Գլխավոր տեղեկություն
Համար
N 888
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.01.15/1(133) Հոդ.19
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2000 թվականի N 888
քաղ. Երևան

 

«ՏՐԱՆԶԻՍՏՈՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 2-րդ կետին, 18 և 24 հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» N 236 որոշմամբ ստեղծված «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության «Տրանզիստոր-Կերմետ» դուստր ձեռնարկության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպումը «Տրանզիստոր-Կերմետ» փակ բաժնետիրական ընկերության և դրա բաժնետոմսերի անհատույց հանձնումը «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը` որպես սեփականություն:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) երկշաբաթյա ժամկետում ապահովել «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր փաստաթղթերի համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի պահանջներին և նշված ընկերության վերագրանցումը «Տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության` 351843 հազ. դրամ կանոնադրական կապիտալով.

բ) հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 16-ի «Աշտարակի տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման մասին» N 655 որոշման 6-րդ կետը` թույլատրել «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերությանը (գլխամաս) 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվապահական հաշվեկշռի ակտիվներից և պասսիվներից դուրս գրել ժամանակին «Աշտարակի տրանզիստոր» դուստր ձեռնարկության զարգացման ծրագրի մշակման համար Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ձեռք բերված վարկի գումարը, հաշվարկված տոկոսները և տույժերը, իսկ զարգացման ծրագրի մշակման ամբողջ փաթեթը հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն.

գ) ապահովել «Տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարումը:

3. «Տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը:

4. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել վերջինիս կողմից զբաղեցված հողատարածքի մշտական օգտագործման պայմանագիր:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել «Տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից հողի օգտագործման, ինչպես նաև վերջինիս` սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքները:

6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել «Տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման ու արտանետումների սահմանաքանակները և վերջինիս հետ կնքել համապատասխան պայմանագիր:

7. «Տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «ViaSphere» ընկերությանը (այսուհետև` գնորդ):

Սահմանել «Տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի գինը` 160 հազ. ԱՄՆ-ի դոլար կամ դրան համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ` վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:

Գնորդը բաժնետոմսերի վաճառքի գումարն ամբողջությամբ վճարում է մասնավորեցման պայմանագրի կնքման պահից մեկամսյա ժամկետում:

8. Գնորդը մասնավորեցման պայմանագիրն ստորագրելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության (գլխամաս) 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած պարտավորությունների մարումը` 100 հազ. ԱՄՆ-ի դոլարի չափով:

9. «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության (գլխամաս) պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 293224 հազ. դրամ, այդ թվում`

բանկերի կարճաժամկետ վարկեր` 27826 հազ. դրամ,

բանկերի երկարաժամկետ վարկեր` 166114 հազ. դրամ,

ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ` 62530 հազ. դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 604 հազ. դրամ,

անձնակազմին աշխատավարձի վճարման գծով` 11694 հազ. դրամ,

հաշվետու անձանց նկատմամբ` 2071 հազ. դրամ,

ստացված կանխավճարների գծով` 1285 հազ. դրամ,

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 371 հազ. դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետաձգված հարկերի գծով` 12217 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 7370 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1142 հազ. դրամ:

10. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդի հետ կնքել «Տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագիր` ընկերության ակտիվների և պարտավորությունների հաշվարկում հաշվի առնելով մինչև 2000 թվականի հոկտեմբերի 1-ը ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում հաշվապահական հաշվեկշռում կատարված փոփոխությունները.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավոր է առաջիկա 3 տարվա ընթացքում կատարել առնվազն 2 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրում` մասնավորեցման պայմանագրով սահմանված ուղղություններով և ձևով, ինչպես նաև ապահովել 270 աշխատատեղ:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան