպտեմբերի 20-ին Դամասկոսում ստորագրված «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության գյուղատնտեսության և գյուղատնտեսական բարեփոխումների նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան