Գլխավոր տեղեկություն
Համար
N 76
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.02.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.02.22/5(71)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.02.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 1999 թվականի N 76

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 342578 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը` 319221 հազ. դրամ, որը համապատասխանում է 319221 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 255377 հազ. դրամ, որը համապատասխանում է 255377 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 23357,5 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 13730,7 հազ. դրամ.

ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ` 2612,8 հազ. դրամ.

վարկային էմիսիայի միջոցների գծով` 350 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3195 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1918 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 17 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 204 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1330 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության պետական սոցիալական ապահովագրության հիմնադրամի գծով` 1270 հազ. դրամ:

1.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները` մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.7. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

1.10. «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը թողնել նրան հատկացված 385 հեկտար հողային տարածքից 161 հեկտար հողային տարածք:

1.11. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության 385 հեկտար հողային տարածքից 224 հեկտարը Եղեգնուտի համայնքի պահուստային ֆոնդին և 161 հեկտարը «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանված կարգով հատկացնելու մասին:

2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հրազդանի վերելակային տնտեսություն» պետական ձեռնարկությունը վերակազմակերպել «Հրազդանի վերելակային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության:

2.2. Հաշվեկշռային մեթոդով 7029 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդանի վերելակային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Հրազդանի վերելակային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:

2.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 667 հազ. դրամ, որը համապատասխանում է 667 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 667 հազ. դրամ, որը համապատասխանում է 667 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.5. «Հրազդանի վերելակային տնտեսություն» պետական ձեռնարկության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 6361,2 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2095,3 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1470,3 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 139,9 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 229 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 2426,7 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության պետական սոցիալական ապահովագրության հիմնադրամի գծով` 2272,7 հազ. դրամ:

2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.8. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.9. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Երևանի թռչնաբուծական փորձարարական բազայի Մասիսի տեղամասի գույքի հիման վրա ստեղծել «Մասիսի թռչնաբուծական փորձարարական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

3.2. Հաշվեկշռային մեթոդով 20691 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի թռչնաբուծական փորձարարական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Մասիսի թռչնաբուծական փորձարարական բազա» բաց բաժնետիրական ընկերության:

3.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 20691 հազ. դրամ, որը համապատասխանում է 20691 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 20691 հազ. դրամ, որը համապատասխանում է 20691 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.5. Երևանի թռչնաբուծական փորձարարական բազայի Մասիսի տեղամասը 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.8. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.9. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 13971 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Վանշին» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 9742 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 9742 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 7794 հազ. դրամ, որը համապատասխանում է 7794 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. «Վան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 4229 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ փոխառությունների գծով` 150 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 392 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 712 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 1436 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 416 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով 141 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 543 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 439 հազ. դրամ:

4.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

4.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. «Մոնոլիտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել պիոներական ճամբարը և այն հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

5.2. Հաշվեկշռային մեթոդով 105139 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մոնոլիտ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Մոնոլիտշին» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության գույքի կազմում մասնավորեցվող ճաշարան-սրահի (քաղ. Երևան, Նորաշեն թաղամաս) գնահատումը կատարվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով):

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 16- N 448 որոշման համաձայն «Մոնոլիտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացվել է ավտոհավաքակայանը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնելու համար:

5.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 57215 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 57215 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 45772 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 45772 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.5. «Մոնոլիտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 47923,4 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2043 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 26 հազ. դրամ.

հաշվարկներ համատեղ գործունեության գծով` 4682 հազ. դրամ.

ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ` 17057 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 11749 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 64 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 6294 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 6008,4 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության պետական սոցիալական ապահովագրության հիմնադրամի գծով` 5891,6 հազ. դրամ:

5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

5.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 126001 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ոսկերչառ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Ոսկերչառ» բաց բաժնետիրական ընկերության:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 12-ի N 500 որոշման`

ա) «Ոսկերչառ» պետական փակ բաժնետիրական ընկերության սառեցված հաշվում գտնվող 113918.86 ԱՄՆ-ի դոլար (190,6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 57230,6 հազ. դրամ գնահատված արժեքով) գումարի տնօրինման իրավունքը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

բ) «Ոսկերչառ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվել է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության աճուրդի կենտրոնին (քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 8) վարձակալությամբ տրված «Ծիծեռնակ-1» խանութի գույքը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը հանձնելու համար:

6.2. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության մեկնարկային գինը` 123464 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 123464 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 123464 հազ. դրամ, որը համապատասխանում է 123464 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. «Ոսկերչառ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 2536,8 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 45,3 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 368,1 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 2123,4 հազ. դրամ:

6.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

6.6. Վճարումները կատարել Հայաստանի հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված «Երևանի մետրոպոլիտեն» պետական փակ բաժնետիրական ընկերության նորոգման էլեկտրամեխանիկական տեղամասի գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

7.2. Սահմանել «Երևանի մետրոպոլիտեն» պետական փակ բաժնետիրական ընկերության նորոգման էլեկտրամեխանիկական տեղամասի գույքի վաճառքի մեկնարկային գինը` 3259 հազ. դրամ:

7.3. «Երևանի մետրոպոլիտեն» պետական փակ բաժնետիրական ընկերության նորոգման էլեկտրամեխանիկական տեղամասը 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

7.4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

7.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. «Աղստև» փակ բաժնետիրական ընկերության պոմպակայանի անավարտ շինարարության (Տավուշի մարզ. քաղ. Իջևան) օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:

8.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

8.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:

8.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

8.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Երևանի քաղաքապետարանի անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Շիրակի 94) մասնավորեցնել մրցույթով:

9.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

9.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:

9.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

9.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան