Գլխավոր տեղեկություն
Համար
N 145
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.03.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.03.23/7(73)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մարտի 1999 թ.

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մարտի 1999 թվականի N 145
քաղ. Երևան

«ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՋԷԿ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ՊՐՈՄԵՏԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75 հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անհետաձգելի համարել «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը, «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը և «Պրոմետեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը և առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին նշված օրենքի նախագիծը քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան